ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԼԵՎՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ
ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 201-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 10-րդ մասի և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի`
Ազգային ժողովը որոշում է.
Լևոն ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ընտրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ` 2024 թվականի սեպտեմբերի 12-ը ներառյալ պաշտոնավարման ժամկետով:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ Հ. ԱՐՇԱԿՅԱՆ
2022 թվական, մարտի 4
Երևան
ԱԺՈ-28-Ա
Պաշտոնական հրապարակման օրը` 4 մարտի 2022 թվական: