Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-98-Ո-280

2021թ.

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԼՐՄԱՆ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԼՐՄԱՆ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՎ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ, ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 14.04.2021 թվականին ընդունված և 29.10.2021 թվականին ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը դատավորների թվակազմն ավելացնելու համաձայնություն ստանալու համար դիմում է Կառավարություն`

1) հակակոռուպցիոն դատարանում` տասնհինգ դատավորով

2) վերաքննիչ քրեական դատարանում` վեց դատավորով

3) վերաքննիչ քաղաքացիական դատարանում` վեց դատավորով

4) վճռաբեկ դատարանի քրեական պալատում` երկու դատավորով:

Կառավարությունը 2021 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 1828-Ն որոշմամբ (ուժի մեջ է մտել 09.11.2021 թվականին) համաձայնություն է տվել Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 5-ի առաջարկությանը` դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ, ինչի հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդն իր 15.11.2021 թվականի թիվ ԲԴԽ-97-Ո-272 որոշմամբ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թվակազմն ավելացրել է 15 դատավորով, որից առնվազն 10-ը պետք է լինեն կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ, իսկ առնվազն 5-ը` հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավորներ, վերաքննիչ քրեական դատարանում 6 դատավորով, վերաքննիչ քաղաքացիական դատարանում 6 դատավորով, իսկ վճռաբեկ դատարանի քրեական պալատում` 2 դատավորով:

Օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` (...) Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի արտահերթ համալրման, վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի արտահերթ համալրման, վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ համալրման անհրաժեշտության և իրականացման կարգի մասին` հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները: Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ համալրումն իրականացվում է օրենսգրքի ընդհանուր կանոններով: Սույն մասով նախատեսված որոշմամբ Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է նաև թեկնածուների ցուցակի համալրման, այդ թվում` որակավորման ստուգման առանձին փուլերի և դրանց շրջանակներում իրականացվող գործողությունների հատուկ ժամկետներ` այն հաշվառմամբ, որ դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման ստուգումը, ուսուցումը և դատավորների թեկնածուների ցուցակի հաստատումն իրականացվեն դատավորների թվակազմն ավելացնելուց հետո` առավելագույնը հնգամսյա ժամկետում:

Ամփոփելով վերոգրյալը` Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ 18.11.2021 թվականի դրությամբ հակակոռուպցիոն դատարանում առկա են կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող 10 և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննություն իրականացնող 5 դատավորի թափուր հաստիք, վերաքննիչ քրեական դատարանում` կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող 6 դատավորի, վերաքննիչ քաղաքացիական դատարանում` հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող 6 դատավորի, ինչպես նաև` վճռաբեկ դատարանի քրեական պալատում` 2 դատավորի թափուր հաստիքներ:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատավորների թեկնածուների ցուցակի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների քանակի հաշվարկը կատարվում է հաջորդ երկու տարվա ընթացքում քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժիններում համալրման համար անհրաժեշտ քանակը յոթական թեկնածուով, իսկ վարչական և հակակոռուպցիոն մասնագիտացման բաժիններում` երկու թեկնածուով գերազանցող քանակի հաշվարկով:

Օրենքի 19-րդ հոդվածի 18-րդ մասի համաձայն` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երեք տարվա ընթացքում, հակակոռուպցիոն դատարանի դատավորի, ինչպես նաև վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող և վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավորների թափուր պաշտոնների համալրումն իրականացվում է սույն հոդվածի 16-րդ մասով սահմանված` դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուներից, իսկ ցուցակն սպառվելու դեպքում` Օրենքով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները:

Վերոգրյալի արդյունքում անհրաժեշտ է դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժինը համալրել 11, իսկ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինը` 6 թեկնածուով, ինչպես նաև վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող 6 թեկնածուով, վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող 6 թեկնածուով, ինչպես նաև վճռաբեկ դատարանի քրեական պալատում` 2 թեկնածուով:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասը, 95-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 6-րդ մասերը, Օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասը և Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ԲԴԽ-97-Ո-272 որոշումը` Բարձրագույն դատական խորհուրդը`

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հաստատել դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնի արտահերթ համալրման անհրաժեշտ թվաքանակը` տասնմեկ (11) դատավորով, իսկ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնի արտահերթ համալրման անհրաժեշտ թվաքանակը` վեց (6) թեկնածուով,

1. Հաստատել վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի արտահերթ համալրման անհրաժեշտ թվաքանակը` վեց (6) թեկնածուով,

2. Հաստատել վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի արտահերթ համալրման անհրաժեշտ թվաքանակը` վեց (6) թեկնածուով,

3. Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակն արտահերթ համալրել երկու (2) թեկնածուով,

4. Հաստատել դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի արտահերթ համալրման, այդ թվում` որակավորման ստուգման առանձին փուլերի և դրանց շրջանակներում իրականացվող գործողությունների հատուկ ժամկետները` համաձայն հավելված 1-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

    ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                           Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

 

2021թ. նոյեմբերի 18

Երևան

 

Հավելված 1

Բարձրագույն դատական խորհրդի

2021թ. նոյեմբերի 18-ի

թիվ ԲԴԽ-98-Ո-280 որոշման

 

Դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի

արտահերթ համալրման, այդ թվում` որակավորման ստուգման առանձին

փուլերի և դրանց շրջանակներում իրականացվող գործողությունների

հատուկ ժամկետներ

 

._________________________________________________________________________.

|N  |Ամիս, ամսաթիվ|Կատարվելիք գործողություն  |Օրենքի դրույթ|Կատարող մարմին|

|___|_____________|__________________________|_____________|______________|

|1. |18.11.2021թ. |Բարձրագույն դատական       |Օրենքի 19-րդ |Բարձրագույն   |

|   |             |խորհրդի կողմից որոշման    |հոդվածի 4-րդ |դատական       |

|   |             |կայացում` դատավորների     |մաս          |խորհուրդ      |

|   |             |թեկնածուների ցուցակի      |             |              |

|   |             |հակակոռուպցիոն            |             |              |

|   |             |մասնագիտացման բաժնի       |             |              |

|   |             |արտահերթ համալրման        |             |              |

|   |             |անհրաժեշտության մասին     |             |              |

|___|_____________|__________________________|_____________|______________|

|2. |19.11.2021թ. |Դատավորների թեկնածուների  |«Հայաստանի   |Դատական       |

|   |             |ցուցակի հակակոռուպցիոն    |Հանրապետու-  |դեպարտամենտ   |

|   |             |մասնագիտացման բաժնի       |թյան         |              |

|   |             |արտահերթ համալրման        |դատական      |              |

|   |             |հայտարարության հրապարակում|օրենսգիրք»   |              |

|   |             |                          |սահմանադրական|              |

|   |             |                          |օրենքի 95-րդ |              |

|   |             |                          |հոդվածի 5-րդ |              |

|   |             |                          |մաս          |              |

|___|_____________|__________________________|_____________|______________|

|3. |22.11.2021 - |Հայտերի ընդունում         |«Հայաստանի   |Դատական       |

|   |06.12.2021թթ.|                          |Հանրապետու-  |դեպարտամենտ   |

|   |             |                          |թյան         |              |

|   |             |                          |դատական      |              |

|   |             |                          |օրենսգիրք»   |              |

|   |             |                          |սահմանադրական|              |

|   |             |                          |օրենքի 98-րդ |              |

|   |             |                          |հոդված       |              |

|___|_____________|__________________________|_____________|______________|

|4. |29.11.2021թ. |Հակակոռուպցիոն դատարանի   |Օրենքի 19-րդ |Բարձրագույն   |

|   |             |դատավորների և  վերաքննիչ  |հոդվածի 10-րդ|դատական       |

|   |             |քաղաքացիական և  քրեական   |մաս          |խորհուրդ      |

|   |             |դատարանների համապատասխան  |             |              |

|   |             |մասնագիտացման առաջխաղացման|             |              |

|   |             |ենթակա դատավորների        |             |              |

|   |             |թեկնածուների ցուցակի      |             |              |

|   |             |համալրման նպատակով        |             |              |

|   |             |անցկացվող որակավորման     |             |              |

|   |             |ստուգման գործընթացին      |             |              |

|   |             |փորձագետների ներգրավման   |             |              |

|   |             |կարգի հաստատում           |             |              |

|___|_____________|__________________________|_____________|______________|

|5. |07.12.2021 - |Հայտերի ընդունման մերժում |«Հայաստանի   |Դատական       |

|   |09.12.2021թթ.|                          |Հանրապետու-  |դեպարտամենտ   |

|   |             |                          |թյան         |              |

|   |             |                          |դատական      |              |

|   |             |                          |օրենսգիրք»   |              |

|   |             |                          |սահմանադրական|              |

|   |             |                          |օրենքի 99-րդ |              |

|   |             |                          |հոդված       |              |

|___|_____________|__________________________|_____________|______________|

|6. |10.12.2021 - |Հայտի ընդունումը մերժելու |«Հայաստանի   |Հավակնորդ     |

|   |14.12.2021թթ.|մասին որոշման բողոքարկման |Հանրապետու-  |              |

|   |/եռօրյա/     |ժամկետ                    |թյան         |              |

|   |             |                          |դատական      |              |

|   |             |                          |օրենսգիրք»   |              |

|   |             |                          |սահմանադրական|              |

|   |             |                          |օրենքի 99-րդ |              |

|   |             |                          |հոդվածի 4-րդ |              |

|   |             |                          |մաս          |              |

|___|_____________|__________________________|_____________|______________|

|7. |15.12.2021 - |Հայտի ընդունումը մերժելու |«Հայաստանի   |Վարչական      |

|   |25.12.2021թթ.|մասին որոշման բողոքարկման |Հանրապետու-  |դատարան       |

|   |/տասնօրյա/   |քննությունը Վարչական      |թյան         |              |

|   |             |դատարանի կողմից և  որոշման|դատական      |              |

|   |             |կայացում                  |օրենսգիրք»   |              |

|   |             |                          |սահմանադրական|              |

|   |             |                          |օրենքի 99-րդ |              |

|   |             |                          |հոդվածի 4-րդ |              |

|   |             |                          |մաս          |              |

|___|_____________|__________________________|_____________|______________|

|8. |28.12.2021թ. |Նմուշօրինակի և            |«Հայաստանի   |Դատական       |

|   |             |որակավորման գրավոր        |Հանրապետու-  |դեպարտամենտ   |

|   |             |քննության ժամանակի և      |թյան         |              |

|   |             |վայրի մասին հայտարարության|դատական      |              |

|   |             |հրապարակում               |օրենսգիրք»   |              |

|   |             |                          |սահմանադրական|              |

|   |             |                          |օրենքի 100-րդ|              |

|   |             |                          |հոդվածի 5-րդ |              |

|   |             |                          |մաս և  101-րդ|              |

|   |             |                          |հոդվածի 1-ին |              |

|   |             |                          |մաս          |              |

|___|_____________|__________________________|_____________|______________|

|9. |10.01.2022թ. |Որակավորման գրավոր        |«Հայաստանի   |Դատական       |

|   |և            |քննություն                |Հանրապետու-  |դեպարտամենտ   |

|   |11.01.2022թ. |/քաղաքացիական և  քրեական  |թյան         |              |

|   |             |մասնագիտացումներ/         |դատական      |              |

|   |             |                          |օրենսգիրք»   |              |

|   |             |                          |սահմանադրական|              |

|   |             |                          |օրենքի 101-րդ|              |

|   |             |                          |և  102-րդ    |              |

|   |             |                          |հոդվածներ    |              |

|___|_____________|__________________________|_____________|______________|

|10.|12.01.2022թ. |Որակավորման գրավոր        |«Հայաստանի   |Դատական       |

|   |և            |քննության քաղաքացիական և  |Հանրապետու-  |դեպարտամենտ   |

|   |13.01.2022թ. |քրեական մասնագիտացման     |թյան         |              |

|   |             |արդյունքների հրապարակում  |դատական      |              |

|   |             |                          |օրենսգիրք»   |              |

|   |             |                          |սահմանադրական|              |

|   |             |                          |օրենքի 101-րդ|              |

|   |             |                          |հոդվածի 3-րդ |              |

|   |             |                          |մաս          |              |

|___|_____________|__________________________|_____________|______________|

|11.|Մինչև        |Որակավորման գրավոր        |«Հայաստանի   |Հավակնորդ     |

|   |17.01.2022թ. |քննության քաղաքացիական և  |Հանրապետու-  |              |

|   |և            |քրեական մասնագիտացման     |թյան         |              |

|   |18.01.2022թ. |արդյունքների բողոքարկում  |դատական      |              |

|   |             |                          |օրենսգիրք»   |              |

|   |             |                          |սահմանադրական|              |

|   |             |                          |օրենքի       |              |

|   |             |                          |105.1-րդ     |              |

|   |             |                          |հոդված       |              |

|___|_____________|__________________________|_____________|______________|

|12.|21.01.2022թ. |Որակավորման գրավոր        |«Հայաստանի   |Բողոքարկման   |

|   |             |քննության քաղաքացիական և  |Հանրապետու-  |հանձնաժողով,  |

|   |             |քրեական մասնագիտացման     |թյան         |Դատական       |

|   |             |բողոքարկման արդյունքների  |դատական      |դեպարտամենտ   |

|   |             |հրապարակում               |օրենսգիրք»   |              |

|   |             |                          |սահմանադրական|              |

|   |             |                          |օրենքի 101-րդ|              |

|   |             |                          |հոդվածի 3-րդ |              |

|   |             |                          |մաս          |              |

|___|_____________|__________________________|_____________|______________|

|13.|21.01.2022թ. |Համալրված ցուցակի         |«Հայաստանի   |Դատական       |

|   |             |հրապարակում և             |Հանրապետու-  |դեպարտամենտ   |

|   |             |բարեվարքության            |թյան         |              |

|   |             |հարցաթերթիկների ուղարկում |դատական      |              |

|   |             |Կոռուպցիայի կանխարգելման  |օրենսգիրք»   |              |

|   |             |հանձնաժողով               |սահմանադրական|              |

|   |             |                          |օրենքի 107-րդ|              |

|   |             |                          |հոդվածի 1-ին |              |

|   |             |                          |մաս և  Օրենքի|              |

|   |             |                          |19-րդ հոդվածի|              |

|   |             |                          |8-րդ և  9-րդ |              |

|   |             |                          |մասեր        |              |

|___|_____________|__________________________|_____________|______________|

|14.|31.01.2022թ. |Հայտարարություն           |«Հայաստանի   |Դատական       |

|   |             |հոգեբանական թեստավորման,  |Հանրապետու-  |դեպարտամենտ   |

|   |             |նախնական հարցազրույցի և   |թյան         |              |

|   |             |հարցազրույցի անցկացման    |դատական      |              |

|   |             |վայրի և  ժամանակի մասին   |օրենսգիրք»   |              |

|   |             |                          |սահմանադրական|              |

|   |             |                          |օրենքի 101-րդ|              |

|   |             |                          |հոդվածի 3-րդ |              |

|   |             |                          |մաս          |              |

|___|_____________|__________________________|_____________|______________|

|15.|04.02.2022 - |Նախնական հարցազրույց      |Օրենքի 9-րդ  |Բարձրագույն   |

|   |08.02.2022թթ.|փորձագետների հետ          |հոդվածի 10-րդ|դատական       |

|   |             |                          |մաս          |խորհուրդ,     |

|   |             |                          |             |Դատական       |

|   |             |                          |             |դեպարտամենտ   |

|___|_____________|__________________________|_____________|______________|

|16.|04.02.2022թ. |Հոգեբանական թեստավորման   |«Հայաստանի   |Բարձրագույն   |

|   |             |անցկացում                 |Հանրապետու-  |դատական       |

|   |             |                          |թյան         |խորհրդի կողմից|

|   |             |                          |դատական      |ընտրված       |

|   |             |                          |օրենսգիրք»   |հոգեբաններ,   |

|   |             |                          |սահմանադրական|Դատական       |

|   |             |                          |օրենքի 108-րդ|դեպարտամենտ   |

|   |             |                          |հոդվածի 1-ին |              |

|   |             |                          |մասի 1.1 կետ |              |

|___|_____________|__________________________|_____________|______________|

|17.|11.02.2022 - |Հարցազրույցի փուլ         |«Հայաստանի   |Բարձրագույն   |

|   |15.02.2022թթ.|                          |Հանրապետու-  |դատական       |

|   |             |                          |թյան         |խորհուրդ,     |

|   |             |                          |դատական      |Դատական       |

|   |             |                          |օրենսգիրք»   |դեպարտամենտ   |

|   |             |                          |սահմանադրական|              |

|   |             |                          |օրենքի 108-րդ|              |

|   |             |                          |հոդված և     |              |

|   |             |                          |Օրենքի 9-րդ  |              |

|   |             |                          |հոդվածի 9-րդ |              |

|   |             |                          |մաս          |              |

|___|_____________|__________________________|_____________|______________|

|18.|15.02.2022թ. |Դատավորների թեկնածուների  |«Հայաստանի   |Բարձրագույն   |

|   |             |հավակնորդների ցուցակի     |Հանրապետու-  |դատական       |

|   |             |կազմում և  հաստատում      |թյան         |խորհուրդ,     |

|   |             |                          |դատական      |Դատական       |

|   |             |                          |օրենսգիրք»   |դեպարտամենտ   |

|   |             |                          |սահմանադրական|              |

|   |             |                          |օրենքի 109-րդ|              |

|   |             |                          |և  110-րդ    |              |

|   |             |                          |հոդվածներ    |              |

._________________________________________________________________________.

 

(հավելվածը փոփ. 27.01.2022 ԲԴԽ-10-Ո-18 որոշում)

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 18 նոյեմբերի 2021 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
18.11.2021
N ԲԴԽ-98-Ո-280
Որոշում