Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԲ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 15.09.95 Թ.»ԲԱՆԿԱՅԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԿԲ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 15.09.95 Թ.»ԲԱՆԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՆԿԵՐԻ ՆԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հոկտեմբերի 1995 թվականի թիվ 171

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի

սեպտեմբերի 15-ի «Բանկային օրենսդրության խախտումների համար բանկերի

նկատմամբ կիրառվող պատժամիջոցների կանոնագիրքը (նոր խմբագրությամբ)

հաստատելու մասին» թիվ 147 որոշման ընդունման կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության կողմից

նախկինում ընդունված մի շարք որոշումներ և որոշումների առանձին

կետեր ուժը կորցրած ճանաչելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը

որոշում է.

Ուժը կորցրած ճանաչել.

ա. 1994 թվականի հուլիսի 15-ի թիվ 52 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի փոխանակման կետերի ստեղծման և գործունեության» կարգի 20-րդ կետը.

բ. 1994 թվականի սեպտեմբերի 5-ի «« Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի մայիսի 18-ի թիվ 34 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության լիազոր բանկերի կողմից ներքին արժութային շուկայում սեփական միջոցների հաշվին արտարժույթի առուծախի իրականացման» կարգի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» թիվ 74 որոշման 6-րդ կետի «բ» ենթակետը.

գ. 1994 թվականի սեպտեմբերի 6-ի ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի հուլիսի 15-ի թիվ 51 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի միջբանկային առք ու վաճառքի գործառնությունների իրականացման» կարգի մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»» թիվ 60 որոշման 3-րդ կետը:

դ. 1995 թվականի հունվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից իրենց հիմնադիրներին, փայատերերին, բաժնետերերին, վարչության նախագահին, անդամներին և ստորաբաժանումների ղեկավարներին վարկեր տրամադրելու գծով սահմանափակումներ մտցնելու մասին» թիվ 2 որոշման 6-րդ կետը.

ե. 1995 թվականի փետրվարի 17-ի թիվ 28 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարկային սակարկությունների անցկացման» կարգի 1.9 կետի 3-րդ պարբերությունը.

զ. 1995 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների մուտքագրումը կարգավորելու մասին» թիվ 98 որոշման 3-րդ կետը.

է. 1995 թվականի հուլիսի 21-ի «»Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների մուտքագրումը կարգավորելու մասին» թիվ 98 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»» թիվ 123 որոշումը.

ը. 1995 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված բանկերի, որպես հարկ վճարողների, հաշվառման մասին» թիվ 106 որոշման 2-րդ կետը.

i

թ. 1995 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում, նրանց բաժանմունքներում և ստորաբաժանումներում, այդ թվում նաև արտարժույթի փոխանակման կետերում սեփականաշնորհման պետական արժեթղթերի առք ու վաճառքի մասին» թիվ 111 որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը.

ժ. 1995 թվականի հուլիսի 29-ի «Բանկային օրենսդրության և ենթաօրենսդրական ակտերի խախտումների համար բանկերի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների կանոնագրքի հաստատման մասին» թիվ 129 որոշումը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
06.10.1995
N 171
Որոշում