ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ
ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն Սահմանադրության 122-րդ հոդվածի, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 35-րդ հոդվածի`
Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ է.
Հակոբ Հակոբյանին ընտրել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ` վեց տարի ժամկետով:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆ
2022 թվական, հունվարի 21
Երևան
ԱԺՈ-23-Ա
Պաշտոնական հրապարակման օրը` 21 հունվարի 2022 թվական: