Սեղմել Esc փակելու համար:
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԵԳԱՆՅԱՆԻՆ Ղ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԵԳԱՆՅԱՆԻՆ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 նոյեմբերի 2021 թվականի N 1325-Ա

 

ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԵԳԱՆՅԱՆԻՆ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանին 2021 թվականի նոյեմբերի 24-27-ը գործուղել Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ)` «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրի 13-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից համաձայնագրի դրույթների կատարմանը ծանոթանալու նպատակով:

2. Գագիկ Մկրտչյանի և Արմեն Եգանյանի` Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ)` գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով` արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ղրղզստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. նոյեմբերի 22

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
22.11.2021
N 1325-Ա
Որոշում