Սեղմել Esc փակելու համար:
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 4-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 սեպտեմբերի 2021 թվականի N 1564-Ա

 

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 4-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍԻՍԻԱՆ-ՔԱՋԱՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասի, «Գնումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 7-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին հավելվածի 3-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հետագա իրականացման գործընթացում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 4-ի շրջանակներում Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագրի իրականացումը սահմանել որպես առաջնահերթություն:

2. Հաստատել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հետագա իրականացման գործընթացում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 4-ի շրջանակներում Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:

3. Հաստատել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 4-ի շրջանակներում Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքների գնման նախաորակավորման ընթացակարգի հրավերը` համաձայն N 2 հավելվածի:

4. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետում նշված ներդրումային ծրագրի (այսուհետ` ներդրումային ծրագիր) շրջանակներում շինարարական աշխատանքների, ինժեներական (տեխնիկական հսկողության) ծառայությունների, ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հողամասերի օտարման գործընթացի իրականացման համար խորհրդատվական ծառայությունների գնման գործընթացներն իրականացնում, համապատասխան պայմանագրերը կնքում և դրանց կառավարումն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը.

2) ներդրումային ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքների գնման նախաորակավորման ընթացակարգը կազմակերպվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գնումների միջազգային ուղեցույցով սահմանված աշխատանքների ձեռքբերման համար նախատեսված նախաորակավորման ընթացակարգի կազմակերպման փաստաթղթերի օրինակելի ձևաչափերի հիման վրա: Շինարարական աշխատանքների գնման նախաորակավորման ընթացակարգն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջազգային մրցույթ` ICB «Երկփուլանի բաց մրցույթ` նախաորակավորմամբ» գնման նախաորակավորման ընթացակարգով սահմանված կանոններով, հաշվի առնելով սույն որոշմամբ նախատեսված առանձնահատկությունները: Նախաորակավորման ընթացակարգը կազմակերպվում է մինչև շինարարական աշխատանքների ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելը.

3) ներդրումային ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքների գնման նախաորակավորման ընթացակարգի շրջանակում ներկայացված բողոքները քննվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գնումների ուղեցույցներով և գնումների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

4) ներդրումային ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքների գնման նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գնումների ուղեցույցներով սահմանված ցուցակում նշված կազմակերպությունները և «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածում նշված կազմակերպությունները.

5) ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հողամասերի և դրանց վրա առկա անշարժ գույքի դիմաց տրամադրվող փոխհատուցումը և Ծրագրի այլ ազդեցությունների համար վերականգնման օժանդակության տրամադրումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1274-Ն որոշմամբ հաստատված «Հողերի օտարման և տարաբնակեցման շրջանակը և դրա փոխհատուցման սկզբունքները» վերտառությամբ N 3 հավելվածի պահանջներին համապատասխան.

6) ներդրումային ծրագրի կարիքների համար անհրաժեշտ հողամասերի օտարման գործընթացի իրականացման համար «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը ձեռք է բերում խորհրդատվական ծառայություններ` «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան:

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին`

1) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություններ` ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հողամասերը հանրության գերակա շահ ճանաչելու մասին.

2) շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման տեխնիկական առաջադրանքը և մրցութային փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

6. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գլխավոր տնօրենին`

1) ապահովել ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների գնման նախաորակավորման, ինչպես նաև սույն որոշման 4-րդ կետի 6-րդ ենթակետում նշված ծառայությունների ձեռքբերման գործընթացների իրականացումը.

2) ապահովել շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման տեխնիկական առաջադրանքի ու մրցութային փաստաթղթերի մշակումը և արդյունքը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. սեպտեմբերի

Երևան

 

Հավելված N 1
 ՀՀ կառավարության
2021 թ. սեպտեմբերի 24-ի
 N 1564-Ա որոշման

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 4-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍԻՍԻԱՆ-ՔԱՋԱՐԱՆ
ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
 2021 թ. սեպտեմբերի 24-ի
 N 1564-Ա որոշման

 

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓԱԹԵԹ
(ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ)* ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 4- Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍԻՍԻԱՆ-ՔԱՋԱՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱՊԱԼԱՌՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

pin
ՀՀ կառավարություն
24.09.2021
N 1564-Ա
Որոշում