Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԹՌՉՆԱՄՍԻ ՆԿԱՏՄԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԹՌՉՆԱՄՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01.01.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.03.2022  -ից մինչեւ   01.01.2023  -ը:
 

(սույն որոշման 4-րդ կետի համաձայն սույն որոշումը գործում է

մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 մարտի 2022 թվականի N 347-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԹՌՉՆԱՄՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի օգոստոսի 17-ի N 102 որոշման 4-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Կիրառել սակագնային քվոտա` 2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող թռչնամսի նկատմամբ` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշմամբ նախատեսված սակագնային քվոտայի կիրառումը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածք «բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառմամբ ներմուծվող` սույն որոշման N 1 հավելվածում նշված թռչնամսի (այսուհետ` սույն որոշման մեջ և NN 2, 3, 4 հավելվածներում` թռչնամիս) վրա.

2) 2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող թռչնամսի ներմուծումը թույլատրվում է N 1 հավելվածով սահմանված քվոտայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում.

3) սույն որոշմամբ նախատեսված սակագնային քվոտայի կիրառմամբ ներկրված ապրանքների օգտագործումը թույլատրվում է բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում մսամթերքի արտադրության համար.

4) թռչնամսի ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին):

3. Հաստատել`

1) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև թռչնամսի` Հայաստանի Հանրապետություն ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

2) թռչնամսի ներմուծման մեկանգամյա լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի.

3) թռչնամսի ներմուծման գլխավոր լիցենզիայի ձևը` համաձայն N 4 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. մարտի 21

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2022 թվականի մարտի 21-ի

N 347-Ն որոշման

 

2022 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԹՌՉՆԱՄՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱՆ

 

._____________________________________________________________________.

|Ապրանքի անվանումը                                             |Քվոտա |

|                                                              |(հազ. |

|                                                              |տոննա)|

|______________________________________________________________|______|

|Ընտանի թռչունների միս և  սննդային ենթամթերք` 0105 ապրանքային  |4.0   |

|դիրքում դասակարգված, թարմ, պաղեցրած կամ սառեցրած, այդ թվում`  |      |

|______________________________________________________________|      |

|մսեղիքի մասեր և  ենթամթերք` սառեցրած. կիսաններ կամ            |      |

|քառորդամասեր (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 14 200 1 ծածկագիր) և  ոտքեր և  |      |

|դրանցից կտորներ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 14 600 1 ծածկագիր)          |      |

|______________________________________________________________|      |

|մսեղիքի մասեր և  ենթամթերք` թարմ կամ պաղեցրած, ոսկրահան արված |      |

|(ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 13 100 1 ծածկագիր)                          |      |

|______________________________________________________________|      |

|մսեղիքի մասեր և  ենթամթերք` սառեցրած, ոսկրահան արված          |      |

|(ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 14 100 1 ծածկագիր)                          |      |

|______________________________________________________________|      |

|հնդկահավի միս` թարմ կամ պաղեցրած, ոսկրահան արված              |      |

|(ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 26 100 1 ծածկագիր)                          |      |

|______________________________________________________________|      |

|հնդկահավի միս` սառեցրած, ոսկրահան արված                       |      |

|(ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 27 100 1 ծածկագիր)                          |      |

|______________________________________________________________|      |

|հնդկահավի մասեր` սառեցրած, ոսկրահան չարված                    |      |

|(ԵԱՏՄ 0207 27 300 1, 0207 27 400 1, 0207 27 600 1,            |      |

|0207 27 700 1 ծածկագրեր)                                      |      |

|______________________________________________________________|      |

|ընտանի թռչունների միս և  սննդային ենթամթերք` 0105 ապրանքային  |      |

|դիրքում դասակարգված, թարմ, պաղեցրած կամ սառեցրած, վերևում     |      |

|չնշված (ԵԱՏՄ ծածկագրեր 0207 11 100 1, 0207 11 300 1,          |      |

|0207 11 900 1, 0207 12 100 1, 0207 12 900 1, 0207 13 200 1,   |      |

|0207 13 300 1, 0207 13 400 1, 0207 13 500 1, 0207 13 600 1,   |      |

|0207 13 700 1, 0207 13 910 1, 0207 13 990 1, 0207 14 300 1,   |      |

|0207 14 400 1, 0207 14 500 1, 0207 14 700 1, 0207 14 910 1,   |      |

|0207 14 990 1, 0207 24 100 1, 0207 24 900 1, 0207 25 100 1,   |      |

|0207 25 900 1, 0207 26 200 1, 0207 26 300 1, 0207 26 400 1,   |      |

|0207 26 500 1, 0207 26 600 1, 0207 26 700 1, 0207 26 800 1,   |      |

|0207 26 910 1, 0207 26 990 1, 0207 27 200 1, 0207 27 500 1,   |      |

|0207 27 800 1, 0207 27 910 1, 0207 27 990 1, 0207 41 200 1,   |      |

|0207 41 300 1, 0207 41 800 1, 0207 42 300 1, 0207 42 800 1,   |      |

|0207 43 000 1, 0207 44 100 1, 0207 44 210 1, 0207 44 310 1,   |      |

|0207 44 410 1, 0207 44 510 1, 0207 44 610 1, 0207 44 710 1,   |      |

|0207 44 810 1, 0207 44 910 1, 0207 44 990 1, 0207 45 100 1,   |      |

|0207 45 210 1, 0207 45 310 1, 0207 45 410 1, 0207 45 510 1,   |      |

|0207 45 610 1, 0207 45 710 1, 0207 45 810 1, 0207 45 930 1,   |      |

|0207 45 950 1, 0207 45 990 1, 0207 51 100 1, 0207 51 900 1,   |      |

|0207 52 100 1, 0207 52 900 1, 0207 53 000 1,0207  54 100 1,   |      |

|0207 54 210 1, 0207 54 310 1, 0207 54 410 1, 0207 54 510 1,   |      |

|0207 54 610 1, 0207 54 710 1, 0207 54 810 1, 0207 54 910 1,   |      |

|0207 54 990 1, 0207 55 100 1, 0207 55 210 1, 0207 55 310 1,   |      |

|0207 55 410 1, 0207 55 510 1, 0207 55 610 1, 0207 55 710 1,   |      |

|0207 55 810 1, 0207 55 930 1, 0207 55 950 1, 0207 55 990 1,   |      |

|0207 60 050 1, 0207 60 100 1, 0207 60 210 1, 0207 60 310 1,   |      |

|0207 60 410 1, 0207 60 510 1, 0207 60 610 1, 0207 60 810 1,   |      |

|0207 60 910 1, 0207 60 990 1)                                 |      |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2022 թվականի մարտի 21-ի

N 347-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԹՌՉՆԱՄՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼԻ ԲԱՇԽՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև թռչնամսի` Հայաստանի Հանրապետություն ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման կարգով (այսուհետ` կարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող թռչնամսի ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման հետ կապված հարաբերություններն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև:

2. Սույն կարգով կարգավորվող հարաբերությունները կարգավորվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի օգոստոսի 17-ի N 102 որոշման, ինչպես նաև 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի N 6 հավելվածով հաստատված «Միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» և N 7 հավելվածով հաստատված «Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրություններին համապատասխան:

 

II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`

1) ներմուծման թույլատրելի ծավալ` ծավալ, որը սահմանվում է` ելնելով վերջին տարվա ընթացքում տվյալ ապրանքի ներմուծման ծավալից.

2) մեկանգամյա լիցենզիա` լիցենզիա, որը տրամադրվում է արտաքին առևտրային գործունեության մասնակցին արտաքին առևտրային այնպիսի գործարքի հիման վրա, որի առարկան լիցենզավորման ենթակա ապրանքն է, և որը տվյալ ապրանքի որոշակի քանակության արտահանման և (կամ) ներմուծման իրավունք է տալիս.

3) գլխավոր լիցենզիա` լիցենզիա, որն արտաքին առևտրային գործունեության մասնակցին իրավունք է տալիս լիցենզավորման ենթակա առանձին տեսակի ապրանք արտահանելու և (կամ) ներմուծելու համար` լիցենզիայով նախատեսված քանակով.

4) ապրանք` սույն որոշման N 1 հավելվածում նշված ապրանքներ.

5) հաշվարկված ժամանակաշրջան` ներմուծման սահմանափակման կիրառման տարվան անմիջապես նախորդող տարին.

6) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ` Հայաստանի Հանրապետության տարածքում մսամթերքի արտադրությամբ զբաղվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր.

8) հայտատու` արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակ ունեցող մասնակից:

 

III. ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԹՌՉՆԱՄՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

5. Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև 2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող թռչնամսի բաշխումն իրականացվում է մինչև Հայաստանի Հանրապետությանը հատկացված ներմուծման թույլատրելի ծավալի սպառումը:

6. Ներմուծման համար արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից լիազոր մարմին հայտեր ներկայացվելու վերջնաժամկետը սահմանվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրը: Հայտատուն իրավունք ունի իր կողմից ներկայացված դիմում-հայտը ենթարկել փոփոխության` մինչ նշված` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 5-րդ աշխատանքային օրը:

7. Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում է` լիազոր մարմին ներմուծման համար արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից դիմում-հայտ ներկայացվելու ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

8. Ներմուծման մասին հայտ ներկայացրած արտաքին տնտեսական գործունեության մասնակցի համար ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման հաշվարկն իրականացվում է հետևյալ բանաձևով`

 

V(i) = V(id) x D,

 

որտեղ`

 

V(i)-ն i-րդ արտաքին տնտեսական գործունեության մասնակցին հատկացվող ներմուծման թույլատրելի ծավալն է,

V(id)-ն բոլոր արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համապատասխան տարվա համար ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալն է,

D-ն գործակից է, որն արտացոլում է հաշվարկված ժամանակաշրջանում ապրանքի ներմուծման ընդհանուր ծավալում արտաքին տնտեսական գործունեության մասնակցի մասը:

D գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով, ընդ որում, գործակցի մեծությունը կլորացվում է մինչև տասնորդական միավորը`

 

D = V(ipt) / V(t),

 

որտեղ`

 

V(ipt)-ն արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից հաշվարկված ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված բնաիրային ծավալն է,

V(t)-ն բոլոր արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված բնաիրային ծավալն է:

9. Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները լիազոր մարմին են ներկայացնում իրենց դիմում-հայտերը, որոնցում խնդրարկված ներմուծվելիք ապրանքի քանակը չպետք է գերազանցի հաշվետու ժամանակաշրջանում յուրաքանչյուրի կողմից ներմուծված ապրանքի միջին ծավալը:

10. Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումից հետո մնացորդի առկայության դեպքում, լիազոր մարմնի կողմից 3 աշխատանքային օրվա ընթացքում այն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին, որոնք ստացել են նախնական դիմում-հայտով խնդրարկված ծավալից ավելի քիչ ներմուծման թույլատրելի ծավալ, էլեկտրոնային եղանակով ծանուցում է ուղարկվում` նշելով մնացորդի քանակը:

11. Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները լիազոր մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով ծանուցում ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին են ներկայացնում լրացուցիչ դիմում-հայտեր:

12. Ներկայացված լրացուցիչ դիմում-հայտերն ստանալուց հետո լիազոր մարմինը 2 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին հասանելիք մնացորդի վերաբաշխումը` հիմք ընդունելով յուրաքանչյուր արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից ներմուծման թույլատրելի ծավալի տեսակարար կշիռը արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին հասանելիք ներմուծման ծավալի մեջ` հաշվի առնելով արտաքին տնտեսական գործունեության մասնակցի համար ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման հաշվարկման եղանակը:

13. Ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված քանակությունից ներմուծման նոր թույլատրելի ծավալ ստանալու համար արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները 2022 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև սեպտեմբերի 30-ը լիազոր մարմին են ներկայացնում հայտ` սույն կարգի 18-րդ կետի պահանջներին համապատասխան:

14. Չբաշխված ներմուծման թույլատրելի ծավալը լիազոր մարմնի կողմից բաշխվում է արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև, սակայն յուրաքանչյուր մեկ մասնակցի մասով հիշյալ ծավալը չպետք է գերազանցի չբաշխված ներմուծման թույլատրելի ծավալի 20 տոկոսը` մինչև առկա չբաշխված ծավալի սպառումը:

15. Մաքսային ոլորտի լիազոր մարմինը լիազոր մարմին է ներկայացնում 2022 թվականի ընթացքում, ամսական պարբերականությամբ` յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 15-ը, արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից Հայաստանի Հանրապետություն թռչնամսի ներմուծման բնաիրային ծավալների մասին տեղեկատվություն` նշելով կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն, լիցենզիայի համարը, տալու ամսաթիվը, ապրանքների հայտարարագրի գրանցման համարը, ամսաթիվը, փաստացի հայտարարագրված ծավալը, ապրանքի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը և նկարագիրը:

16. Լիազոր մարմինը 2022 թվականի հուլիսի առաջին տասնօրյակում էլեկտրոնային եղանակով ծանուցում է սույն որոշմամբ սահմանված քվոտայի շրջանակներում թռչնամիս ներկրող արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում իրենց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված թռչնամսի փաստացի ծավալների, ինչպես նաև քվոտայի շրջանակներում վերջիններիս հասանելիք, սակայն դեռևս չներմուծված ծավալի մասով հիմնավորված տեղեկատվություն լիազոր մարմնին ներկայացնելու վերաբերյալ:

17. Սույն կարգի 18-րդ կետով սահմանված տեղեկատվությունը լիազոր մարմնի կողմից տրամադրվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին` ներկայացված փաստացի տվյալների հիմնավորվածության, իսկ, հակառակ պարագայում, համապատասխան պատժամիջոցների կիրառման հարցերի քննարկման նպատակով:

 

IV. ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

18. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում ուղեկցող գրություն` նշելով ընկերության կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու հասցեն, պետական գրանցման կամ հաշվառման համարը, ՀՎՀՀ-ն, էլ. փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև`

1) հայտ` համաձայն N 1 ձևի.

2) գլխավոր լիցենզիայի դեպքում` պայմանագրի կամ կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթղթի պատճենը, իսկ մեկանգամյա լիցենզիայի դեպքում` հաշիվ-ապրանքագրի պատճենը.

3) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագրի վերաբերյալ տեղեկատվություն.

4) մաքսային ոլորտի լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկատվություն հայտատուի կողմից նախորդ տարվա ընթացքում տվյալ ապրանքի ներմուծման ծավալի վերաբերյալ.

5) տեղեկատվություն նախորդ տարվա ընթացքում փաստացի արտադրված և իրացված ծավալների վերաբերյալ:

19. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները հաստատվում են հայտատուի ստորագրությամբ:

20. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` [email protected]), ինչպես նաև փոստով կամ առձեռն: Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում հայտն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

21. Հայտատուի կողմից, սույն կարգի 20-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան փաստաթղթերը ներկայացվելու դեպքում լիազոր մարմնի կողմից 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է կամ մերժվում է մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիայի տրամադրումը:

22. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիան ստացած անձինք մինչև 2022 թվականի սեպտեմբերի 10-ը լիազոր մարմին են ներկայացնում առանձին թռչնամսի մասով իրենց հատկացված, սակայն չօգտագործված չափաքանակների ներմուծման վերաբերյալ տեղեկատվություն:

23. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո, թերի լինելու դեպքում, 1 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին:

24. Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալու դեպքում 2 աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:

25. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե հայտը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը թերի են, և սույն կարգի 26-րդ կետով սահմանված տեղեկացումը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը: Միևնույն անձի կողմից տարբեր ընկերությունների անունից հայտ ներկայացնելը հիմք է հանդիսանում մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու հայտի մերժման համար:

26. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիայի գործողության ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարին: Լիցենզիայի ժամկետի ավարտ է համարվում համապատասխան տարվա ավարտը:

27. Չի թույլատրվում տրամադրված լիցենզիաների մեջ փոփոխություններ կատարել, այդ թվում` տեխնիկական բնույթի:

28. Այն դեպքում, երբ, որպես իրավաբանական անձ գրանցված հայտատուի հիմնադիր փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ (կազմակերպաիրավական ձևի, անվանման կամ գտնվելու վայրի փոփոխություն), կամ փոխվել են անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձ հայտատուի անձնագրային տվյալները, հայտատուն պարտավոր է փոփոխված փաստաթղթերը ձեռք բերելուց հետո 3-օրյա ժամկետում դիմել լիազոր մարմին` տրամադրված լիցենզիայի գործողությունը դադարեցնելու համար, իսկ նոր լիցենզիա ձևակերպելու համար ներկայացնել սույն կարգի 18-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան փաստաթղթերը` կցելով նաև նշված փոփոխությունները հավաստող փաստաթղթերը:

 

V. ԹՌՉՆԱՄՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

29. Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշում կայացնելու իրավունք ունի հետևյալ դեպքերում`

1) լիցենզիա ստացած անձի կողմից լիցենզիան օրենքով չնախատեսված դեպքերում այլ անձի օգտագործման տալու, գրավ դնելու կամ օտարելու դեպքում.

2) լիցենզիա ստացած անձի կողմից լիցենզիա ստանալու համար հիմք հանդիսացող փաստաթղթերում փոփոխությունների մասին լիազոր մարմնին 3-օրյա ժամկետում չհայտնելու դեպքում.

3) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների այնպիսի խախտման դեպքում, որոնք անմիջական վտանգ կամ ռիսկ են պարունակում մարդկանց կյանքի կամ առողջության համար կամ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների, լիցենզավորման ենթակա գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման դեպքում.

4) լիցենզիա ստացած անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց` օրենսդրությանը համապատասխան ստուգումների իրականացմանը խոչընդոտելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու դեպքում.

5) լիցենզիա ստացած անձի դիմումի համաձայն:

30. Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին որոշում կայացնելու իրավունք ունի հետևյալ դեպքերում`

1) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում.

2) լիցենզավորված գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման կամ ֆիզիկական անձի մահվան դեպքերում.

3) լիցենզիայի գործողության կասեցման ժամկետում կասեցման պահանջների խախտմամբ կասեցված գործունեություն կամ այդ գործունեության առանձին գործառույթ կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություն իրականացնելու դեպքում.

4) լիցենզավորված անձի դիմումի համաձայն.

5) լիցենզիայի ժամկետը լրանալու դեպքում:

31. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում կամ կասեցվում է դրա մասին լիազոր մարմնի կողմից որոշում կայացվելու օրվանից 1 օր հետո: Կասեցված լիցենզիայի գործողությունը լիազոր մարմնի կողմից պետք է վերականգնվի դրա գործողության կասեցման հիմքերը վերանալու հաջորդ աշխատանքային օրը:

32. Լիցենզիան ստորագրում է լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձը:

33. Լիցենզիայի կորստի դեպքում լիազոր մարմինը, հայտատուի գրավոր դիմումի հիման վրա և անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով ու չափով պետական տուրքի (լիցենզավորման վճար) վճարումից հետո, տրամադրում է լիցենզիայի կրկնօրինակը, որը ձևակերպվում է այնպես, ինչպես բնօրինակը, և պարունակում է «Կրկնօրինակ» գրառումը: Դիմումը, որով պարզաբանվում են լիցենզիայի կորստի պատճառները և հանգամանքները, շարադրվում է ազատ ձևով:

34. Լիցենզիայի կրկնօրինակը լիազոր մարմնի կողմից տրամադրվում է դիմումը ներկայացնելու օրվանից հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

 

Ձև N 1

 

ՀԱՅՏ

ԹՌՉՆԱՄՍԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԿԱՄ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

._____________________________________________________________________.

|1. Հայտ N                |2. Գործողության ժամկետը                    |

|_________________________|___________________________________________|

|3. Լիցենզիայի տեսակը     |4. Պայմանագիր կամ հաշիվ-ապրանքագիր և  (կամ)|

|ՆԵՐՄՈՒԾՈՒՄ               |կողմերի մտադրությունների մասին վկայող այլ  |

|                         |փաստաթուղթ                                 |

|                         |N                 առ                       |

|_________________________|___________________________________________|

|5. Հայտատուն             |6. Վաճառողը                                |

|_________________________|___________________________________________|

|7. Արտահանող երկիրը      |8. Վաճառողի երկիրը                         |

|_________________________|___________________________________________|

|9. Պայմանագրով նախատեսված|10. Արժեքը   |11. Վիճակագրական արժեքը      |

|տարադրամը                |             |                             |

|_________________________|_____________|_____________________________|

|12. Ծագման երկիրը        |13. Քանակը   |14. Չափի միավորը             |

|_____________________________________________________________________|

|15. Ապրանքի ծածկագիրը և  նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի          |

|_____________________________________________________________________|

|16. Լրացուցիչ տեղեկատվություն                                        |

|_____________________________________________________________________|

|17. Լիցենզիա տալու հիմքը |18. Հայտատուի լիազորած անձ                 |

|                         |Անունը, հայրանունը, ազգանունը              |

|                         |Պաշտոնը                                    |

|                         |Հեռախոսահամարը                             |

|                         |Ստորագրությունը և  կնիքը                   |

|                         |___ _______202 թ.                          |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2022 թվականի մարտի 21-ի

N 347-Ն որոշման

 

Ձև

 

ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԼԻՑԵՆԶԻԱ ԹՌՉՆԱՄՍԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

 

._____________________________________________________________________.

| Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի պետական կառավարման        |

|                         լիազոր մարմին                               |

|_____________________________________________________________________|

|1. Մեկանգամյա լիցենզիա N  |2. Գործողության ժամկետը                   |

|__________________________|__________________________________________|

|3. Մեկանգամյա լիցենզիայի  |4. Պայմանագիր կամ հաշիվ-ապրանքագիր և      |

|տեսակը                    |(կամ) կողմերի մտադրությունների մասին      |

|ՆԵՐՄՈՒԾՈՒՄ                |վկայող այլ փաստաթուղթ                     |

|                          |N                առ                       |

|__________________________|__________________________________________|

|5. Հայտատուն              |6. Վաճառողը                               |

|__________________________|__________________________________________|

|7. Ուղարկող երկիրը        |8. Վաճառողի երկիրը                        |

|__________________________|__________________________________________|

|9. Պայմանագրով            |10. Արժեքը |11. Վիճակագրական արժեքը       |

|նախատեսված տարադրամը      |           |                              |

|__________________________|___________|______________________________|

|12. Ծագման երկիրը         |13. Ծավալը |14. Չափի միավորը              |

|_____________________________________________________________________|

|15. Ապրանքի ծածկագիրը և  նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի          |

|_____________________________________________________________________|

|16. Լրացուցիչ տեղեկատվություն                                        |

|_____________________________________________________________________|

|17. Լիցենզիան տալու հիմքը |18. Լիազորված անձ                         |

|                          |Անունը, հայրանունը, ազգանունը             |

|                          |Պաշտոնը                                   |

|                          |Ստորագրությունը և  կնիքը                  |

|                          |___ ________202 թ.                        |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2022 թվականի մարտի 21-ի

N 347-Ն որոշման

 

Ձև

 

ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱ ԹՌՉՆԱՄՍԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

 

._____________________________________________________________________.

| Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի պետական կառավարման        |

|                         լիազոր մարմին                               |

|_____________________________________________________________________|

|1. Գլխավոր լիցենզիա N    |2. Գործողության ժամկետը                    |

|_________________________|___________________________________________|

|3. Գլխավոր լիցենզիայի    |4. Պայմանագիր և  (կամ) կողմերի             |

|տեսակը                   |մտադրությունների մասին վկայող այլ          |

|ՆԵՐՄՈՒԾՈՒՄ               |փաստաթուղթ                                 |

|                         |N                առ                        |

|_________________________|___________________________________________|

|5. Հայտատուն             |6. Վաճառողը                                |

|_________________________|___________________________________________|

|7. Ուղարկող երկիրը       |8. Վաճառողի երկիրը                         |

|_________________________|___________________________________________|

|9. Պայմանագրով նախատեսված|10. Արժեքը  |11. Վիճակագրական արժեքը       |

|տարադրամը                |            |                              |

|_________________________|____________|______________________________|

|12. Ծագման երկիրը        |13. Ծավալը  |14. Չափի միավորը              |

|_____________________________________________________________________|

|15. Ապրանքի ծածկագիրը և  նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի          |

|_____________________________________________________________________|

|16. Լրացուցիչ տեղեկատվություն                                        |

|_____________________________________________________________________|

|17. Լիցենզիան տալու հիմքը|18. Լիազորված անձ                          |

|                         |Անունը, հայրանունը, ազգանունը              |

|                         |Պաշտոնը                                    |

|                         |Ստորագրությունը և  կնիքը                   |

|                         |___ ________202 թ.                         |

._____________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 21 մարտի 2022 թվական:

 

__________________

Հավելված N 2-ի ԿԱՐԳ-ում առկա է համարակալման սխալ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.03.2022
N 347-Ն
Որոշում