Սեղմել Esc փակելու համար:
ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, ՀԱԿՈԲ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, ՀԱԿՈԲ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 սեպտեմբերի 2021 թվականի N 1051-Ա

 

ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, ՀԱԿՈԲ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի» Հայաստանի Հանրապետության 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանին և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու Դավիթ Գևորգյանին 2021 թվականի սեպտեմբերի 26-ից 28-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների տեղակալների մակարդակով կայանալիք` ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման միջազգային պայմանագրի նախագծի քննարկմանը մասնակցելու համար:

2. Մհեր Գրիգորյանի և Դավիթ Գևորգյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հակոբ Վարդանյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. սեպտեմբերի 23

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.09.2021
N 1051-Ա
Որոշում