Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 165-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 ապրիլի 2021 թվականի N 553-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 165-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 13-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 165-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետում «մեկամսյա» բառը փոխարինել «տասնչորսամսյա» բառով.

2) որոշման հավելվածի ցանկի 2-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

i

.________________________________________________________________

|2. |Փորձագիտական   |Ք. Երևան,    |   434.1|160 517 288| 0.08028|

|   |կենտրոնի շենք, |Կենտրոն      |        |           |        |

|   |ավտոտնակ       |Լեոյի փողոց  |        |           |        |

|   |               |7/3          |        |           |        |

.________________________________________________________________

______________________________________________________________.

|2. |Փորձագիտական   | 20 350 980|160 517 288|  58092|09.07.   |

|   |կենտրոնի շենք, |           |           |       |2019 թ.  |

|   |ավտոտնակ       |           |           |       |         |

______________________________________________________________.»:

 

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում «Լեո Կոնստրակշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` ընկերություն) կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն բանկային վավերապայմանները ներկայացնելուց հետո պետական սեփականություն հանդիսացող` քաղ. Երևան, Կենտրոն, Լեոյի փողոց 7/3 (նախկին հասցե քաղ. Երևան, Կենտրոն, Լեոյի փողոց 7) հասցեում գտնվող գույքի օտարման նպատակով կազմակերպված մրցույթում հաղթող ճանաչված ընկերությանը վերադարձնել վերջինիս կողմից վճարված գումարներից 1 929 393 դրամ, որից`

1) պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր` 900005029013 հաշվից` 1 620 123 դրամ.

2) շենք, շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր` 900005290003 հաշվից` 309 270 դրամ:

3. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում պետական սեփականություն հանդիսացող` քաղ. Երևան, Կենտրոն, Լեոյի փողոց 7/3 (նախկին հասցե քաղ. Երևան, Կենտրոն, Լեոյի փողոց 7) հասցեում գտնվող գույքի օտարման նպատակով կազմակերպված մրցույթում հաղթող ճանաչված ընկերությանը վերադարձնել վերջինիս կողմից Երևան համայնքի թիվ 900018211020 հաշվին վճարված գումարից 694 339 դրամ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. ապրիլի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.04.2021
N 553-Ա
Որոշում