ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
17 դեկտեմբերի 2021 թվականի N 95-Ն
ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԻՐԵՐԻ ԵՎ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի Հավելվածի 8-րդ կետի 1-ին ենթակետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Սահմանել հոգեբուժական կազմակերպություն տեղափոխելու համար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի առաջին անհրաժեշտության իրերի և պարագաների ցանկը` համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Հավելված
Առողջապահության նախարարի
2021 թվականի դեկտեմբերի 17-ի
թիվ 95-Ն հրամանի
ՑԱՆԿ
ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԻՐԵՐԻ ԵՎ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|1. |Տաք վերմակ |
|___|_________________________________________________________________|
|2. |Ամառային վերմակ |
|___|_________________________________________________________________|
|3. |Վերմակասավան |
|___|_________________________________________________________________|
|4. |Սավան |
|___|_________________________________________________________________|
|5. |Ներքնակ |
|___|_________________________________________________________________|
|6. |Ներքնակի երես |
|___|_________________________________________________________________|
|7. |Բարձ |
|___|_________________________________________________________________|
|8. |Բարձի երես (վերին) |
|___|_________________________________________________________________|
|9. |Սրբիչ` պացիենտի համար |
|___|_________________________________________________________________|
|10.|Հողաթափեր, ռետինե հողաթափեր |
|___|_________________________________________________________________|
|11.|Գիշերային հագուստ (ամառ, ձմեռ) |
|___|_________________________________________________________________|
|12.|Վարտիք |
|___|_________________________________________________________________|
|13.|Անդրավարտիք |
|___|_________________________________________________________________|
|14.|Խալաթ (ամառ, ձմեռ) |
|___|_________________________________________________________________|
|15.|Վերնաշապիկ, ներքնաշապիկ |
|___|_________________________________________________________________|
|16.|Վերնազգեստ (տղամարդու, կանացի) |
|___|_________________________________________________________________|
|17.|Գլխարկ (ամառ, ձմեռ) |
|___|_________________________________________________________________|
|18.|Զուգագուլպա, գուլպա (ամառ, ձմեռ) |
|___|_________________________________________________________________|
|19.|Կոշիկ |
|___|_________________________________________________________________|
|20.|Օճառ` ձեռքի |
|___|_________________________________________________________________|
|21.|Շամպուն |
|___|_________________________________________________________________|
|22.|Ատամի մածուկ |
|___|_________________________________________________________________|
|23.|Ատամի խոզանակ |
|___|_________________________________________________________________|
|24.|Զուգարանի թուղթ |
|___|_________________________________________________________________|
|25.|Անձեռոցիկ |
|___|_________________________________________________________________|
|26.|Սանր |
|___|_________________________________________________________________|
|27.|Խնամքի, հիգիենիկ, կանացի կոսմետիկ պարագաներ, բացառությամբ կտրող, |
| |ծակող գործիքների |
|___|_________________________________________________________________|
|28.|Պլաստիկե սպասքի պարագաներ |
|___|_________________________________________________________________|
|29.|Ակնոց |
|___|_________________________________________________________________|
|30.|Բջջային հեռախոս |
|___|_________________________________________________________________|
|31.|Դեղեր |
|___|_________________________________________________________________|
|32.|Ընթերցանության նյութեր |
._____________________________________________________________________.
Պաշտոնական հրապարակման օրը` 21 դեկտեմբերի 2021 թվական: