Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ Ս ...

 

 

040.0651.141000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» հոկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հոկտեմբերի 2000 թվականի N 651

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Տնային պայմաններում միայնակ տարեցների ու հաշմանդամների սոցիալական սպասարկման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 62 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը`

ա) Երևանի կենսաթոշակառուների սոցիալական սպասարկման կենտրոն պետական հիմնարկը վերակազմակերպել առանձնացման ձևով` Նորքի տուն-ինտերնատ պետական հիմնարկի և Տնային պայմաններում միայնակ տարեցների ու հաշմանդամների սոցիալական սպասարկման հանրապետական կենտրոն պետական հիմնարկի` վերջինիս ենթակայությանը հանձնելով «Վետերան» օթևանը.

բ) մեկամսյա ժամկետում հաստատել նշված պետական հիմնարկների կանոնադրությունները:

2. Նորքի տուն-ինտերնատ պետական հիմնարկի և Տնային պայմաններում միայնակ տարեցների ու հաշմանդամների սոցիալական սպասարկման հանրապետական կենտրոն պետական հիմնարկի ֆինանսավորումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման N 1 հավելվածի 06 խմբի 04 ենթախմբի «4. Տուն-ինտերնատների պահպանում» տողով նախատեսված միջոցների շրջանակներում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 14-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.10.2000
N 651
Որոշում