Սեղմել Esc փակելու համար:
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ` ՍՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ` ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՏԵՂԱՎՈՐՎԱԾ ԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հուլիսի 2021 թվականի N 1139-Լ

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ` ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՏԵՂԱՎՈՐՎԱԾ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԿԱՑԱՐԱՆ ՏՐԱՄԱԴՐԱԾ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) ռազմական դրությամբ պայմանավորված` Սյունիքի մարզում ժամանակավորապես տեղավորված Արցախի Հանրապետության քաղաքացիներին կացարան տրամադրած տնտեսավարողներին աջակցություն տրամադրելու մասին միջոցառումը` համաձայն N 1 հավելվածի.

2) ռազմական դրությամբ պայմանավորված` Սյունիքի մարզում ժամանակավորապես տեղավորված Արցախի Հանրապետության քաղաքացիներին կացարան տրամադրած տնտեսավարողներին աջակցություն տրամադրելու մասին միջոցառման կիրառման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետի պաշտոնակատար       Ն. Փաշինյան

 

2021 թ. հուլիսի

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2021 թվականի հուլիսի 15-ի

N 1139-Լ որոշման

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ` ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՏԵՂԱՎՈՐՎԱԾ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԿԱՑԱՐԱՆ ՏՐԱՄԱԴՐԱԾ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Միջոցառման նպատակն է օժանդակել ռազմական դրությամբ պայմանավորված` Սյունիքի մարզում ժամանակավորապես տեղավորված Արցախի Հանրապետության քաղաքացիներին կացարան տրամադրած տնտեսավարողներին` վերջիններիս կողմից կացարանների տրամադրման արդյունքում առաջացած գույքային վնասների փոխհատուցմանը կամ գործունեության վերականգնմանն աջակցելու նպատակով:

(1-ին կետը փոփ. 18.11.2021 թիվ 1893-Լ / գործողությունը տարածվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա / որոշում)

2. Միջոցառման շահառու են ռազմական դրությամբ պայմանավորված` Սյունիքի մարզում ժամանակավորապես տեղավորված Արցախի Հանրապետության քաղաքացիներին կացարան տրամադրած, փաստացի գործունեություն իրականացնող այն հանգստյան տները, հյուրանոցները և հյուրատները, որոնք ընդգրկված են եղել ՀՀ կառավարության 2020 թվականի նոյեմբերի 23-ի N 1822-Ն և 2020 թվականի դեկտեմբերի 08-ի N 1987-Ն որոշումների շրջանակներում օժանդակություն ստացած շահառուների ցանկում (այսուհետ` շահառու):

3. Օժանդակության ձևը` միանվագ աջակցություն (ֆինանսական միջոցների տրամադրում) պայմանագրի կնքման միջոցով, հետևյալ հաշվարկով`

 

ԱՉ = ՀՔ*ՕՔ*ՄԱ*0.4-ԿՓ-Օ

Սույն կետի կիրառության նպատակով`

1) ԱՉ-ն պետության կողմից տրամադրվող աջակցության չափն է.

2) ՀՔ-ն շահառուի կողմից հյուրընկալված` Արցախի Հանրապետության քաղաքացիների թվաքանակը, որը սահմանված է` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2020 թվականի նոյեմբերի 23-ի N 1822-Ն և 2020 թվականի դեկտեմբերի 08-ի N 1987-Ն որոշումների շրջանակներում օժանդակություն ստացած շահառուների ցանկերը.

3) ՕՔ-ն աջակցության ամսվա (2020 թվականի հոկտեմբեր) օրերի քանակն է.

4) ՄԱ-ն հոկտեմբեր ամսին շահառուների կողմից հյուրանոցային ծառայությունների մեկ օրվա միջինացված արժեքն է (10000 դրամ).

5) ԿՓ-ն ՀՀ կառավարության 2020 թվականի նոյեմբերի 23-ի N 1822-Ն և 2020 թվականի դեկտեմբերի 08-ի N 1987-Ն որոշումների շրջանակներում շահառուների ստացած օժանդակության չափն է.

6) Օ-ն ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 4-ի N 310-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում ստացած օժանդակության չափն է:

1. Սույն միջոցառման շրջանակում օժանդակություն ստացած տնտեսավարողների ցանկը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջում:

(3-րդ կետը փոփ. 18.11.2021 թիվ 1893-Լ / գործողությունը տարածվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա / որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2021 թվականի հուլիսի 15-ի

N 1139-Լ որոշման

 

ԿԱՐԳ

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ` ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՏԵՂԱՎՈՐՎԱԾ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԿԱՑԱՐԱՆ ՏՐԱՄԱԴՐԱԾ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. Միջոցառման չափանիշներին բավարարող շահառուները, աջակցությունից օգտվելու նպատակով, մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը դիմում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ` նախարարություն)` լրացնելով էլեկտրոնային հայտով պահանջվող տեղեկատվությունը և կցելով հետևյալ փաստաթղթերը`

1) ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցման/հաշվառման վկայականը (առկայության դեպքում) և իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված քաղվածքը, որը կարող է ներբեռնվել էլեկտրոնային եղանակով.

2) հայտով ներկայացված ամբողջ տեղեկատվության հավաստիությունը հաստատող փաստաթուղթ:

2. Նախարարությունը շահառուների ընտրության նպատակով ստացված տեղեկատվության ստուգումը և համապատասխանությունը սույն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետով սահմանված ցանկին իրականացնում է հայտերի ներկայացման ժամկետի ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: Թերությունների առկայության կամ մերժման դեպքում դրանց վերաբերյալ հայտատուին տեղեկացումը կատարվում է էլեկտրոնային եղանակով` նույն ժամկետում:

3. Հայտի թերությունները կարող են շտկվել այդ մասին հայտատուին տեղեկացնելուց հետո առավելագույնը 10 օրվա ընթացքում:

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 18.11.2021 թիվ 1893-Լ / գործողությունը տարածվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա / որոշում)

5. Սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված ժամկետների ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուներին գրավոր ծանուցվում է (հայտում լրացված էլեկտրոնային փոստի հասցեների միջոցով)` շահառու դառնալու վերաբերյալ պայմանագիր կնքելու կամ պայմանագրի կնքումը մերժելու (նշելով մերժման հիմքերը) վերաբերյալ:

(5-րդ կետը փոփ. 18.11.2021 թիվ 1893-Լ / գործողությունը տարածվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա /

որոշում)

6. Ծանուցումն ուղարկելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարողի և նախարարության միջև կնքվում է օժանդակության տրամադրման պայմանագիր, որից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում իրականացվում է վճարում` շահառուի կողմից ներկայացված բանկային հաշվին փոխանցում իրականացնելու միջոցով:

(6-րդ կետը լրաց. 18.11.2021 թիվ 1893-Լ / գործողությունը տարածվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա /

որոշում)

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.07.2021
N 1139-Լ
Որոշում