ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 փետրվարի 2022 թվականի N 122-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՌՈՅԱԼ ԳԼԱՍ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՌՈՅԱԼ ԳԼԱՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
2) «ՌՈՅԱԼ ԳԼԱՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2022 թվականի փետրվարի 15-ից մինչև 2023 թվականի հունիսի 1-ը ներառյալ.
3) ծրագրի իրականացման ժամկետ է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 5 տարի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. փետրվարի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի փետրվարի 3-ի
N 122-Ա որոշման
ՑԱՆԿ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՈՒՄՔԻ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN|ԱՏԳ ԱԱ-ի |Անվա- |Տեխնի- |Չափի|Քանակը|Ծագման|Արտա- |Արժեքը |Այլ |
|ը/|ծածկագիրը |նումը |կական |միա-| |երկիրը|հանման|(դրամ) |տեղե-|
|կ | | |բնու- |վորը| | |երկիրը| |կու- |
| | | |թագիրը | | | | | |թյուն|
| | | | | | | | | |ներ |
|_________________________________________________________________________|
|ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ |
|_________________________________________________________________________|
|1.|0602208000|Արմատա-|ծառեր, |հատ |20 000|Նիդեր-|Նիդեր-|50 000 000| |
| | |կալած |թփեր ու | | |լանդ- |լանդ- | | |
| | |մրգատու|թփիկներ`| | |ներ |ներ | | |
| | |ծառերի |պատվաստ-| | | | | | |
| | |տնկիներ|ված կամ | | | | | | |
| | |(խնձորի|չպատ- | | | | | | |
| | |ծառ, |վաստված,| | | | | | |
| | |Գոլդն |որոնք | | | | | | |
| | |և Ռեդ |տալիս են| | | | | | |
| | |Դելի- |ուտելի | | | | | | |
| | |շեյս) |պտուղ | | | | | | |
| | | |կամ | | | | | | |
| | | |ընկույզ | | | | | | |
|_________________________________________________________________________|
|2.|0602202000|Արմատա-|ծառեր, |հատ |20 000|Սեր- |Սեր- |20 000 000| |
| | |կալած |թփեր ու | | |բիայի |բիայի | | |
| | |մրգատու|թփիկներ`| | |Հանրա-|Հանրա-| | |
| | |ծառերի |պատվաստ-| | |պետու-|պետու-| | |
| | |բաց |ված կամ | | |թյուն |թյուն | | |
| | |արմա- |չպատվաստ| | | | | | |
| | |տային |ված, | | | | | | |
| | |համա- |որոնք | | | | | | |
| | |կարգով |տալիս են| | | | | | |
| | |տնկիներ|ուտելի | | | | | | |
| | |/խնձորի|պտուղ | | | | | | |
| | |ծառ, |կամ | | | | | | |
| | |Գոլդն |ընկույզ | | | | | | |
| | |և Ռեդ | | | | | | | |
| | |Դելի- | | | | | | | |
| | |շեյս/ | | | | | | | |
|__|_____________________________________________________|__________|_____|
| |ԸՆԴԱՄԵՆԸ |70 000 000| |
._________________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 29.12.2022 թիվ 2087-Ա որոշում)