Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 փետրվարի 2022 թվականի N 168-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել քաղաքացի Արթուր Սամվելի Հովասյանի կողմից (անձնագիր` AT0601651, տրված` 03.12.2020 թ., 049-ի կողմից) հանձնվող` «MERCEDES-BENZ VIANO 3.5» («ՄԵՐՍԵԴԵՍԲԵՆՑ ՎԻԱՆՈ 3.5») մակնիշի, 70 RR 200 հաշվառման համարանիշի (թողարկման տարեթիվը` 2011 թվական, նույնականացման համարը` WD4WA5B33C3673630) տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք) և ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի պահպանման ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հատկացվող միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում քաղաքացի Արթուր Սամվելի Հովասյանի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրատվության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` գույքի պետական գրանցման և հաշվառման ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. փետրվարի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.02.2022
N 168-Ա
Որոշում