ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-6-Ո-14
2022թ.
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ` ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԿՈՄԻՏԵ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ներքին աուդիտի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 21-րդ կետը և 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետը և 5-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Սահմանել Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` Դատական դեպարտամենտում ներքին աուդիտի կոմիտե և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2022թ. հունվարի 17
Երևան
Հավելված
Բարձրագույն դատական խորհրդի
2022 թվականի հունվարի 17-ի
թիվ 6-Ո-14 որոշման
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ` ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԿՈՄԻՏԵԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
Արմեն Հարությունյան Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ`
Դատական դեպարտամենտի ղեկավար
Խաչիկ Ղազարյան Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ`
Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալի
ժամանակավոր պաշտոնակատար
Լևոն Հովհաննիսյան Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ`
դատական դեպարտամենտի ղեկավարի
ֆինանսատնտեսական հարցերով տեղակալի
ժամանակավոր պաշտոնակատար
Ներսես Դիլանյան Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ`
Դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդականի
ժամանակավոր պաշտոնակատար:
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 17 հունվարի 2022 թվական: