Սեղմել Esc փակելու համար:
ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ՀՈԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 ապրիլի 2022 թվականի N 385-Ա

 

ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`

1. Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը նշելու նպատակով` ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Հոբելյանական հանձնաժողովի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր` ծախսերի նախահաշիվները համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. ապրիլի 14

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2022 թվականի ապրիլի 14-ի

N 385-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)

«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

«Հանրապետություն» կուսակցության նախագահ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր (համաձայնությամբ)

«Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Հասարակական, մշակութային գործիչ Վահան Վարդապետյան (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
14.04.2022
N 385-Ա
Որոշում