Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի N 1244-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 ապրիլի 2021 թվականի N 377-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի N 1244-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 17-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1244-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ ենթակետերը.

i

2) որոշման 3-րդ կետի 5-րդ ենթակետում «ենթակառուցվածքների» բառը փոխարինել «բնակարանաշինության» բառով.

3) որոշման 5-րդ կետը հանել.

i

4) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. ապրիլի 13

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2021 թվականի ապրիլի 13-ի

N 377-Ա որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2020 թ. նոյեմբերի 17-ի

N 1244-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Մ. Գրիգորյան    - ՀՀ փոխվարչապետ (աշխատանքային խմբի ղեկավար)

 

    Մ. Առաքելյան    - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարար

 

Լ. Ղալթաղչյան  - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

 

    Ն. Սարգսյան     - ՀՀ վարչապետի օգնական

 

    Ա. Ապիտոնյան    - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Վ. Տերտերյան    - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                      նախարարի տեղակալ

 

    Ա. Ղուլարյան    - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ

 

    Կ. Դադուրյան    - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական

 

    Հ. Արշամյան     - Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն

                      (համաձայնությամբ)

 

Հ. Հովհաննիսյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

 

    Մ. Գալստյան     - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

 

    Ծ. Վարդանյան    - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

 

Ա. Ջուլհակյան  - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

 

Ա. Բաբաջանյան  - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.04.2021
N 377-Ա
Որոշում