ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ՍԵԴԱ ՇԱՀԻՆՅԱՆԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 122-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածով, ինչպես նաև «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 7-րդ հոդվածով`
Ազգային ժողովը որոշում է.
Սեդա ՇԱՀԻՆՅԱՆԻՆ նշանակել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ 2022 թվականի մայիսի 31-ից` հինգ տարի պաշտոնավարման ժամկետով:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
2022 թվական, ապրիլի 14
Երևան
ԱԺՈ-29-Ա
Պաշտոնական հրապարակման օրը` 14 ապրիլի 2022 թվական: