ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
5 ապրիլի 2022 թվականի N 346-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. 2022 թվականի ապրիլի 5-6-ը աշխատանքային այցով Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` օդանավակայանում սպասարկման ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`
1) Նիկոլ Փաշինյանինը, Արմեն Գրիգորյանինը, Սուրեն Վարոսյանինը, Արմեն Խաչատրյանինը, Արման Շահինյանինը, Ալեքսանդր Աբրահամյանինը և Տիգրան Մեհրաբյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Արարատ Միրզոյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Հարություն Վարդանյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2022 թվականի ապրիլի 5-ին` Երևան-Բրյուսել, իսկ ապրիլի 6-ին` Բրյուսել-Երևան երթուղով:
6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:
7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ավիացիայի բնագավառում վերահսկողության և կանոնակարգման ապահովում» ծրագրի «Ավիացիոն ծառայությունների մատուցում» միջոցառման ընդհանուր բնույթի այլ ծառայությունների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. ապրիլի 5
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2022 թվականի ապրիլի 5-ի
N 346-Ա որոշման
ԿԱԶՄ
ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ն. Փաշինյան - ՀՀ վարչապետ
Ա. Գրիգորյան - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար
Ա. Միրզոյան - ՀՀ արտաքին գործերի նախարար
Ա. Աղաջանյան - Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր
դեսպան
Ս. Վարոսյան - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու
Ա. Խաչատրյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության պետ
Հ. Վարդանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական
արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի
կցորդ (30.03.2022թ.-06.04.2022թ.)
Ա. Շահինյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր
Ա. Աբրահամյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր
Տ. Մեհրաբյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ