Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 ապրիլի 2021 թվականի N 564-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 441-րդ, 685-րդ, 686-րդ, 687-րդ հոդվածները, 688-րդ հոդվածի 1-ին մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ մասերը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության` Երևան քաղաք, Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան փողոց 28 հասցեում գտնվող շենքից 55 062 271,7 դրամ սկզբնական արժեքով 1716,1 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (որից` 826,6 քառ. մետր` 3-րդ հարկից և 889,5 քառ. մետր` 4-րդ հարկից) հետ վերցնել «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից (այսուհետ` Կազմակերպություն):

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից հետ վերցնել պետական սեփականություն հանդիսացող` Երևան քաղաք, Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան փողոց 28 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկից 25 373 372,5 դրամ սկզբնական արժեքով 790,8 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ` անշարժ գույք) և ամրացնել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության` Երևան քաղաքի Կառավարական տուն 3 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 88 238 386,5 դրամ սկզբնական արժեքով 1290,6 քառ. մետր մակերեսով տարածքն (այսուհետ` տարածք) անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել Կազմակերպությանը:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում`

1) Կազմակերպության հետ կնքել 28.08.2020 թվականին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 56/0020 պայմանագրում սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ` համաձայնագիր)` դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Կազմակերպության միջոցների հաշվին.

2) Կազմակերպության հետ կնքել սույն որոշման 3-րդ կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Կազմակերպության միջոցների հաշվին, իսկ պայմանագրի պայմանները կիրառվում են 2020 թվականի հոկտեմբերի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո, մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. ապրիլի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.04.2021
N 564-Ա
Որոշում