ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 փետրվարի 2022 թվականի N 174-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքի (այսուհետ` համայնք) խմելու ջրագիծը` 5570 գծմ երկարությամբ (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 16042021-07-0063), 1 երկաթբետոնե մոնոլիտ ուղղանկյուն հորը և 7 երկաթբետոնե հավաքովի կլոր հորերը, ընդհանուր 58,000,000 դրամ հաշվեկշռային արժեքով` համաձայն N 1 հավելվածի, և «Սարալանջ» համատիրությանը (այսուհետ` համատիրություն) սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վերին Անտառային փողոց 131 շենք, 37 հասցեի պոմպակայանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 2601201801-0242) 48.9 քառ. մետր մակերեսով և պոմպակայանի սարքավորումները, ընդհանուր 25,603,803 դրամ արժեքով` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքերն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին`
1) երկամսյա ժամկետում համայնքի ղեկավարի և համատիրության կառավարչի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքերի` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրերի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը` նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերացման, պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնելով համայնքի և համատիրության միջոցների հաշվին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքերը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո երկամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան համաձայնագրեր` սույն որոշման 1-ին կետում նշված գույքերը 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով:
4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրերի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. փետրվարի
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2022 թվականի փետրվարի 17-ի
N 174-Ա որոշման
ՑԱՆԿ 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԱԳԾԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |10 մթն ճնշմամբ պոլիէթիլենային խողովակների |Երկարությունը (մ) |
|ը/կ|տեխնիկական բնութագրերը (տրամագիծը, պատի | |
| |հաստությունը) | |
|___|_____________________________________________|___________________|
|1. | d=160մմ, 9.5մմ |763.67 |
|___|_____________________________________________|___________________|
|2. | d=160մմ, 9.5մմ |1046.33 |
|___|_____________________________________________|___________________|
|3. | d=125մմ, 7.4մմ |625 |
|___|_____________________________________________|___________________|
|4. | d=125մմ, 7.4մմ |230 |
|___|_____________________________________________|___________________|
|5. | d=110մմ, 6.6մմ |400 |
|___|_____________________________________________|___________________|
|6. | d=110մմ, 6.6մմ |175 |
|___|_____________________________________________|___________________|
|7. | d=90մմ, 5.4մմ |265 |
|___|_____________________________________________|___________________|
|8. | d=90մմ, 5.4մմ |645 |
|___|_____________________________________________|___________________|
|9. | d=90մմ, 5.4մմ |300 |
|___|_____________________________________________|___________________|
|10.| d=90մմ, 5.4մմ |310 |
|___|_____________________________________________|___________________|
|11.| d=75մմ, 4.5մմ |300 |
|___|_____________________________________________|___________________|
|12.| d=63մմ, 3.8մմ |160 |
|___|_____________________________________________|___________________|
|13.| d=63մմ, 3.8մմ |260 |
|___|_____________________________________________|___________________|
|14.| d=63մմ, 3.8մմ |90 |
|___|_____________________________________________|___________________|
| | Ընդամենը |5570 |
._____________________________________________________________________.
ՑԱՆԿ 2 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ ՀԱՎԱՔՈՎԻ ՋՐԱՉԱՓԱԿԱՆ ՀՈՐԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |Նկարագիրը |Քանակը|Լայնու|Երկարու|Բարձրու|Տրամագիծը|Պատերի |
|ը/կ| |(հատ) |թյունը|թյունը |թյունը |(մ) |հաստությունը|
| | | |(մ) |(մ) |(մ) | |(սմ) |
|___|____________|______|______|_______|_______|_________|____________|
|1. |Երկաթբետոնե |1 |1.5 |2.5 |1.8 | |20 |
| |մոնոլիտ | | | | | | |
| |ուղղանկյուն | | | | | | |
| |հոր | | | | | | |
|___|____________|______|______|_______|_______|_________|____________|
|2. |Երկաթբետոնե |7 | | |1.8 |1 | |
| |հավաքովի | | | | | | |
| |կլոր հոր | | | | | | |
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2022 թվականի փետրվարի 17-ի
N 174-Ա որոշման
ՑԱՆԿ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՎԵՐԻՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՓՈՂՈՑ 131 ՇԵՆՔ, 37 ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |Անվանումը |Չափի |Քանակը|Հզորությունը|Գումարը |
|ը/կ| |միավորը| |(1 հատի) |(դրամ) |
|___|___________________________|_______|______|____________|_________|
|1. |Պոմպակայան կենտրոնախույս |հատ |2 |7.5 |1110000 |
| |CB-2CP40/180A | | | | |
|___|___________________________|_______|______|____________|_________|
|2. |Պոմպակայան կենտրոնախույս |հատ |1 |7.5 |550000 |
| |CB-2CP40/180A (պահեստային) | | | | |
|___|___________________________|_______|______|____________|_________|
|3. |Պոմպ ջրի կենտրոնախույս |հատ |2 |4 |980000 |
| |PEDROLLO 2CP32/200B | | | | |
|___|___________________________|_______|______|____________|_________|
|4. |Պոմպ ջրի կենտրոնախույս |հատ |2 |5.5 |1040000 |
| |PEDROLLO HF/30B | | | | |
|___|___________________________|_______|______|____________|_________|
|5. |VRV 200 Expansion Tank |հատ |3 | |360000 |
| |200-1 | | | | |
|___|___________________________|_______|______|____________|_________|
|6. |Ջրի փական գնդիկավոր |հատ |8 | |68000 |
| |ամերիկանկայով General | | | | |
| |Fittings 1 | | | | |
|___|___________________________|_______|______|____________|_________|
|7. |Մանոմետր Cewal DN10016 BAR |հատ | 3 | |15000 |
| |Radial Connection 1/2 տակի | | | | |
| |մեծ | | | | |
|___|___________________________|_______|______|____________|_________|
|8. |Հետադարձ փական թիթեռնիկ |հատ |1 | |10000 |
| |թուջե 3 Titan | | | | |
|___|___________________________|_______|______|____________|_________|
|9. |Հետադարձ փական թիթեռնիկ |հատ |2 | |60000 |
| |թուջե Փ 100 | | | | |
|___|___________________________|_______|______|____________|_________|
|10.|Խորքային պոմպ Lucky PRO |հատ |1 |0.37 |40000 |
| |POP2 | | | | |
|___|___________________________|_______|______|____________|_________|
|11.|Ջրավազան 48 խմ |հատ |1 | |10000000 |
|___|___________________________|_______|______|____________|_________|
|12.|Ինվենտոր DELTA CP2000 |հատ |1 | |350000 |
| |VFDCP43B-21 | | | | |
|___|___________________________|_______|______|____________|_________|
|13.|Պոմպակայանի տարածք 48.9 քմ |հատ |1 | |10850803 |
|___|___________________________|_______|______|____________|_________|
|14.|Ավտոմատ անջատիչներ ջրի |հատ |2 | |90000 |
| |պոմպի համար | | | | |
|___|___________________________|_______|______|____________|_________|
|15.|Ճկուն միացում 4 Maxi |հատ |2 | |44000 |
|___|___________________________|_______|______|____________|_________|
|16.|Ճկուն միացում 3 Maxi |հատ |2 | |36000 |
|___________________________________________________________|_________|
| Ընդամենը |25603803 |
._____________________________________________________________________.