ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 հունվարի 2022 թվականի N 2-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
1. Հայաստանի Հանրապետության մաքսային համակարգի ստեղծման 30-ամյակի կապակցությամբ, երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով պարգևատրել.
Գոհար Զավենի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ - Պետական եկամուտների կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության պետ
Գուրգեն Բախշիի ԴԱՎԹՅԱՆԻՆ - Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ
Արսեն Կառլենի ՂԱՐԻԲՅԱՆԻՆ - Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տեղեկատվության փոխանակման և կառավարման բաժնի պետ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հունվարի 3
Երևան