Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԻՆՔՆԱԶԱՐԳԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԻՆՔՆԱԶԱՐԳԱՑՄԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 ապրիլի 2021 թվականի N 643-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԻՆՔՆԱԶԱՐԳԱՑՄԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 21-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի դրամաշնորհային մշակութային ծրագրերի իրականացման արդյունքում հաղթող ճանաչված նախագծին ընթացք տալու և դրա կատարումն ապահովելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մարզերում երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովման, նորարարական կենտրոնների ձևավորման միջոցառումները` համաձայն հավելվածի:

(նախաբանը փոփ. 08.09.2021 թիվ 1452-Լ որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2021 թ. ապրիլի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի ապրիլի 15-ի

N 643-Լ որոշման

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ՀՀ մարզերում երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական

ձեռներեցության, մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովման,

նորարարական կենտրոնների ձևավորման

 

1. ԲՅՈՒՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

 

._________________________________________________________________________.

|1.  |Կազմակերպության     |«Բյուրական մշակութային լաբորատորիա»            |

|    |անվանումը           |                                               |

|____|____________________|_______________________________________________|

|2.  |Կազմակերպության     |ՀՀ, Արագածոտնի մարզ, գյուղ Բյուրական, 0213, 20 |

|    |գտնվելու վայրը      |փողոց, 16 շենք                                 |

|____|____________________|_______________________________________________|

|3.  |Ծրագրի անվանումը    |Բյուրական մշակութային լաբորատորիա              |

|____|____________________|_______________________________________________|

|3.1.|Բովանդակությունը    |Բյուրական մշակութային լաբորատորիան կոչված է    |

|    |                    |դառնալու այն ստեղծարար և  յուրահատուկ          |

|    |                    |միջավայրը, որտեղ ամբողջ Արագածոտնի մարզի       |

|    |                    |պատանիները և  երիտասարդները հնարավորություն    |

|    |                    |կունենան կրթվելու և  ինքնազարգանալու           |

|    |                    |այլընտրանքային կրթական ծրագրերի և              |

|    |                    |միջոցառումների շնորհիվ` թրեյնինգներ,           |

|    |                    |կոնֆերանսներ, հանդիպումներ, սեմինարներ,        |

|    |                    |քննարկումներ, այլ միջոցառումներ` հայ և         |

|    |                    |միջազգային մասնագետների, փորձագետների          |

|    |                    |մասնակցությամբ:                                |

|    |                    |Բյուրական մշակութային լաբորատորիան կարող է     |

|    |                    |դառնալ այն ստեղծարար և  յուրահատուկ միջավայրը, |

|    |                    |որտեղ կկազմակերպվեն կրթական, մշակութային,      |

|    |                    |տեղեկատվական միջոցառումներ, համերգներ (խթանելով|

|    |                    |մարզի զբոսաշրջությունը), կիրականացվեն          |

|    |                    |պատանիների և  երիտասարդների հեղինակային        |

|    |                    |ծրագրերը, որոնց միջոցով վերջիններս ձեռք կբերեն |

|    |                    |այն հիմնարար փոխանցելի հմտությունները, որոնք   |

|    |                    |անհրաժեշտ են աշխատաշուկայում մրցունակության    |

|    |                    |ապահովման համար: Մշակութային լաբորատորիան կարող|

|    |                    |է դառնալ կրթական, զարգացման, համագործակցության |

|    |                    |գործիք, ինչպես նաև  եզակի հարթակ` ուղղված      |

|    |                    |պատանիների և  երիտասարդների մասնակցության      |

|    |                    |ուժեղացմանը, քաղաքացիական գիտակցության         |

|    |                    |բարձրացմանը` ստեղծելով նաև  խոցելի խմբերի      |

|    |                    |մատչելիությունը խթանող հնարավորություններ:     |

|____|____________________|_______________________________________________|

|3.2.|Նպատակը             |«Բյուրական մշակութային լաբորատորիա» նախագծի    |

|    |                    |առաջնային նպատակներից է կիրառել նորարարական    |

|    |                    |մոտեցումներ երիտասարդներին կրթելու             |

|    |                    |գործընթացում, խթանել երաժշտության և  արվեստի   |

|    |                    |կրթական ծրագրերը Արագածոտնի մարզի պատանիների և |

|    |                    |երիտասարդների շրջանում, իրականացնել            |

|    |                    |երիտասարդների անմիջական մասնակցությամբ         |

|    |                    |կարճաժամկետ և  երկարաժամկետ ծրագրեր` խթանելով  |

|    |                    |վերջիններիս ինքնազարգացումը և  մտավոր զարգացման|

|    |                    |մեխանիզմները:                                  |

|____|____________________|_______________________________________________|

|3.3.|Անցկացման ժամկետը   |Ծրագրի իրականացման համար պայմանագրի կնքման     |

|    |                    |օրվանից մինչև  2022 թ. մարտ ամիս               |

|____|____________________|_______________________________________________|

|3.4.|Անցկացման վայրը     |ՀՀ, Արագածոտնի մարզ, գյուղ Բյուրական           |

|____|____________________|_______________________________________________|

|3.5.|Ակնկալվող           |Բյուրական մշակութային լաբորատորիան ունի բոլոր  |

|    |արդյունքները        |նախադրյալները դառնալու ստեղծարար և  յուրահատուկ|

|    |                    |միջավայրը, որտեղ պատանիներն ու երիտասարդները   |

|    |                    |հնարավորություն կունենան                       |

|    |                    |. կրթվելու և  ինքնազարգանալու այլընտրանքային   |

|    |                    |կրթական ծրագրերի և  միջոցառումների շնորհիվ,    |

|    |                    |. մենթորների և  քոուչների անմիջական            |

|    |                    |աջակցությամբ կյանքի կկոչվեն նորարարական ծրագրեր|

|    |                    |և  նախաձեռնություններ` բացահայտելով            |

|    |                    |երիտասարդների ստեղծագործական և  նորարարական    |

|    |                    |ներուժը,                                       |

|    |                    |. կլոր տարին կազմակերպվող կրթական, մշակութային,|

|    |                    |տեղեկատվական միջոցառումները, համերգները կխթանեն|

|    |                    |մարզի զբոսաշրջության զարգացումը, պատանիների և  |

|    |                    |երիտասարդների հեղինակային ծրագրերը կարող են    |

|    |                    |ներկայացվել ոչ միայն ազգային, այլև             |

|    |                    |տարածաշրջանային և  միջազգային հարթակներում:    |

|____|____________________|_______________________________________________|

|3.6.|Ոչ ֆինանսական       |Հնարավորություն 3000 երիտասարդի համար` կրթվելու|

|    |ցուցանիշները        |և  ինքնազարգանալու այլընտրանքային կրթական      |

|    |                    |ծրագրերի և  միջոցառումների շնորհիվ             |

._________________________________________________________________________.

 

2. «ԳՈՒՐԲԱՆ» մշակույթի կենտրոն, «ԳՈՒՐԲԱՆ» փառատոն

 

._________________________________________________________________________.

|1.  |Կազմակերպության     |«ԳՈՒՐԲԱՆ» սոցիալ-մշակութային ՀԿ                |

|    |անվանումը           |                                               |

|____|____________________|_______________________________________________|

|2.  |Կազմակերպության     |Կ. Ուլնեցու փողոց, տուն 26, Քանաքեռ-Զեյթուն,   |

|    |գտնվելու վայրը      |0037 Երևան,  Հայաստան                          |

|____|____________________|_______________________________________________|

|3.  |Ծրագրի անվանումը    |«ԳՈՒՐԲԱՆ» մշակույթի կենտրոն «ԳՈՒՐԲԱՆ» փառատոն  |

|____|____________________|_______________________________________________|

|3.1.|Բովանդակությունը    |Գյումրին և  Մյունխենը գեղարվեստական աշխատանքի  |

|    |                    |առաջին պլանում են` հարթակ հանդիսանալով         |

|    |                    |գերմանացի և  հայ երիտասարդ նկարիչների          |

|    |                    |կարծիքների շուրջ բանակցությունների համար: Այս  |

|    |                    |նպատակով նախագծել ենք ստեղծել մշակութային      |

|    |                    |կենտրոն Գյումրիում, որտեղ ցանկացած երկրի       |

|    |                    |արվեստագետ հնարավորություն կստանա              |

|    |                    |համագործակցելու հայ արվեստագետների հետ և       |

|    |                    |միասին մշակութային, սոցիալական կամ կրթական     |

|    |                    |միջոցառումներ կազմակերպելու տարածաշրջանի       |

|    |                    |բնակիչների և  ժամանակակից արվեստի ոլորտը       |

|    |                    |զարգացնելու նպատակով, ինչպես նաև  գերմանացի    |

|    |                    |երիտասարդ արվեստագետներին հնարավորություն      |

|    |                    |տալու որոշակի ժամանակահատվածում աշխատել այլ    |

|    |                    |երկրում և  համագործակցության միջոցով ստեղծելու |

|    |                    |մշակութային արժեքներ: Նախագծի առավելությունն   |

|    |                    |այն է, որ չկա ոչ մի սահմանափակում` թե՛         |

|    |                    |տարիքային, թե՛ ազգության պատկանելության, և  թե՛|

|    |                    |ինտեգրվածության հարցում: Ստեղծվելու է          |

|    |                    |համապատասխան միջավայր և  տարածք, այլ կերպ ասած |

|    |                    |արվեստանոց` ազատ ստեղծագործող արվեստագետների   |

|    |                    |միջև  երկխոսության, համատեղ գաղափարների մշակման|

|    |                    |և  մշակութային արժեքների ստեղծման համար:       |

|    |                    |Նախատեսվում է այլ քաղաքներում ևս  հիմնել       |

|    |                    |կենտրոններ, որոնք իրար հետ կհամագործակցեն և    |

|    |                    |կկազմակերպեն նմանատիպ մշակութային փառատոններ,  |

|    |                    |փոխանակման ծրագրեր, սոցիալական կամ կրթական     |

|    |                    |միջոցառումներ` տարածաշրջանի բնակիչների և       |

|    |                    |ժամանակակից արվեստի ոլորտը զարգացնելու         |

|    |                    |նպատակով: Ծրագրին ֆինանսական աջակցություն է    |

|    |                    |ցուցաբերում Մյունխենի Գեղարվեստի Ակադեմիա      |

|    |                    |հիմնադրամը:                                    |

|    |                    |Տեխնիկայի, տարածքի, կամավորական օգնության և    |

|    |                    |այլ կարգի սատարողներից են` Բեռլին Արտ Հոթելը   |

|    |                    |Գյումրիում և  Հայաստան Արվեստ Հիմնադրամը:      |

|____|____________________|_______________________________________________|

|3.2.|Նպատակը             |Ծրագրի իրականացման նպատակն է ունենալ           |

|    |                    |ժամանակակից արվեստի կենտրոն, որը կլինի Գյումրու|

|    |                    |առանցքային օղակը բազմամշակութային արվեստի      |

|    |                    |բնագավառում: Այդ մշակութային կենտրոնում տեղի և |

|    |                    |միջազգային արտիստները կկարողանան կազմակերպել   |

|    |                    |ուսումնական սեմինարներ, գիտաժողովներ, ինչպես   |

|    |                    |նաև  ստեղծել իրենց սեփական գեղարվեստական       |

|    |                    |գործերը, որոնք հետագայում կտեղակայվեն          |

|    |                    |Գյումրիում:                                    |

|____|____________________|_______________________________________________|

|3.3.|Անցկացման ժամկետը   |Ծրագրի իրականացման համար պայմանագրի կնքման     |

|    |                    |օրվանից մինչև  2021 թ. դեկտեմբերը              |

|____|____________________|_______________________________________________|

|3.4.|Անցկացման վայրը     |ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի                     |

|____|____________________|_______________________________________________|

|3.5.|Ակնկալվող           |Կարևորագույն  արդյունքը կլինի հասարակության    |

|    |արդյունքները        |տեղեկացվածության աստիճանի բարձրացումը          |

|    |                    |ժամանակակից արվեստի ասպարեզում.                |

|    |                    |. մշակույթի կենտրոնը կդառնա հիմնական հարթակ    |

|    |                    |ստեղծագործ հասարակության համար,                |

|    |                    |. աշխարհին կտա նոր արվեստագետներ,              |

|    |                    |հասարակությանը հնարավորություն կտա փոխանակել   |

|    |                    |գիտելիքները այլազգի ստեղծագործողների հետ, ինչն |

|    |                    |էլ առիթ կհանդիսանա նոր տեսակետների ստեղծման ու |

|    |                    |նոր ստեղծագործ ներուժի բացահայտման,            |

|    |                    |. մշակույթի կենտրոնը բաց կլինի բոլոր           |

|    |                    |ստեղծագործողների համար, ամեն մտքի ու առաջարկի, |

|    |                    |խմբակային աշխատանքների համար:                  |

|____|____________________|_______________________________________________|

|3.6.|Ոչ ֆինանսական       |«ԳՈՒՐԲԱՆ» մշակույթի կենտրոն, «ԳՈՒՐԲԱՆ» փառատոն |

|    |ցուցանիշները        |ծրագրի իրականացման համար, ինչպես նաև           |

|    |                    |հեռանկարում այլ մշակութային միջոցառումների     |

|    |                    |կազմակերպման նպատակով նախատեսվում է վերանորոգել|

|    |                    |150 քմ շինության տարածք` ստեղծելով մշակույթի   |

|    |                    |կենտրոն, «Գուրբան» փառատոնի շրջանակներում      |

|    |                    |ներգրավել 20 արվեստագետի, որոնք փառատոնի       |

|    |                    |ընթացքում կստեղծագործեն և  կկազմակերպեն 13     |

|    |                    |միջոցառում, որոնցից յուրաքանչյուրում կընդգրկվեն|

|    |                    |ևս  7 մասնակիցներ: Փառատոնը տեղի է ունենալու   |

|    |                    |Գյումրի քաղաքի առնվազն 7 ուրբան տարածքներում   |

|    |                    |(այդ թվում` երկաթգծի կայարան, կայարանամերձ     |

|    |                    |գետնանցում, կայարանամերձ այգի, «Մայր           |

|    |                    |Հայաստան» հուշահամալիրի տարածք, Գ. Սևյանի      |

|    |                    |անվան մշակույթի պալատի տարածք, քաղաքային       |

|    |                    |շուկա, «Բեռլին Արտ Հոթել»): Փառատոնի ընթացքում |

|    |                    |կապահովվի միջոցառումների մասնակից 5 հայ        |

|    |                    |արվեստագետների ճանապարհածախսը և  կեցությունը,  |

|    |                    |ինչպես նաև  կապահովվեն արտասահմանից ժամանած 7  |

|    |                    |արվեստագետների փոխադրամիջոցի ծախսերը: Փառատոնի |

|    |                    |կազմակերպած միջոցառումներին կներգրավվի 150-170 |

|    |                    |հանդիսատես:                                    |

._________________________________________________________________________.

 

3. ՀԶՈՐԱՑԻ՛Ր, ՀԶՈՐԱՑՐՈՒ

 

._________________________________________________________________________.

|1.  |Կազմակերպության     |«Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային |

|    |անվանումը           |ՀԿ                                             |

|____|____________________|_______________________________________________|

|2.  |Կազմակերպության     |Ք. Էջմիածին, Շահումյան 36, Արմավիրի մարզ,      |

|    |գտնվելու վայրը      |Հայաստան                                       |

|____|____________________|_______________________________________________|

|3.  |Ծրագրի անվանումը    |«Հզորացի՛ր, հզորացրու»                         |

|____|____________________|_______________________________________________|

|3.1.|Բովանդակությունը    |Ծրագրով նախատեսվում է Էջմիածին քաղաքում հիմնել |

|    |                    |երիտասարդական կենտրոն, որտեղ երիտասարդները     |

|    |                    |կարող են իրականացնել իրենց նախաձեռնությունները |

|    |                    |(կոնֆերանսներ, մրցույթներ, քննարկումներ,       |

|    |                    |ցուցադրություններ, շնորհանդեսներ և  այլն):     |

|    |                    |Երիտասարդների համար կանցկացվեն վաճառքի         |

|    |                    |իրականացման, մարկետինգի, գովազդի, անձնային աճի,|

|    |                    |սոցիալական ձեռնարկատիրության թեմաներով         |

|    |                    |դասընթացներ` իրենց աշխատանքներն իրացնելու,     |

|    |                    |գաղափարներն ի կատար ածելու նպատակով:           |

|____|____________________|_______________________________________________|

|3.2.|Նպատակը             |«Հզորացի՛ր, հզորացրու» ծրագրի նպատակն է նպաստել|

|    |                    |երիտասարդների կյանքի որակի բարելավմանը:        |

|    |                    |Երիտասարդական կենտրոնի հիմնումը և  դասընթացների|

|    |                    |անցկացումը կնպաստեն երիտասարդների              |

|    |                    |կարողությունների զարգացմանը, ժամանցի           |

|    |                    |կազմակերպմանը, ինքնարտահայտմանը: Ֆրիլանս       |

|    |                    |հարթակի միջոցով նրանք կարող են լուծել իրենց    |

|    |                    |զբաղվածության խնդիրը, կապեր հաստատել           |

|    |                    |Հայաստանում և  սփյուռքում ապրող երիտասարդների  |

|    |                    |և  փորձառու մասնագետների հետ, փոխանակելու փորձը|

|    |                    |և  գիտելիքները:                                |

|____|____________________|_______________________________________________|

|3.3.|Անցկացման ժամկետը   |Ծրագրի իրականացման համար պայմանագրի կնքման     |

|    |                    |օրվանից մինչև  2021 թ. դեկտեմբերը              |

|____|____________________|_______________________________________________|

|3.4.|Անցկացման վայրը     |Արմավիրի մարզ, ք. Էջմիածին                     |

|____|____________________|_______________________________________________|

|3.5.|Ակնկալվող           |Արմավիրի մարզում կհիմնվի երիտասարդական կենտրոն,|

|    |արդյունքները        |որը կաջակցի երիտասարդների կարողությունների,    |

|    |                    |գիտելիքների զարգացմանը, կդառնա ինքնարտահայտման |

|    |                    |հարթակ: Իսկ ֆրիլանս հարթակը կլինի առաջին       |

|    |                    |նմանատիպ հայկական առցանց հարթակը, որտեղ կարող  |

|    |                    |են հանդես գալ տարբեր մասնագիտություններով և    |

|    |                    |հմտություններով երիտասարդներ և  լուծել իրենց   |

|    |                    |զբաղվածության խնդիրը.                          |

|    |                    |. Էջմիածին քաղաքում կստեղծվի մեկ երիտասարդական |

|    |                    |կենտրոն,                                       |

|    |                    |. 40 երիտասարդ կյուրացնի սոցիալական,           |

|    |                    |ձեռնարկատիրության, վաճառքի իրականացման,        |

|    |                    |մարկետինգի, գովազդի, անձնային աճի, զարգացման   |

|    |                    |թեմաները,                                      |

|    |                    |. կստեղծվի ֆրիլանս հարթակ,                     |

|    |                    |. 6 դասընթացավար ծրագրի շրջանակներում ձեռք     |

|    |                    |կբերի աշխատանք:                                |

|____|____________________|_______________________________________________|

|3.6.|Ոչ ֆինանսական       |20 երիտասարդի վերապատրաստում                   |

|    |ցուցանիշները        |մշակութային-սոցիալական ձեռնարկատիրության,      |

|    |                    |հայ մշակույթի հիմունքների, վաճառքի իրականացման,|

|    |                    |մարքեթինգի, անձնային բրենդավորման թեմաներով    |

._________________________________________________________________________.

 

4. ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԻՆՔՆԱԶԱՐԳԱՑՄԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ԺԱՄԱՆՑԱՅԻՆ, ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

 

._________________________________________________________________________.

|1.  |Կազմակերպության     |«ԼՈՖԹ» կրթության, մշակույթի և  երիտասարդության |

|    |անվանումը           |զարգացման համահայկական հասարակական             |

|    |                    |կազմակերպություն (ՀԿ)                          |

|____|____________________|_______________________________________________|

|2.  |Կազմակերպության     |Մոսկովյան փ., շ. 3, ք. Երևան,  0001, Հայաստան  |

|    |գտնվելու վայրը      |                                               |

|____|____________________|_______________________________________________|

|3.  |Ծրագրի անվանումը    |Լոռու մարզի մարզկենտրոն Վանաձորում             |

|    |                    |երիտասարդների ինքնազարգացման,                  |

|    |                    |մշակութային-ժամանցային, նորարարական կենտրոնի   |

|    |                    |ստեղծում                                       |

|____|____________________|_______________________________________________|

|3.1.|Բովանդակությունը    |ՀՀ խոշոր քաղաքներում առկա կոնկրետ նշանակության |

|    |                    |կառույցները (մշակութային տներ, կինոյի տներ,    |

|    |                    |թատրոններ, գրադարաններ և  այլն), իրականացնելով |

|    |                    |կրթամշակութային գործունեություն, ունեն         |

|    |                    |արդիականացման և  նորովի ընկալվելու խնդիր,      |

|    |                    |զարգացման համար նախատեսված հայեցակարգերի       |

|    |                    |ներդրման, ինչպես նաև  առաջնահերթություն        |

|    |                    |սահմանելու պահանջ:                             |

|    |                    |Մարզաբնակ երիտասարդների համար այլևս  բավարար   |

|    |                    |չեն սոսկ շենքային պայմանները և  վերջիններիս    |

|    |                    |բուն նշանակության բաղադրիչները, քանի որ        |

|    |                    |մարզաբնակ երիտասարդը, պայմանավորված            |

|    |                    |տեխնոլոգիական և  տեխնիկական զարգացումների      |

|    |                    |տենդենցներով, պահանջում և  ավելին է սպասում    |

|    |                    |կոնկրետ ֆունկցիոնալություն ունեցող կառույցից:  |

|    |                    |Ունենալով մարզաբնակ երիտասարդի պահանջների և    |

|    |                    |ինքնազարգացման մղումների վիճակագրություն` եկել |

|    |                    |ենք այն եզրակացության, որ հատկապես խոշոր       |

|    |                    |քաղաքներում խիստ կարիք կա նոր հարթակների, որոնց|

|    |                    |տեխնիկական, տեխնոլոգիական և  բովանդակային      |

|    |                    |հագեցվածությունը կարող է ապահովել տվյալ մարզի, |

|    |                    |ինչպես նաև  մարզաբնակ երիտասարդի անհատական և   |

|    |                    |համընդհանուր զարգացումը:                       |

|    |                    |Հաշվի առնելով, որ նորարարական այդ հարթակների   |

|    |                    |ստեղծումը պետք է ունենա բարենպաստ հիմքեր և     |

|    |                    |հիմնավորումներ` նախընտրելի է, որ արդեն իսկ     |

|    |                    |եղած կրթամշակութային կառույցները, պահպանելով   |

|    |                    |իրենց հիմնական նշանակությունն ու               |

|    |                    |ֆունկցիոնալությունը, միաժամանակ ներառեն նաև    |

|    |                    |նորարարական կենտրոններ, որոնց մոդելն առաջարկում|

|    |                    |է այս ծրագիրը:                                 |

|    |                    |Հաշվի առնելով վիճակագրական տվյալները, ինչպես   |

|    |                    |նաև  մարզային գրադարանի արդիականացման մարզային |

|    |                    |և  հանրապետական նշանակության կարևորությունը`   |

|    |                    |առաջարկվում է Լոռու մարզի մարզային գրադարանի   |

|    |                    |կոնկրետ մի հատվածում իրագործել երիտասարդների   |

|    |                    |ինքնազարգացման, մշակութային-ժամանցային,        |

|    |                    |նորարարական կենտրոնի ստեղծման ծրագիր, որը      |

|    |                    |միաժամանակ ամրապնդելու է մարզային գրադարանի    |

|    |                    |ֆունկցիոնալ կարևորությունը,  ինչպես նաև        |

|    |                    |արդիականացնելու է գրադարանը` որպես մեկ         |

|    |                    |միասնական մշակութային, կրթական, սոցիալական     |

|    |                    |ակտիվության հարթակ` կիրառելով ժամանակակից      |

|    |                    |տեխնիկական և  տեխնոլոգիական բոլոր հնարավոր     |

|    |                    |միջոցները` մարզի և  մարզկենտրոնի պատանիներին և |

|    |                    |երիտասարդներին ծառայելու, ինչպես նաև           |

|    |                    |մարզ-մայրաքաղաք կապն ամրապնդելու և             |

|    |                    |միջմշակութային հնարավոր ազդեցությունները       |

|    |                    |ընդլայնելու համար:                             |

|    |                    |Վերոնշյալն իրականացնելու համար ուսումնասիրվել  |

|    |                    |են Լոռու մարզային գրադարանի ֆունկցիոնալ և      |

|    |                    |շենքային առանձնահատկությունները և  համադրվել   |

|    |                    |ծրագրի իրականացման հնարավորությունների հետ:    |

|    |                    |Ըստ այդմ` նախագծի իրականացման համար անհրաժեշտ  |

|    |                    |կլինի տրամադրել կոնկրետ տարածքներ, որոնք       |

|    |                    |կծառայեն մի կողմից մշակութային, կրթական,       |

|    |                    |ինքնազարգացման հարթակ ստեղծելուն, մյուս կողմից |

|    |                    |սոցիալ-ձեռնարկատիրական մեծ ծրագրի հավելյալ     |

|    |                    |բաղադրիչների գործարկմանը:                      |

|    |                    |Ծրագիրն իրականացնելու համար վերանորոգվելու են  |

|    |                    |շենքի համապատասխան տարածքները, վերոնշյալ       |

|    |                    |տարածքները վերափոխվելու են տեխնոլոգիապես       |

|    |                    |հագեցած կիրառական հարթակների, որոնք հնարավոր են|

|    |                    |դառնալու ֆունկցիոնալ գոտիների` ընթերցասրահի,   |

|    |                    |ինտելեկտուալ և  զարգացնող խաղերի գոտու, բաց    |

|    |                    |խոհանոցի, աշխատանքային գոտու, բեմական հատվածի, |

|    |                    |կինոսրահի առկայության շնորհիվ:                 |

|    |                    |Կրթական և  մշակութային զարգացման նպատակով      |

|    |                    |իրականացվելու են հետևյալ  ձևաչափի              |

|    |                    |իրադարձությունները` սեմինարներ, դասընթացներ,   |

|    |                    |թրեյնինգներ, դասախոսություններ, վարպետության   |

|    |                    |դասեր, մասնագիտական հանդիպումներ, ֆիլմերի      |

|    |                    |դիտումներ-քննարկումներ, ներկայացումներ,        |

|    |                    |ցուցահանդեսներ, համերգային (կամերային)         |

|    |                    |նախագծեր, իրականացվելու են գրքերի, բիբլիոգրաֆիկ|

|    |                    |այլ գույքի, ձեռագործ իրերի                     |

|    |                    |ցուցահանդես-վաճառքներ:                         |

|    |                    |Լոռու մարզի մարզկենտրոն Վանաձորում նորարարական |

|    |                    |կենտրոնի բովանդակությունը և  իրագործման        |

|    |                    |մեխանիզմները ներկայացնում է 2 տարվա            |

|    |                    |ուսումնասիրությունների, կառավարմանն ու         |

|    |                    |հանրահռչակմանն ուղղված խորհրդատվությունների,   |

|    |                    |իրավաբանական և  հաշվապահական հարցերի և  ռիսկերի|

|    |                    |գնահատման համալիր տեղեկությունների, ինչպես նաև |

|    |                    |մարզային առանձնահատկությունները հաշվի առնելու  |

|    |                    |և  միջազգային փորձը տեղայնացնելու հիման վրա:   |

|    |                    |Միջազգային փորձը ցույց է տալիս, որ գրադարանային|

|    |                    |միջավայրերը վերջին տասնամյակների ընթացքում     |

|    |                    |շարունակ փորձում են վերափոխել բազմաֆունկցիոնալ |

|    |                    |հարթակների, որի շնորհիվ պահպանում են նախնական` |

|    |                    |գրադարանին բնորոշ մթնոլորտն ու նշանակությունը` |

|    |                    |միևնույն  ժամանակ տարածքը հագեցնելով և         |

|    |                    |համալրելով մենեջմենթային, տեխնիկական և         |

|    |                    |բովանդակային պահանջներին համապատասխան:         |

|    |                    |Առավել էական են դառնում գրադարանների կողմից    |

|    |                    |կազմակերպվող միջոցառումները (հիմնականում`      |

|    |                    |կրթական, մշակութային, այժմ նաև`  ինովացիոն),   |

|    |                    |ինչպես նաև  գրադարանը` որպես նոր տարածք և      |

|    |                    |«գործողության» նոր վայր ընկալելու համալիր      |

|    |                    |գործողությունները (ինքնազարգացման և            |

|    |                    |ինքնառեալիզացման ոչ ֆորմալ ձևաչափերի           |

|    |                    |կիրառում):                                     |

|    |                    |Ծրագրի իրականացման համար նախապես առանձնացվել են|

|    |                    |շենքի կոնկրետ հատվածներ, որոնք կարող են        |

|    |                    |գործարկվել որպես նախագծի իրականացման հարթակներ:|

|____|____________________|_______________________________________________|

|3.2.|Նպատակը             |Մարզային գրադարանում նորարարական, երիտասարդական|

|    |                    |հարթակի ստեղծումը միտված է նոր թափ հաղորդելու  |

|    |                    |կարևոր  կրթամշակութային դեր ունեցող կառույցին, |

|    |                    |ներդնելու գործիքակազմ և  տեխնոլոգիական միջոցներ|

|    |                    |գրադարան-հանրություն կապի ամրապնդման համար:    |

|    |                    |Ծրագրի իրականացումը նպատակ ունի`               |

|    |                    |. ստեղծելու ոչ ֆորմալ կրթական, մշակութային,    |

|    |                    |ինովացիոն, բազմաֆունկցիոնալ հարթակ, որը        |

|    |                    |հասանելի կլինի ցանկացած տարիքի, ցանկացած       |

|    |                    |զբաղվածության, ցանկացած մասնագիտության         |

|    |                    |մարզաբնակի համար,                              |

|    |                    |. նպաստելու մարզային գրադարանի առաջխաղացմանը`  |

|    |                    |չմիջամտելով հիմնական գործառույթներին,          |

|    |                    |պահպանելով գործընկերային հարաբերությունների    |

|    |                    |պատշաճ մակարդակ,                               |

|    |                    |. իրագործելու ծրագրերի, նախագծերի,             |

|    |                    |իրադարձությունների համալիր փաթեթ, որի հիմնական |

|    |                    |սկզբունքը ներառականությունն է` հիմնվելով       |

|    |                    |մարզաբնակ պատանու, երիտասարդի, սկսնակի և       |

|    |                    |պրոֆեսիոնալի անհատական աճի, հետաքրքրությունների|

|    |                    |շրջանակն ընդլայնելու և  հնարավորությունների    |

|    |                    |մասին տեղեկանալու վրա,                         |

|    |                    |. նպաստելու համատեղ իրականացվելիք սթարթ-ափ     |

|    |                    |նախագծերի իրականացմանը հարթակ և                |

|    |                    |խորհրդատվություն տրամադրելու միջոցով,          |

|    |                    |. ամրապնդելու և  զարգացնելու մարզ-մայրաքաղաք,  |

|    |                    |մարզ-այլ մարզ, քաղաք-այլ քաղաք միջմշակութային, |

|    |                    |միջկրթական և  փոխազդեցության                   |

|    |                    |հնարավորությունների պոտենցիալը,                |

|    |                    |. պոտենցիալ ընթերցողին տրամադրելու             |

|    |                    |ինտելեկտուալ, հաճելի, բազմաֆունկցիոնալ հարթակ` |

|    |                    |գրքին և  ընթերցանությանը մեկ քայլով ևս         |

|    |                    |մոտեցնելու ակնկալիքով,                         |

|    |                    |. ստեղծելու համապատասխան միջավայր` ինտելեկտուալ|

|    |                    |ժամանցի և  ընտանեկան հանգստի համար:            |

|    |                    |Ծրագրի գործարկման ընթացքում իրականացվելիք      |

|    |                    |կրթական, մշակութային, ինովացիոն, ճանաչողական,  |

|    |                    |փորձի փոխանակմանը միտված և  նմանատիպ այլ       |

|    |                    |ծրագրերն ու իրադարձությունները մեծապես         |

|    |                    |նպաստելու են գրադարանի երբեմնի դերի            |

|    |                    |վերականգնմանը կամ վերաձևակերպմանը,  իսկ        |

|    |                    |քաղաքային միջավայրը հարթակն ընկալելու է որպես  |

|    |                    |այլընտրանքային կրթության, մշակութային          |

|    |                    |բազմաբնույթ իրադարձությունների իրագործման      |

|    |                    |կարևոր  կետ, որը հնարավորություն է տալու       |

|    |                    |ցանկացած մեկին ինքնաիրացվելու, ինքնազարգանալու |

|    |                    |և  մասնակից դառնալու ընդհանուր միջավայրային    |

|    |                    |ներառականության` ի նպաստ քաղաքի, մարզի         |

|    |                    |երիտասարդի զարգացման և  առաջընթացի:            |

|____|____________________|_______________________________________________|

|3.3.|Անցկացման ժամկետը   |Ծրագրի իրականացման համար պայմանագրի կնքման     |

|    |                    |օրվանից մինչև  2021 թ. դեկտեմբերը              |

|____|____________________|_______________________________________________|

|3.4.|Անցկացման վայրը     |Լոռու մարզ, ք. Վանաձոր                         |

|____|____________________|_______________________________________________|

|3.5.|Ակնկալվող           |Ծրագրի իրականացման արդյունքում գրադարանը,      |

|    |արդյունքները        |պահպանելով իր հիմնական ֆունկցիոնալությունը և   |

|    |                    |բնականոն գործելակերպը, ներառում է նաև  ոչ      |

|    |                    |ֆորմալ կրթական, մշակութային, սոցիալական        |

|    |                    |միջավայրը` կենտրոնը, որը զարգացման հնարավոր    |

|    |                    |բոլոր ուղղությունների համար ունի համապատասխան  |

|    |                    |հագեցվածություն:                               |

|    |                    |Մարզային կառույցը վերափոխվում է մարզաբնակ      |

|    |                    |երիտասարդի համար որպես զբաղվածության ապահովման |

|    |                    |կրթամշակութային կառույցի, որտեղ նախևառաջ       |

|    |                    |ամրապնդվում է ընթերցող-գիրք կապը,              |

|    |                    |մայրաքաղաք-մարզ կապը, քաղաքաբնակների           |

|    |                    |գաղափարների գեներացման համար նախատեսված և      |

|    |                    |միմյանց հետ փորձի փոխանակման համար ակնկալվող   |

|    |                    |կապը:                                          |

|    |                    |Մեկ այլ իմաստով կենտրոնն ընկալվում է նաև       |

|    |                    |ինտելեկտուալ ժամանցի, առողջ ապրելակերպի, առողջ |

|    |                    |սննդի կոնցեպտների գործարկման և  զարգացման      |

|    |                    |համալիր հարթակ:                                |

|    |                    |Ծրագրային հագեցվածության շնորհիվ մարզաբնակ     |

|    |                    |երիտասարդի պոտենցիալի և  վերջինիս առաջ մղելու  |

|    |                    |հնարավորությունը երաշխավորված է, քանի որ       |

|    |                    |հարթակը միաժամանակ հենց այդ պոտենցիալի իրացման |

|    |                    |վայրն է:                                       |

|    |                    |Ծրագրի արդյունքում ստեղծվում է արդիականացման   |

|    |                    |մոդելի օրինակ, որը հրաշալիորեն կարող է         |

|    |                    |գործարկվել այլ մարզերի մարզային գրադարանների,  |

|    |                    |մշակութային տների և  այլ կրթամշակութային       |

|    |                    |կառույցների արդիականացման նպատակով, ինչպես նաև |

|    |                    |որպես այլընտրանքային կրթամշակութային           |

|    |                    |կառույցների բարելավման և  զարգացման օրինակ     |

|    |                    |ծառայելու իմաստով:                             |

|    |                    |Ծրագրի առաջին փուլի` վերանորոգման աշխատանքների |

|    |                    |և  տեխնիկական հագեցվածության ավարտից անմիջապես |

|    |                    |հետո կենտրոնը մեծ թափով սկսելու է իր           |

|    |                    |աշխատանքները` կիրառելով մինչ այդ մշակված       |

|    |                    |ծրագրային և  նախագծային պլանի իրագործման       |

|    |                    |հնարավորությունները: Վերոնշյալ գործունեության  |

|    |                    |արդյունքում ամրապնդվելու են`                   |

|    |                    |. մարզ-մարզ, մարզկենտրոն-մարզկենտրոն կապը,     |

|    |                    |. մարզ-մայրաքաղաք կապը («Լոֆթ» ինքնազարգացման  |

|    |                    |երևանյան  կենտրոնի ողջ պոտենցիալը,             |

|    |                    |կառուցվածքային առանձնահատկությունները,         |

|    |                    |համագործակցության երկարատև  փորձը գործելու է ի |

|    |                    |նպաստ վերոնշյալ կապի ամրապնդման),              |

|    |                    |. երիտասարդ-պրոֆեսիոնալ-երիտասարդ կապը         |

|    |                    |(պայմանավորված «Իմ մենթոր» համահայկական        |

|    |                    |նախագծի գործարկմամբ):                          |

|    |                    |Նորարարական կենտրոնի զարգացման հիմքում ընկած է |

|    |                    |ցանցային տրամաբանության կոնկրետ լոկալիզացման   |

|    |                    |մեթոդիկան, որի շնորհիվ հնարավոր է լինելու      |

|    |                    |կոնկրետ տարածքում` Լոռու մարզում, զարգացնել    |

|    |                    |երիտասարդի ինքնազարգացմանը նպաստող գործիքակազմ,|

|    |                    |իսկ զարգացման հաջորդ փուլերում ապահովել նաև    |

|    |                    |մասնագիտական, ստեղծարար մտքի և                 |

|    |                    |ֆունկցիոնալության բարենպաստ ուղի:              |

|____|____________________|_______________________________________________|

|3.6.|Ոչ ֆինանսական       |Տեխնիկական, տեխնոլոգիական և  բովանդակային նոր  |

|    |ցուցանիշները        |հագեցվածությամբ բազմաֆունկցիոնալ հարթակի       |

|    |                    |ստեղծում Գրադարանի` մարզային բնակչության       |

|    |                    |(թիրախային խմբեր` դեռահասներ, դպրոցահասակներ,  |

|    |                    |երիտասարդներ, մասնագիտական շրջանակներ և  այլն) |

|    |                    |համար ոչ ֆորմալ կրթական միջավայրի վերափոխում   |

._________________________________________________________________________.

 

5. ՍՏԵՂԾԱՐԱՐ ՀԱՄԱՅՆՔ

 

._________________________________________________________________________.

|1.  |Կազմակերպության     |«ԼՅՈՒՊԻՆ» երիտասարդական ՀԿ                     |

|    |անվանումը           |                                               |

|____|____________________|_______________________________________________|

|2.  |Կազմակերպության     |Մ. Գորկու 1-ին նրբանցք, տ. 7, Թալին, Արագածոտնի|

|    |գտնվելու վայրը      |մարզ, Հայաստան                                 |

|____|____________________|_______________________________________________|

|3.  |Ծրագրի անվանումը    |«ՍՏԵՂԾԱՐԱՐ ՀԱՄԱՅՆՔ»                            |

|____|____________________|_______________________________________________|

|3.1.|Բովանդակությունը    |«ՍՏԵՂԾԱՐԱՐ ՀԱՄԱՅՆՔ» նախագծի շրջանակներում      |

|    |                    |նախատեսվում է իրականացնել Թալինի և  հարակից    |

|    |                    |համայնքների նյութական և  ոչ նյութական          |

|    |                    |մշակութային արժեքների քարտեզագրում,            |

|    |                    |պահպանությանն ու հանրայնացմանն ուղղված         |

|    |                    |միջոցառումներ, որոնք կնպաստեն տարածաշրջանում   |

|    |                    |տուրիզմի զարգացմանը: Ստեղծելով                 |

|    |                    |մշակութային-ժամանցային միջավայր, մասնավորապես` |

|    |                    |մշակութային արժեքներով հետաքրքրասերների ակումբ`|

|    |                    |ծրագիրը կնպաստի նաև  երիտասարդների մասնագիտական|

|    |                    |կողմնորոշմանը:                                 |

|    |                    |Նախագծի թիրախային խումբ են Թալինի և  հարակից   |

|    |                    |համայնքների երիտասարդները: Նախագիծը կնպաստի    |

|    |                    |երիտասարդների ինքնակրթմանը, զբաղվածության      |

|    |                    |ապահովմանը, մասնագիտական կողմնորոշմանը և       |

|    |                    |կձևավորի  սեփականության զգացում համայնքի       |

|    |                    |նկատմամբ: Թիրախային խմբեր են նաև  տուրիստական  |

|    |                    |կազմակերպությունները:                          |

|    |                    |Նախագծի շահառուն համայնքն է:                   |

|    |                    |Նախատեսվում է «Ստեղծարար համայնք» նախագիծը     |

|    |                    |դարձնել մշակութային-ժամանցային միջավայրերի     |

|    |                    |ստեղծմանը և  տուրիզմի զարգացմանը խթանող պրակտիկ|

|    |                    |մոդել (գործիք) և  որպես փորձարկված մոդել       |

|    |                    |կիրառել ՀՀ այլ մարզերում` նպաստելով            |

|    |                    |երիտասարդների ակտիվացմանը և  համայնքների       |

|    |                    |զարգացմանը: Նախագիծը լուսաբանվելու է առցանց    |

|    |                    |սոցիալական հարթակներում ինչպիսիք են` Facebook  |

|    |                    |(Լյուպին ԵՀԿ, Թալինի համայնքապետարան,          |

|    |                    |Արագածոտնի մարզպետարան) Twitter և  այլ         |

|    |                    |հարթակները: Նախագիծն իրականացվում է Վորլդ Վիժն |

|    |                    |Հայաստան ՄԲԿ-ի Թալինի տարածքային գրասենյակի և  |

|    |                    |Թալինի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ:    |

|    |                    |Թալինի համայնքապետարանը տրամադրել է նաև        |

|    |                    |համայնքահեն տարածք նախագծի իրականացման համար:  |

|____|____________________|_______________________________________________|

|3.2.| Նպատակը            |«ՍՏԵՂԾԱՐԱՐ ՀԱՄԱՅՆՔ» նախագծի նպատակն է`         |

|    |                    |. ստեղծել նյութական և  ոչ նյութական մշակութային|

|    |                    |արժեքների բացահայտման պահպանությամբ զբաղվող    |

|    |                    |երիտասարդական ակումբ,                          |

|    |                    |. քարտեզագրել Թալինի և  հարակից համայնքների    |

|    |                    |նյութական և  ոչ նյութական մշակութային          |

|    |                    |արժեքները,                                     |

|    |                    |. նյութական և  ոչ նյութական մշակութային        |

|    |                    |արժեքների հանրայնացումը,                       |

|    |                    |. զբոսաշրջության խթանումը:                     |

|____|____________________|_______________________________________________|

|3.3.|Անցկացման ժամկետը   |Ծրագրի իրականացման համար պայմանագրի կնքման     |

|    |                    |օրվանից մինչև  2021 թ. դեկտեմբերը              |

|____|____________________|_______________________________________________|

|3.4.|Անցկացման վայրը     |ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին                   |

|____|____________________|_______________________________________________|

|3.5.|Ակնկալվող           |Նյութական և  ոչ նյութական մշակութային արժեքների|

|    |արդյունքները        |յուրովի հանրայնացումը կնպաստի պատմամշակութային |

|    |                    |կոթողների վերածննդին.                          |

|    |                    |. Թալինի և  հարակից համայնքների նյութական և  ոչ|

|    |                    |նյութական մշակութային արժեքների վերաբերյալ,    |

|    |                    |տեղեկատվական օնլայն պլատֆորմի առկայություն,    |

|    |                    |. իրականացվող աշխատանքների մանրամասների        |

|    |                    |պահպանում, քարտեզագրում, թվայնացում և          |

|    |                    |տեսանյութերի նկարահանում,                      |

|    |                    |. առնվազն երկու պատմամշակութային կոթողի 3D     |

|    |                    |մոդելավորում,                                  |

|    |                    |. Թալինի և  հարակից համայնքների առնվազն 5      |

|    |                    |երիտասարդի մասնագիտացում, որպես                |

|    |                    |ուղեկցող-զբոսավար,                             |

|    |                    |. տուրիստական փաթեթի առկայություն,             |

|    |                    |. Թալինը` 2021 թ. նոր տուրիստական ուղղություն: |

|____|____________________|_______________________________________________|

|3.6.|Ոչ ֆինանսական       |Նախատեսվում է 30 երիտասարդների ակտիվ           |

|    |ցուցանիշները        |մասնակցություն, 3 դասընթացավար: Թիրախավորվում է|

|    |                    |տեղեկատվական տարածման արդյունքում ունենալ մոտ  |

|    |                    |1000 շահառու:                                  |

._________________________________________________________________________.

 

6. Մասիսի Երիտասարդական կենտրոնում «Youth Lab»

 

._________________________________________________________________________.

|1.  |Կազմակերպության     |Մասիսի Զարգացման Հիմնադրամ                     |

|    |անվանումը           |                                               |

|____|____________________|_______________________________________________|

|2.  |Կազմակերպության     |ք. Մասիս, Հանրապետության 11, Արարատի մարզ,     |

|    |գտնվելու վայրը      |Հայաստան                                       |

|____|____________________|_______________________________________________|

|3.  |Ծրագրի անվանումը    |«Մասիսի Երիտասարդական կենտրոնում «Youth Lab»-ի |

|    |                    |հիմնում»                                       |

|____|____________________|_______________________________________________|

|3.1.|Բովանդակությունը    |Նախագծով ծրագրվում է Երիտասարդական կենտրոնում  |

|    |                    |«Youth Lab» լաբորատորիայի հիմնում:             |

|    |                    |Լաբորատորիայի ստեղծման համար հարկավոր են       |

|    |                    |համապատասխան կահավորում և  համապատասխան        |

|    |                    |տեխնիկական հագեցվածություն, որոնք              |

|    |                    |հնարավորություն կտա ներբեռնելու թվային արվեստի,|

|    |                    |մոնտաժի, ֆոտոշոփի, անիմացիոն և  մասնագիտական   |

|    |                    |այլ ծրագրեր, կցել տաբլեթներ և  ուսուցանել      |

|    |                    |ծրագրավորման լեզուներ, այսինքն` լաբորատորիա,   |

|    |                    |որտեղ միևնույն  ժամանակ կարելի է աշխատել տարբեր|

|    |                    |նախագծերով:                                    |

|    |                    |Նախագծի թիրախային խումբը երիտասարդներն են,     |

|    |                    |շահառուները` Մասիս քաղաքի և  հարակից           |

|    |                    |բնակավայրերի երիտասարդները, ուսանողները,       |

|    |                    |դպրոցականները:                                 |

|    |                    |«Youth Lab»-ը մեկամյա նախագիծ չէ, այն միտում   |

|    |                    |ունի զարգանալու նոր ուղղություններով և  նոր    |

|    |                    |պրոֆիլներով` ապագայում Թումո կենտրոն դառնալու  |

|    |                    |հեռանկարով:                                    |

|    |                    |«Youth Lab» ծրագրի ազդեցությունը կգնահատվի     |

|    |                    |մշտադիտարկումների միջոցով: Նախատեսվում է       |

|    |                    |մշտադիտարկում անցկացնել նախքան ծրագրի          |

|    |                    |իրականացումն ու դրանից հետո:                   |

|    |                    |Անհրաժեշտության դեպքում կմշակվեն ՏՏ ոլորտում   |

|    |                    |կրթությունը բարելավելու և  թվային ոլորտի       |

|    |                    |զարգացմանը խթանելու նոր լուծումներ:            |

|____|____________________|_______________________________________________|

|3.2.|Նպատակը             |«Youth Lab» նախագիծը նպատակ ունի`              |

|    |                    |. զարգացնել ՏՏ ոլորտը համայնքում` ապահովելով   |

|    |                    |երիտասարդներին և  պատանիներին ոչ ֆորմալ        |

|    |                    |կրթությամբ, տալով հնարավորություն ծանոթանալու  |

|    |                    |և  մասնակցելու ինֆորմացիոն անվտանգության,      |

|    |                    |ծրագրավորման լեզուների ուսումնասիրման, թվային  |

|    |                    |արվեստի, մեդիայի հմտություններին վերաբերող     |

|    |                    |դասընթացների, թրեյնինգների և  այլ ծրագրերի,    |

|    |                    |. դառնալ նորարարական գաղափարների և  ստեղծարար  |

|    |                    |աշխատանքների իրականացման հարթակ, նպաստել       |

|    |                    |երիտասարդների նախաձեռնողական ունակությունների  |

|    |                    |զարգացմանը,                                    |

|    |                    |. նպաստել համայնքի երիտասարդների մասնագիտական  |

|    |                    |ընտրության կողմնորոշմանը,                      |

|    |                    |. ստեղծել անհրաժեշտ պայմաններ, սոցիալական դժվար|

|    |                    |պայմաններում գտնվող երիտասարդներին`            |

|    |                    |տեխնոլոգիական բացահայտումներ անելու և          |

|    |                    |կրթություն ստանալու համար,                     |

|    |                    |. ամրապնդել միջհամայնքային կապերը:             |

|____|____________________|_______________________________________________|

|3.3.|Անցկացման ժամկետը   |Ծրագրի իրականացման համար պայմանագրի կնքման     |

|    |                    |օրվանից մինչև  2021 թ. դեկտեմբերը              |

|____|____________________|_______________________________________________|

|3.4.|Անցկացման վայրը     |ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս                      |

|____|____________________|_______________________________________________|

|3.5.|Ակնկալվող           |«Youth Lab» ծրագրի իրականացումից ակնկալվող     |

|    |արդյունքները        |արդյունքները հետևյալն  են`                     |

|    |                    |. մարզում ունենալ հարթակ տարբեր երիտասարդական  |

|    |                    |նորարարական գաղափարների իրականացման և  փորձի   |

|    |                    |փոխանակման ծրագրերի, միջհամայնքային կապերի     |

|    |                    |ամրապնդման համար,                              |

|    |                    |. ունենալ տեղեկացած և  զարգացած երիտասարդներով |

|    |                    |լի համայնք, ինչն էլ կնպաստի մարզում ՏՏ ոլորտի  |

|    |                    |զարգացմանը,                                    |

|    |                    |. Մասիսի Երիտասարդական կենտրոնին               |

|    |                    |հնարավորություն ընձեռել գործունեություն        |

|    |                    |ծավալելու նաև  ՏՏ ուղղվածությամբ և  ձեռք       |

|    |                    |բերելու նոր համագործակցություններ:             |

|____|____________________|_______________________________________________|

|3.6.|Ոչ ֆինանսական       |Կենտրոնը տարեկան միջին հաշվարկով 300 երեխայի   |

|    |ցուցանիշները        |կապահովի ՏՏ ոլորտում ոչ ֆորմալ կրթությամբ:     |

._________________________________________________________________________.

 

(հավելվածը փոփ. 08.09.2021 թիվ 1452-Լ, 23.12.2021 թիվ 2106-Լ որոշումներ)

 

___________________________________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.04.2021
N 643-Լ
Որոշում