Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԲԱԳՐԱՏԱՇԵՆ ԱՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԲԱԳՐԱՏԱՇԵՆ ԱՎԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԱՌԵՎՏՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հուլիսի 1994 թ. թիվ 347

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԲԱԳՐԱՏԱՇԵՆ ԱՎԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԱՌԵՎՏՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նոյեմբերյանի շրջանի Բագրատաշեն ավանի և Վրաստանի Հանրապետության սահմանամերձ տարածքում իրականացվող առևտրի կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Նոյեմբերյանի շրջանի Բագրատաշեն ավանի տարածքում ստեղծել սահմանամերձ առևտրի շուկա և շուկայի աշխատանքների կազմակերպումն ու ղեկավարումը դնել Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության վրա:

2. Պատգամավորների Նոյեմբերյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` մեկամսյա ժամկետում, օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Բագրատաշեն ավանի տարածքում սահմանամերձ առևտրի շուկայի ստեղծման նպատակով Բագրատաշեն-Սադախլո կամրջին հարակից տարածքից Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը հողատարածություն հատկացնելու մասին:

3. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը` Բագրատաշեն ավանի տարածքում սահմանամերձ առևտրի շուկայի կազմակերպման նպատակով հատկացվող հողատարածությունում իրականացվող շինմոնտաժային աշխատանքների նախագծային առաջադրանքները համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության հետ:

4. Հայաստանի Հանրապետության շինարարության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության պատվերի համաձայն իրականացնել Բագրատաշեն ավանի տարածքում սահմանամերձ առևտրի շուկայի շինմոնտաժային աշխատանքները:

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության հետ համատեղ սահմանել Բագրատաշեն ավանի տարածքում սահմանամերձ առևտրի շուկայի ծառայություններից օգտվող ձեռնարկությունների, կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների համար մուտքի միանվագ վճարների չափը և գանձման կարգը:

6. Առաջարկել Հայարդշինբաժնետերբանկին, Հայպետագրոբանկին և Հայէկոնոմբանկին սահմանամերձ առևտրի շուկայի տարածքում կազմակերպել տարադրամի փոխանակման կետ:

7. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` սահմանամերձ առևտրի շուկայի տարածքում ստեղծել մաքսային կետ և գործող օրենսդրությանը համապատասխան իրականացնել մաքսային հսկողությունն ու ձևակերպումները:

8. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` կազմավորվող սահմանամերձ առևտրի շուկայի տարածքում ապահովել հասարակական կարգի պահպանումը:

9. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը, Հայաստանի հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության Նոյեմբերյանի շրջանի Բագրատաշեն ավանի տարածքում կազմակերպվող սահմանամերձ առևտրի շուկայի աշխատանքների կանոնակարգման վերաբերյալ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.07.1994
N 347
Որոշում