Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 մարտի 2022 թվականի N 325-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի և Կովկասի բնության հիմնադրամի կողմից տրամադրված գույքը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:

3. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի և Կովկասի բնության հիմնադրամի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրաբերության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` դրանց հետ կապված, ինչպես նաև գույքի պետական հաշվառման ծախսերն իրականացնելով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. մարտի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի մարտի 17-ի

N 325-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Նվիրաբերող   |Գույքի        |Քա-|Միավորի գինը     |Ընդհանուր գինը    |

|ը/կ|կազմակերպու- |նկարագրու-    |նա-|                 |                  |

|   |թյան         |թյունը        |կը-|                 |                  |

|   |անվանումը    |              |   |                 |                  |

|___|_____________|______________|___|_________________|__________________|

|1. |Բնության     |Անօդաչու թռչող|1  |3,680,000 ՀՀ դրամ|3,680,000 ՀՀ դրամ |

|   |համաշխարհային|սարք DJI Mavic|   |                 |                  |

|   |հիմնադրամի   |2 Enterprise  |   |                 |                  |

|   |հայաստանյան  |Advanced      |   |                 |                  |

|   |մասնաճյուղ   |              |   |                 |                  |

|___|_____________|______________|___|_________________|__________________|

|2. |Կովկասի      |Անօդաչու թռչող|1  |3,800,000 ՀՀ դրամ|3,800,000 ՀՀ դրամ |

|   |բնության     |սարք DJI Mavic|   |                 |                  |

|   |հիմնադրամ    |2 Enterprise  |   |                 |                  |

|   |             |Advanced      |   |                 |                  |

|   |             |______________|___|_________________|__________________|

|   |             |Լադա Նիվա     |2  |5.500,000 ՀՀ դրամ|11,000,000 ՀՀ դրամ|

|   |             |Լեգենդ 4X4    |   |                 |                  |

|   |             |Կլասիկ        |   |                 |                  |

|   |             |______________|___|_________________|__________________|

|   |             |Լիցքավորող    |1  |96,000 ՀՀ դրամ   |96,000 ՀՀ դրամ    |

|   |             |կուտակիչ      |   |                 |                  |

|   |             |Renogy        |   |                 |                  |

|   |             |72000mAh      |   |                 |                  |

|   |             |______________|___|_________________|__________________|

|   |             |Տեսախցիկ AKASO|2  |51,000 ՀՀ դրամ   |102,000 ՀՀ դրամ   |

|   |             |Brave 4 4k    |   |                 |                  |

|   |             |20MP          |   |                 |                  |

|   |             |______________|___|_________________|__________________|

|   |             |Նոթբուք ASUS  |1  |493,500 ՀՀ դրամ  |493,500 ՀՀ դրամ   |

|   |             |VivoBook 17   |   |                 |                  |

|   |             |Thin & Light  |   |                 |                  |

|   |             |Laptop, 17.3» |   |                 |                  |

|   |             |FHD Display,  |   |                 |                  |

|   |             |AMD Quad Core |   |                 |                  |

|   |             |R7-3700U CPU, |   |                 |                  |

|   |             |8GB DDR4 RAM  |   |                 |                  |

|   |             |______________|___|_________________|__________________|

|   |             |Ավտոմեքենայի  |2  |30,000 ՀՀ դրամ   |60,000 ՀՀ դրամ    |

|   |             |բրենդավորում  |   |                 |                  |

|   |             |ինքնակպչուն   |   |                 |                  |

|   |             |թաղանթներով   |   |                 |                  |

|   |             |______________|___|_________________|__________________|

|   |             |Ավտոմեքենայի  |2  |65,000 ՀՀ դրամ   |130,000 ՀՀ դրամ   |

|   |             |հայելի        |   |                 |                  |

|   |             |վիդեոռեգիս-   |   |                 |                  |

|   |             |տրատոր,       |   |                 |                  |

|   |             |հիշողության   |   |                 |                  |

|   |             |քարտ 32 GB    |   |                 |                  |

|   |             |______________|___|_________________|__________________|

|   |             |Ավտոմեքենայի  |2  |29,500 ՀՀ դրամ   |59,000 ՀՀ դրամ    |

|   |             |անվտանգության |   |                 |                  |

|   |             |համակարգ,     |   |                 |                  |

|   |             |էլեկտրոնային  |   |                 |                  |

|   |             |փական         |   |                 |                  |

|   |             |______________|___|_________________|__________________|

|   |             |Ավտոմեքենայի  |2  |313,000 ՀՀ դրամ  |626,000 ՀՀ դրամ   |

|   |             |գազաբալոնային |   |                 |                  |

|   |             |համակարգ      |   |                 |                  |

|___|_____________|______________|___|_________________|__________________|

|   |Ընդամենը     |              |   |                 |20,046,500 ՀՀ դրամ|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.03.2022
N 325-Ա
Որոշում