Սեղմել Esc փակելու համար:
ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 դեկտեմբերի 2021 թվականի N 2114-Ա

 

ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Բարեկամության թիվ 2 հասցեում գտնվող վարչական շենքի 2-րդ հարկից 157581.3 դրամ սկզբնական արժեքով, 35.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ` տարածք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանից և ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Կոտայքի սպասարկման գրասենյակի տեղակայման նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքները:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. դեկտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.12.2021
N 2114-Ա
Որոշում