Սեղմել Esc փակելու համար:
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 սեպտեմբերի 2021 թվականի N 1593-Ա

 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն Իմպուլսային լազերային փոշենստեցման էպիտաքսային կայանքի և Ռենտգենյան դիֆրակտոմետրի գնման գործընթացները Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության հիման վրա մեկ անձից գնման ձևով իրականացնելու դեպքում չկիրառել նույն կարգի 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ», «գ», «դ» և «զ» պարբերությունների պահանջները: Ընդ որում, գնման ընթացակարգերի կազմակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.2-րդ հոդվածով սահմանված «էսքրոու հաշվի պայմանագիր» կնքելու եղանակով, նկատի ունենալով, որ պատվիրատուի կողմից պայմանագրերի արժեքի 90 տոկոսի վճարումը կհաստատվի սարքավորումները պայմանագրերով սահմանված ժամկետներում մատակարարվելուց և ընդունվելուց, իսկ 10 տոկոսը` երաշխիքային սպասարկման ժամկետներն ավարտվելուց հետո:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. սեպտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.09.2021
N 1593-Ա
Որոշում