ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 հունվարի 2022 թվականի N 83-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի կողմից տրամադրված գույքը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` հողային բարեփոխումների գործընթացում օգտագործելու նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քսանօրյա ժամկետում, «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` Հայաստանի Հանրապետության անունից նվիրաբերության պայմանագրի կնքումը և դրանից բխող հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` գույքի պետական հաշվառման ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հունվարի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի հունվարի 27-ի
N 83-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
._____________________________________________________________________.
|NN|Գույքի նկարագրությունը |Միավորը|Քա- |Միավորի |Ընդհանուր|
| | | |նակը|գինը |գինը |
| | | | |(դրամ) |(դրամ) |
|__|_________________________________|_______|____|_________|_________|
|1.|Համակարգիչ PC Intel Core i7 10700|հատ |1 |808.000 |808.000 |
| |/Asus H410M-R/SSD 480GB Team | | | | |
| |Group/HDD 2 TB Seagate ST | | | | |
| |2000DM008/RAM 16GB DDR4 3200MHzX2| | | | |
| |/VGA Asus GTX Dual Super 2060/DVD| | | | |
| |RW LG/Case EzCool KT365/PSU 800W/| | | | |
| |Cooler Gamax S400/Keyboard/Mouse | | | | |
|__|_________________________________|_______|____|_________|_________|
|2.|Մոնիտոր Philips 24»5 ms / 250 cd |հատ |1 |107.000 |107.000 |
| |/ m2 60HZ, 243S7EJMB (VGA, HDMI, | | | | |
| |Display Port, USBx4, HEIGHT, | | | | |
| |ADJUSTMENT, Speakers, IPS) | | | | |
|__|_________________________________|_______|____|_________|_________|
|3.|Արտաքին կոշտ սկավառակ SEAGATE / |հատ |2 |46.800 |93.600 |
| |MAXTOR HDD External M3 Potable | | | | |
| |(2.5», 5400 rpm, 2TB / USB 3.0) | | | | |
|__|_________________________________|_______|____|_________|_________|
|4.|Ոչ նյութական ակտիվ` համակարգչային|հատ |1 |93.000 |93.000 |
| |ծրագրի արտոնագիր Win Pro 10 64Bit| | | | |
| |Russian 1pk DSP OEI DVD | | | | |
|__|_________________________________|_______|____|_________|_________|
|5.|ArcGIS Desktop Basic ծրագրի |հատ |1 |1.277.136|1.277.136|
| |օգտագործման իրավունք (հասարակ ոչ | | | | |
| |բացառիկ լիցենզիա) | | | | |
| |ArcGIS Desktop Basic ֆիքսված | | | | |
| |լիցենզիա (ներառում է ArcMap, | | | | |
| |ArcGIS Pro 2.x, 1 անվանական | | | | |
| |օգտատեր ArcGIS Online, 100 | | | | |
| |սպասարկման կրեդիտ) | | | | |
|___________________________________________________________|_________|
|Ընդամենը` |2.378.736|
._____________________________________________________________________.