Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՎԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆԱԿ ԽԱՉԱՏՐՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՎԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 նոյեմբերի 2021 թվականի N 1304-Ա

 

ԴԱՎԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ Արմենակ Խաչատրյանին 2021 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 3-ը գործուղել Բուլղարիայի Հանրապետություն (Սոֆիա)` «Ժողովրդագրական արագ փոփոխության աշխարհում հասարակությունների զարգացման ուղիները» խորագրով նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Դավիթ Խաչատրյանի և Արմենակ Խաչատրյանի` Բուլղարիայի Հանրապետություն (Սոֆիա) գործուղման հետ կապված ծախսերը հոգալու են Բուլղարիայի Հանրապետության կառավարությունը և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բուլղարիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. նոյեմբերի 19

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.11.2021
N 1304-Ա
Որոշում