ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 ապրիլի 2022 թվականի N 510-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել «Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտե» հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող Prinoth, T4SRP մակնիշի (թողարկման տարեթիվը` 2000 թվական, տեխնիկական անձնագիրը` 56918, նույնացման համարը (ամրաշրջանակ)` DC95196359) 83.400.000 դրամ սկզբնական արժեքով ձյուն հարթեցնող թրթուրավոր մեքենան (ռատրակ) (այսուհետ` գույք) և այն ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարիքների համար օգտագործելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել «Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտե» հասարակական կազմակերպության հետ`
1) նվիրաբերության պայմանագրի կնքումը` դրանում նախատեսելով նաև, որ պայմանագրի կնքման, գույքի պետական գրանցման և հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտե» հասարակական կազմակերպության միջոցների հաշվին.
2) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. ապրիլի
Երևան