ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
5 հոկտեմբերի 2000 թվականի N 42
26. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՈՐՈՇ ԾԱԽՍԵՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ընդունել ի գիտություն, որ «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսվածի դիմաց բյուջետային մուտքերի փաստացի ստացման բնագավառում ձևավորված միտումները հիմք են տալիս կանխատեսել, որ ընթացիկ տարում հնարավորություն չի լինի ամբողջ ծավալով ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերը` հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախարարներին, գերատեսչությունների ղեկավարներին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին մինչև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելը ժամանակավորապես սահմանափակել ընթացիկ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով իրենց կողմից իրականացվող բոլոր ծրագրերի գծով նախատեսված ծախսերի կատարումը` համաձայն հավելվածի` ծախսատեսակների գծով սահմանված չափաքանակներին համապատասխան:
2. Նկատի ունենալով, որ`
ա) «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բյուջետային մուտքերի հաշվարկների հիմքում դրված Եվրո-դրամ փոխարժեքի դիմաց փաստացի մակարդակի կտրուկ անկման հետևանքով կանխատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսվածի դիմաց Եվրամիությունից պարենային ապահովության ծրագրի շրջանակներում տրամադրվող պաշտոնական տրանսֆերտների միջոցների փոխարկումից պակաս կստացվի 873,3 մլն դրամ, նույն գումարի չափով ժամանակավորապես սահմանափակել նշված ծրագրի շրջանակներում իրականացվող` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գծով ընթացիկ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսերը (յուրաքանչյուր մարմնի գծով` համամասնորեն).
բ) Ռուսաստանի Դաշնության «Կավկազ» երկաթգծալաստանավային անցման վերականգնման և վերակառուցման գծով աշխատանքներ չեն կատարվում` լրիվ ծավալով ժամանակավորապես դադարեցնել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված` Ռուսաստանի Դաշնության «Կավկազ» երկաթգծալաստանավային անցման վերականգնման և վերակառուցման աշխատանքներին Հայաստանի Հանրապետության կառավարության մասնակցության գծով ծախսերի ֆինանսավորումը:
Հավելված
ՀՀ կառավարության 2000 թ.
հոկտեմբերի 5-ի N 42 արձանագրային
որոշման
ՑԱՆԿ
Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով
նախատեսված ծախսերի կատարման ժամանակավորապես սահմանափակումների
.__________________________________________________________________________.
| |Ընթացիկ տարում ծախսերի|
| |կատարման առավելագույն |
| |սահմանաքանակը (տոկոսը`|
| |տարեկանի նկատմամբ) |
| | |
|___________________________________________________|______________________|
| Ընդամենը | |
|___________________________________________________|______________________|
| այդ թվում` | |
|___________________________________________________|______________________|
|1. Արտոնությունների դիմաց ձեռնարկություններին | |
| տրամադրվող փոխհատուցումներ | 0.0 տոկոս |
|___________________________________________________|______________________|
|2. Միջազգային կազմակերպություններին անդամակցության | |
| ծախսեր | 80.0 տոկոս |
|___________________________________________________|______________________|
|3. Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր | 25.0 տոկոս |
|___________________________________________________|______________________|
|4. Տրանսպորտային ծառայությունների վճարներ | 55.0 տոկոս |
|___________________________________________________|______________________|
|5. Կապի ծառայությունների վճարներ | 50.0 տոկոս |
|___________________________________________________|______________________|
|6. Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձ | 30.0 տոկոս |
|___________________________________________________|______________________|
|7. Այլ կոմունալ ծախսեր | 30.0 տոկոս |
|___________________________________________________|______________________|
|8. Շենքերի, շինությունների և բնակարանների | |
| վարձակալության վճարներ | 50.0 տոկոս |
|___________________________________________________|______________________|
|9. Ներկայացուցչական ծախսեր | 65.0 տոկոս |
|___________________________________________________|______________________|
|10. Ղեկավարի ֆոնդ | 70.0 տոկոս |
|___________________________________________________|______________________|
|11. ՀՀ դեսպանությունների և ռազմական կցորդների | |
| պահպանման ծախսեր | 75.0 տոկոս |
|___________________________________________________|______________________|
|12. Նախագծահետազոտական ծախսեր | 90.0 տոկոս |
|___________________________________________________|______________________|
|13. Կապիտալ նորոգման ծախսեր | 85.0 տոկոս |
|___________________________________________________|______________________|
|14. Գեոդեզիաքարտեզագրական աշխատանքներ | 70.0 տոկոս |
|___________________________________________________|______________________|
|15. Երկրաբանահետախուզական աշխատանքներ | 75.0 տոկոս |
|___________________________________________________|______________________|
|16. Արտաքին վարկերի հաշվին իրականացվող ծրագրերին | |
| ՀՀ կառավարության մասնակցությունը | 85.0 տոկոս |
.__________________________________________________________________________.