Սեղմել Esc փակելու համար:
«ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՆԿԱՏՄԱՄԲ ՊՈԼԻՄԵՐԱԶԱՅԻՆ ՇՂԹԱՅԱԿԱՆ ՌԵԱԿՑ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

7 մայիսի 2021 թվականի N 32-Ն

 

«ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՆԿԱՏՄԱՄԲ ՊՈԼԻՄԵՐԱԶԱՅԻՆ ՇՂԹԱՅԱԿԱՆ ՌԵԱԿՑԻԱՅԻ (ՊՇՌ) ՄԵԹՈԴՈՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՇԱՐԺԱԿԱՆ ՆՄՈՒՇԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԿԵՆՍԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ» ՍԿ N 3.1.2-005-21 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել`

1) «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նկատմամբ պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով հետազոտության համար շարժական նմուշառում իրականացնելու համար նախատեսված փոխադրամիջոցին ներկայացվող հիգիենիկ պահանջները և կենսանվտանգության միջոցառումները» ՍԿ N 3.1.2-005-21 սանիտարական կանոնները` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                           Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2021 թվականի մայիսի 7-ի

N 32-Ն հրամանի

 

«ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՆԿԱՏՄԱՄԲ ՊՈԼԻՄԵՐԱԶԱՅԻՆ ՇՂԹԱՅԱԿԱՆ ՌԵԱԿՑԻԱՅԻ (ՊՇՌ) ՄԵԹՈԴՈՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՇԱՐԺԱԿԱՆ ՆՄՈՒՇԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԿԵՆՍԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ» ՍԿ N 3.1.2-005-21 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն սանիտարական կանոնները սահմանում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նկատմամբ պոլիմերազային շղթայական ռեակցիայի (այսուհետ` ՊՇՌ) մեթոդով հետազոտության համար շարժական նմուշառման իրականացման համար նախատեսված փոխադրամիջոցին ներկայացվող հիգիենիկ պահանջները և կենսանվտանգության միջոցառումները:

 

2. ՇԱՐԺԱԿԱՆ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

2. Շարժական նմուշառման համար նախատեսված տրանսպորտային միջոցը ունենում է նմուշառման կազմակերպության անվանմամբ համապատասխան ցուցանակ:

3. Տրանսպորտային միջոցի դիմապակուն փակցվում է կենսաբանական անվտանգության պայմանանշան` համաձայն Ձև 1-ի:

4. Շարժական նմուշառման համար նախատեսված տրանսպորտային միջոցի մոտ հերթը սահմանվում է` պահպանելով Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբեր 18-ի N 26-Ն հրամանի հավելվածի 2-րդ գլխի 9-րդ կետով սահմանված ֆիզիկական հեռավորության պահպանման (առնվազն 1 մետր) պահանջը: Հեռավորությունը ապահովելու համար նմուշառող կազմակերպության կողմից գետնին կատարվում է համապատասխան նշագրումներ:

5. Շարժական նմուշառման համար նախատեսված տրանսպորտային միջոցի նմուշառման տարածքը ունենում է լվացման և ախտահանման ենթակա մակերեսներով հատակ, պատեր և կահույք:

6. Նմուշառման ծախսանյութերը և պարագաները` շրջակա միջավայրի աղտոտումից զերծ պահելու նպատակով, տեղակայում են դրանց համար նախատեսված դարակաշարերում կամ արկղերում:

 

3. ԿԵՆՍԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

7. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նկատմամբ ՊՇՌ մեթոդով հետազոտության համար շարժական նմուշառման համար նախատեսված տրանսպորտային միջոցի նմուշառման հատվածում այլ հետազոտությունների նկատմամբ նմուշառում չի իրականացվում:

8. Նմուշները վերցվում են շարժական նմուշառման համար նախատեսված տրանսպորտային միջոցում` պահպանելով 10-րդ կետով սահմանված կենսանվտանգության պահանջները:

9. Շարժական նմուշառման տրանսպորտային միջոցում ապահովվում է բնական օդափոխությունը:

10. Կենսաբանական անվտանգության և շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով.

1) նմուշառման աշխատանքներն իրականացնող անձնակազմը կրում է համապատասխան անհատական պաշտպանության միջոցներ և ախտահանում է ձեռքերը,

2) աշխատանքի ընթացքում գոյացած թափոնները տեսակավորվում և օգտահանվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանի պահանջների,

3) ապահովվում է թափվածքների մաքրման հավաքածուով:

11. Նմուշառման աշխատանքներն իրականացվում են' պահպանելով նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 3786-Ա, 2015 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 3780-Ա հրամանների պահանջները:

12. Բոլոր վերցված նմուշները լաբորատորիա են տեղափոխվում եռաշերտ փաթեթավորմամբ, UN3373, «Բ կարգույթի (կատեգորիայի) կենսաբանական նյութ» մակնշմամբ` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հունիսի 23-ի թիվ 38-Ն հրամանի:

13. Շարժական նմուշառման տրանսպորտային միջոցի շահագործումից առաջ ստուգվում են մեքենայի շարժական և արգելակման համակարգերի սարքին լինելը:

14. Շարժական նմուշառման համար նախատեսված շարժական նմուշառման տրանսպորտային միջոցը պետք է շահագործվի համակարգերի և ագրեգատների սարքին վիճակում, շարժիչը առանց հսկողության միացրած չթողնվի:

15. Բենզինը կամ այլ դյուրավառ յուղային նյութերը տրանսպորտային միջոցի խցում չպետք է պահպանվեն:

16. Շարժական նմուշառման համար նախատեսված տրանսպորտային միջոցում պարտադիր պետք է ապահովվի անհետաձգելի բուժօգնության դեղերի և պարագաների հավաքածուի (դեղարկղիկի) առկայությունը:

 

Ձև N 1

 

Կենսաբանական անվտանգության պայմանանշան

 

 

 

Պաշտոնական հրապարակման օրը` 12 մայիսի 2021 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
07.05.2021
N 32-Ն
Հրաման