ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 մարտի 2022 թվականի N 322-Ա
ՀՈՂԱՄԱՍ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն ամրացված` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Գորիս համայնք, Խնձորեսկ գյուղի Գորիս-Խնձորեսկ մայրուղի 3 հասցեում գտնվող, ընդհանուր 10,63 հա մակերեսով հողամասը (այսուհետ` հողամաս) (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական` N 2555044, շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը` 199.599.510,0 (հարյուր իննսունինը միլիոն հինգ հարյուր իննսունինը հազար հինգ հարյուր տասը) դրամ) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հողամասի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. մարտի
Երևան