Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՌԵԶԻԴԵՆՏ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԷՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՌԵԶԻԴԵՆՏ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹ ...

 

https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20207.pdf

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

1 հունիսի 2021 թվականի N 207

 

ՀՀ ՌԵԶԻԴԵՆՏ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎՈՂ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձը, ով հանդիսանում է Էստոնիայում գործող կազմակերպության համասեփականատեր պատրաստվում է ստանալ շահաբաժին, ինչը` ըստ Էստոնիայի հարկային օրենսդրության հարկվում է 20% դրույքաչափով: Տվյալ դեպքում Էստոնիայի Հանրապետությունում ստացած շահաբաժնի համար ֆիզիկական անձը Հայաստանի Հանրապետությունում հարկային որևէ պարտավորություն ունի, թե՞ ոչ:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

- 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունների և ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից ՀՀ-ից դուրս ստացված կամ ստացման ենթակա` շահութահարկի և եկամտային հարկի հարկման օբյեկտները ներառվում են այդ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց` համապատասխան հարկատեսակով հարկման օբյեկտի մեջ և ենթակա են հարկման ՀՀ-ում օրենսգրքով սահմանված կարգով, եթե օրենսգրքով այլ բան սահմանված չէ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունների և ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց հարկման նպատակով նույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով որոշվող հարկման օբյեկտների գծով հաշվարկված հարկերի գումարները նվազեցվում են համապատասխան հարկերի այն գումարների չափերով, որոնք այդ կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից գանձվել են օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հարկերի գումարները նվազեցվում են օտարերկրյա պետություններում ձևավորվող հարկման օբյեկտներից օրենսգրքով սահմանված կարգով և դրույքաչափով հաշվարկվող համապատասխան հարկերի գումարները չգերազանցող չափերով:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` եթե նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն նվազեցման ենթակա շահութահարկի կամ եկամտային հարկի գումարը գերազանցում է տվյալ հաշվետու տարվա արդյունքներով առաջացած` համապատասխանաբար շահութահարկի կամ եկամտային հարկի պարտավորությունը, ապա հարկերի գերազանցող գումարները ենթակա են նվազեցման կազմակերպության կամ ֆիզիկական անձի հաջորդ հաշվետու տարիների համապատասխան հարկատեսակի պարտավորություններից,

- 143-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար եկամտային հարկով հարկման բազա է համարվում հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտի և օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցվող եկամուտների դրական տարբերություն,

- 150-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` շահաբաժինների մասով եկամտային հարկը հաշվարկվում է հինգ տոկոս դրույքաչափով` հաշվի առնելով օրենսգրքի 149-րդ հոդվածով սահմանված նվազեցումները,

- 151-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում չնշված դեպքերում հաշվետու տարում ստացված հարկման բազայից եկամտային հարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին,

- 314-րդ հոդվածի 1-3-րդ մասերին համապատասխան` հարկային մարմինը հաստատում է կազմակերպությունների և ֆիզիկական անձանց ՀՀ ռեզիդենտի կարգավիճակը ՀՀ և այլ պետությունների միջև գործող` վավերացված միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի, կոնվենցիաների) կիրառումն ապահովելու նպատակով: ՀՀ ռեզիդենտի կարգավիճակի հաստատումը իրականացվում է հարկային մարմնի սահմանած` ՀՀ ռեզիդենտի կարգավիճակը հաստատող տեղեկանքի տրամադրման կամ օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված` օտարերկրյա ռեզիդենտության փաստը հաստատող ձևի հաստատման միջոցով: ՀՀ ռեզիդենտի կարգավիճակի հաստատման նպատակով հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում նույն հոդվածի 4-րդ մասով սահմանված փաստաթղթերը:

«Հայաստանի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայի 10-րդ հոդվածի`

- 1-ին կետի համաձայն` Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերության կողմից մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտին վճարվող շահաբաժինները կարող են հարկվել այդ մյուս պետությունում,

- 2-րդ կետի համաձայն` սակայն նման շահաբաժինները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող Պետությունում, որի ռեզիդենտն է համարվում շահաբաժինները վճարող ընկերությունը` այդ պետության օրենքներին համապատասխան: Սակայն եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը համարվում է մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտ, ապա այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի`

ա) շահաբաժինների համախառն գումարի 5%-ը, եթե փաստացի սեփականատեր համարվող ընկերությունը (ընկերակցությունից տարբեր) ուղղակի տնօրինում է շահաբաժիններ վճարող ընկերության գույքի 25%-ը,

բ) շահաբաժինների համախառն գումարի 15%-ը` մնացած բոլոր դեպքերում:

Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից Էստոնիայի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունում ունեցած մասնակցությունից ստացվող շահաբաժինները` ՀՀ ռեզիդենտության տեղեկանքի առկայության դեպքում, «Հայաստանի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայի շրջանակներում ենթակա կլինեն հարկման նույն կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված դրույքաչափով: Միաժամանակ, ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից Էստոնիայի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունում ունեցած մասնակցությունից ստացվող շահաբաժինները ներառվում են ֆիզիկական անձի եկամտային հարկով հարկման օբյեկտի մեջ: Ընդ որում, ֆիզիկական անձի կողմից ստացված շահաբաժինների մասով Էստոնիայի Հանրապետությունում գանձված հարկի գումարները ենթակա են նվազեցման այդ շահաբաժինների գծով ՀՀ-ում հաշվարկված եկամտային հարկի գումարներից` օրենսգրքի 20-րդ հոդվածին համապատասխան:

Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 30.12.2016թ. N 300-Ն հրամանի N 3 հավելվածով հաստատված` եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկի 3-րդ բաժնի (Տարեկան եկամտային հարկի հաշվարկ) [3.6] և [3.7] տողերում նշվում են այլ պետություններում` դրանց օրենսդրությանը համապատասխան պահված (գանձված) հարկը (օտարերկրյա պետության հարկային մարմնի կողմից վավերացված տեղեկանքի հիման վրա) և հարկի այն գումարը, որի չափով ՀՀ օրենսդրությանը համապատասխան ենթակա է նվազեցման տարեկան եկամտային հարկը, իսկ [3.8] տողում լրացվում է ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարը (տող[3.8]=տող[3.5]+տող[3.7]):

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
01.06.2021
N 207
Իրազեկման թերթիկ