ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 փետրվարի 2019 թվականի N 201-Լ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՒՄՔԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ (ԳՆՈՒՄՆԵՐԻ) ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
Ձև N 4
ԽԱՂՈՂԻ ԳՆՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N
_________________________ _______________________
(կնքման վայրը) (օրը, ամիսը, տարին)
«____________________» -ը, ի դեմս __________________________________ -ի, որը գործում է ________________________ հիման վրա, մի կողմից, այսուհետ` գնորդ, և «_______________________________»-ը, դեմս ___________________ -ի, որը գործում է _________________ հիման վրա, այսուհետ` վաճառող, մյուս կողմից, գնորդը և վաճառողը միասին այսուհետ` կողմեր, իսկ առանձին` կողմ, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին`
1. Պայմանագրի առարկան
1. Վաճառողը պարտավորվում է 202... թվականին աճեցված խաղողի բերքը (այսուհետ` ապրանք) սույն պայմանագրով սահմանված ժամկետներում, քանակությամբ, գնով և պայմաններով վաճառել գնորդին, իսկ գնորդը պարտավորվում է գնել այն:
2. Ապրանքի որակին, քանակին և վաճառքի փուլերին ներկայացվող
պահանջները
2. Ապրանքը գնվելու է բացառապես վաճառողի կողմից մշակվող և սույն կետում նշված հողատարածքից ստացված ապրանքից, որը հավաստվում է սույն պայմանագրին կցվող հողատարածքի սեփականության վկայականով, իսկ հողատարածքը վարձակալությամբ մշակելու դեպքում` հողատարածքի վարձակալության պայմանագրով: Անհրաժեշտության դեպքում սույն պայմանագրին և հողատարածքի սեփականության վկայականին, կամ հողատարածքի վարձակալության պայմանագրին կցվում է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հողատարածքի գործառնական նշանակության վերաբերյալ տեղեկանք, որը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը`
տեղակայումը` __________ մարզ, համայնք ______________, բերքատու տարածքը` __________ հա:
(2-րդ կետը փոփ. 29.09.2022 թիվ 1506-Լ որոշում)
3. Գնորդին վաճառվող ապրանքի քանակը` ըստ սորտերի կամ տեսակների կբաշխվի հետևյալ կերպ`
1. ______________ հա տ 4. ______________ հա տ
2. ______________ հա տ 5. ______________ հա տ
3. ______________ հա տ 6. ______________ հա տ
__________________________________________________________
Ընդամենը` _______ հա_____տ
4. Պայմանագրային տարում, մինչև -------ամսվա 1-ը, վաճառողը և գնորդը կարող են փոփոխել 3-րդ կետում և 7-րդ կետի 1-ին ենթակետում նշված ապրանքի քանակը: Այդպիսի փոփոխությունները կատարվում են կողմերի միջև գրավոր փաստաթուղթ կազմելու միջոցով, որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը: Այն դեպքում, երբ կողմերը չեն գալիս համաձայնության ապրանքի քանակի վերաբերյալ, կողմերից յուրաքանչյուրը կարող է միակողմանի լուծել սույն պայմանագիրը մյուս կողմին` գնումներն սկսվելուց առնվազն մեկ ամիս առաջ` գրավոր ծանուցելով դրա մասին:
5. Ապրանքը պետք է հասունացած լինի և ունենա սույն պայմանագրի հավելվածով հաստատված որակական ցուցանիշները, որը հաստատում են պայմանագրի կողմերը:
6. Ապրանքի գնումը կարող է իրականացվել փուլերով, հետևյալ պայմաններով. գնումների օրեր` ___________ գնումների քանակներ` ____________________:
3. Կողմերի իրավունքները և պարտականությունները
7. Վաճառողն իրավունք ունի`
1) գնորդին վաճառելու, իսկ գնորդը պարտավորվում է, սույն պայմանագրի գործողության ընթացքում վաճառողից տարեկան գնել _______ տ ընդհանուր քանակության ապրանք.
2) այն դեպքերում, երբ գնորդն օրենքի, իրավական այլ ակտերի կամ սույն պայմանագրի խախտմամբ չի ընդունել ապրանքը կամ հրաժարվել է այն ընդունելուց, գնորդից պահանջելու ընդունել ապրանքը:
8. Վաճառողը պարտավոր է`
1) ապրանքը գնորդին վաճառել գնորդի __________________ գնման տեղամասում.
2) վաճառքի ընթացքում ներկայացնել իր__________________________________,
(անձնագիրը), (լիազորագիրը), (պետ.
ռեգիստրի վկայականը)
սույն պայմանագրի օրինակը և տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրամադրվող գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվելու և մշակվող գյուղատնտեսական հողատեսքերի մասին տեղեկանքը, եթե այդ փաստաթուղթը նախորդող մեկ տարվա ընթացքում ներկայացված չի եղել:
9. Գնորդն իրավունք ունի`
1) վաճառողի կողմից սահմանված գնումների ժամկետների խախտման դեպքում չգնելու ապրանքը կամ 11-րդ կետում նշված գնորդի կողմից բերքահավաքից առաջ հաստատված գնի նկատմամբ ավելի ցածր գին կիրառելու: Այնուհանդերձ, գինը չի կարող ____ դրամ/կգ-ից ցածր լինել.
2) ապրանքի ընդունումից հրաժարվելու, եթե վաճառողը խախտել է պայմանագրով ամրագրված պարտականությունները, կամ առկա է սույն պայմանագրի 18-րդ կետում նշված իրեն առնչվող դեպքերից մեկը:
10. Գնորդը պարտավոր է`
1) վաճառողից գնել միայն սույն պայմանագրի 3-րդ կետով նախատեսված սորտերի կամ տեսակների ապրանք.
2) վաճառողից գնել սույն պայմանագրի հավելվածով հաստատված որակական ցուցանիշներով ապրանքը սույն պայմանագրի 11-րդ կետում նշված գնով.
3) վաճառողի կողմից գնորդին սույն պայմանագրով որոշված ապրանքի քանակից պակաս հանձնելու դեպքում դրա մասին ծանուցել վաճառողին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 499-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով.
4) վաճառողից սույն պայմանագրում նշված քանակից ավելի ապրանք ընդունելու դեպքում լրացուցիչ ընդունված ապրանքի համար վաճառողին վճարել նույն ապրանքի համար պայմանագրով սահմանված գնով, եթե այլ գին որոշված չէ կողմերի համաձայնությամբ.
5) ապրանքի գնման ժամկետների վերաբերյալ վաճառողին տեղեկացնել ոչ ուշ, քան գնման օրվանից 1 շաբաթ առաջ` նշված գնման տեղամասում համապատասխան տեղեկությունները փակցնելու և համացանցում համապատասխան հայտարարություն տեղադրելու միջոցով.
6) իր կողմից գնման սահմանված ժամկետները խախտելու դեպքում պատշաճ ձևով վաճառողից ընդունել իրեն հանձնված ապրանքը.
7) կատարել սույն պայմանագրի պահանջներին համապատասխան այնպիսի գործողություններ, որոնք կապահովեն ապրանքի հանձնումը և ընդունումը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, իրավական այլ ակտերով կամ սույն պայմանագրով:
4. Գինը և վճարման կարգը
11. Ապրանքի գինը նշված կլինի գնորդի կողմից բերքահավաքից առաջ և հաստատված կլինի վերջինիս կողմից: Գնորդը երաշխավորում է նվազագույնը ____ դրամ/կգ գնման արժեք:
12. Վճարումը կիրականացվի կանխիկ կամ փոխանցումով` համապատասխան տարվա համար նախատեսված ապրանքի ընդունումից հետո ____ օրացուցային օրվա ընթացքում: Այն դեպքում, երբ վաճառողի կողմից չեն ներկայացվում համապատասխան փաստաթղթեր վճարումը կատարելու համար, կամ այդ փաստաթղթերը թերի են, սույն կետում նշված ժամկետի հաշվարկն սկսվում է փաստաթղթերի վերջնական փաթեթը ներկայացնելուց հետո:
13. Գնորդը կարող է վաճառողին տրամադրել ագրոտեխնիկական խորհրդատվություն, կանխավճար կամ խաղողի մշակության համար անհրաժեշտ այլ ապրանք (բուժանյութ, վառելանյութ, պարարտանյութ և այլն):
14. Տրամադրված կանխավճարը մարվում է (հաշվանցվում է) խաղողի գնման ժամանակ:
5. Կողմերի պատասխանատվությունը
15. Սույն պայմանագրի 3-րդ կետում և 7-րդ կետի 1-ին ենթակետում նշված ապրանքի ընդհանուր քանակի առնվազն ---%-ը սույն պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում համապատասխան տարում գնորդին չվաճառելու դեպքում գնորդն իրավունք ունի պահանջելու լրացնել ապրանքի պակաս հանձնված քանակը կամ հրաժարվելու ապրանքից և դրա համար վճարելուց: Եթե գնորդը պահանջում է, իսկ վաճառողը չի լրացնում ապրանքի պակաս հանձնված քանակը, ապա գնորդն իրավունք ունի լուծելու պայմանագիրը և պահանջելու վճարել տուգանք ապրանքի պակաս հանձնված քանակի արժեքի ---%-ի չափով:
16. Վաճառողի կողմից տրամադրված ապրանքն ընդունելուց հրաժարվելու կամ դրա ընդունումն ուշացնելու համար գնորդը վաճառողին վճարում է տուգանք` չընդունված կամ ուշացումով ընդունված ապրանքի արժեքի ---%-ի չափով և հատուցում է ապրանքի տեղափոխման ծախսերը, ինչպես նաև վաճառողի կրած կորուստները:
17. Պայմանագրի 13-րդ կետով սահմանված ժամկետում գնորդի կողմից ապրանքի լրիվ արժեքը չվճարվելու դեպքում վաճառողն իրավունք ունի պահանջելու տույժ յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար չվճարված գումարի ---%-ի չափով:
6. Անհաղթահարելի ուժի ազդեցություն (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
18. Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և, որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսիք են` երկրաշարժը, կարկտահարությունը, ցրտահարությունը, ջրհեղեղը, հրդեհը և բնական այլ աղետները, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
7. Եզրափակիչ դրույթներ
19. Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:
20. Ապրանքի հանձնման ժամկետի ցանկացած փոփոխություն կատարվում է միայն կողմերի գրավոր համաձայնությամբ:
21. Սույն պայմանագրի լուծումը կամ ցանկացած փոփոխություն կատարվում է կողմերի միջև գրավոր փաստաթուղթ ստորագրելու միջոցով, որը կհանդիսանա սույն պայմանագրի անբաժանելի մասը:
22. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և դադարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված պարտավորությունների դադարման հիմքերով:
23. Սույն պայմանագիրը կնքված է հայերենով, երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:
ԳՆՈՐԴ ՎԱՃԱՌՈՂ
__________________________ ____________________________________
(ընկերության անվանումը և (անունը, ազգանունը, հայրանունը)
գտնվելու վայրը) (ընկերության անվանումը)
______________________________
(վաճառողի հաշվի համարը)
Հավելված
Խաղողի գնման պայմանագրի
Մթերման ենթակա խաղողին ներկայացվող որակական ցուցանիշները
._____________________________________________________________________.
| Ցուցանիշի անվանումը |
|_____________________________________________________________________|
|Ապրանքը պետք է հասունացած լինի և ունենա առնվազն ______% |
|շաքարայնություն |
|_____________________________________________________________________|
|Պայմանագրի 5-րդ կետում նշված տարբեր սորտերը կամ տեսակները պետք է |
|գնվեն առանձին կամ խառը կամ առանձին` ____ % այլ սորտերի |
|պարունակությամբ |
|_____________________________________________________________________|
|Ապրանքի արտաքին տեսքը պետք է համապատասխանի ապրանքի տվյալ սորտի |
|սորտային առանձնահատկություններին |
|_____________________________________________________________________|
|Ապրանքը պետք է լինի զերծ օտար մարմիններից (տերևներ, ճյուղեր, քարեր, |
|փայտի կտորներ և այլն) |
|_____________________________________________________________________|
|Ապրանքը պետք է լինի առողջ` զերծ հիվանդություններից և վնասատուներից, |
|առանց խմորման նշանների և այլն |
|_____________________________________________________________________|
|Ապրանքը պետք է լինի հատիկները` ամբողջական (չվնասված, չտրորված) |
._____________________________________________________________________.
Գնորդ ______________________ Վաճառող ___________________
(ստորագրությունը) (ստորագրությունը)
(4-րդ ձևը լրաց. 15.04.2022 թիվ 506-Ն որոշում)
Ձև N 5
ԲԵՐՔԻ ԳՆՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N
------------------------------- -----------------------------
(կնքման վայրը) (օրը, ամիսը, տարին)
«____________________ -ը, ի դեմս _______________________ -ի, որը գործում է _______________________հիման վրա, մի կողմից, այսուհետ` գնորդ, և ________________»-ը, դեմս ___________________________ -ի, որը գործում է ___________________հիման վրա, այսուհետ` վաճառող, մյուս կողմից, գնորդը և վաճառողը միասին այսուհետ` կողմեր, իսկ առանձին` կողմ, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին`
1. Պայմանագրի առարկան
1. Վաճառողը պարտավորվում է 202... թվականին աճեցված բերքը (այսուհետ` ապրանք) սույն պայմանագրով սահմանված ժամկետներում, քանակությամբ, գնով և պայմաններով վաճառել գնորդին, իսկ գնորդը պարտավորվում է գնել այն:
2. Ապրանքի որակին, քանակին և վաճառքի փուլերին ներկայացվող
պահանջները
2. Ապրանքը գնվելու է բացառապես վաճառողի կողմից մշակվող և սույն կետում նշված հողատարածքից ստացված ապրանքից, որը հավաստվում է սույն պայմանագրին կցվող հողատարածքի սեփականության վկայականով, իսկ հողատարածքը վարձակալությամբ մշակելու դեպքում` հողատարածքի վարձակալության պայմանագրով: Անհրաժեշտության դեպքում սույն պայմանագրին և հողատարածքի սեփականության վկայականին, կամ հողատարածքի վարձակալության պայմանագրին կցվում է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հողատարածքի գործառնական նշանակության վերաբերյալ տեղեկանք, որը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը`
տեղակայումը` __________ մարզ, համայնք ______________, բերքատու տարածքը` __________ հա:
(2-րդ կետը փոփ. 29.09.2022 թիվ 1506-Լ որոշում)
3. Գնորդին վաճառվող ապրանքի քանակը` ըստ սորտերի կամ տեսակների կբաշխվի հետևյալ կերպ`
1. ______________ հա տ 4. ______________ հա տ
2. ______________ հա տ 5. ______________ հա տ
3. ______________ հա տ 6. ______________ հա տ
__________________________________________________________
Ընդամենը` _______ հա_____տ
4. Պայմանագրային տարում, մինչև -------ամսվա 1-ը, վաճառողը և գնորդը կարող են փոփոխել 3-րդ կետի և 6-րդ կետի 1-ին ենթակետում նշված ապրանքի քանակը: Այդպիսի փոփոխությունները կատարվում են կողմերի միջև գրավոր փաստաթուղթ կազմելու միջոցով, որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը: Այն դեպքում, երբ կողմերը չեն գալիս համաձայնության ապրանքի քանակի վերաբերյալ, կողմերից յուրաքանչյուրը կարող է միակողմանի լուծել սույն պայմանագիրը մյուս կողմին` գնումներն սկսվելուց առնվազն մեկ ամիս առաջ` գրավոր ծանուցելով դրա մասին:
5. Ապրանքի գնումը կարող է իրականացվել փուլերով, հետևյալ պայմաններով. գնումների օրեր` ___________ գնումների քանակներ` _______________________:
3. Կողմերի իրավունքները և պարտականությունները
6. Վաճառողն իրավունք ունի`
1) գնորդին վաճառելու, իսկ գնորդը պարտավորվում է սույն պայմանագրի գործողության ընթացքում վաճառողից տարեկան գնել _______ տ ընդհանուր քանակության ապրանք.
2) այն դեպքերում, երբ գնորդն օրենքի, իրավական այլ ակտերի կամ սույն պայմանագրի խախտմամբ չի ընդունել ապրանքը կամ հրաժարվել է այն ընդունելուց, գնորդից պահանջելու ընդունել ապրանքը:
7. Վաճառողը պարտավոր է`
1) ապրանքը գնորդին վաճառել գնորդի __________________ գնման տեղամասում.
2) վաճառքի ընթացքում ներկայացնել իր__________________________________,
(անձնագիրը), (լիազորագիրը), (պետ.
ռեգիստրի վկայականը)
սույն պայմանագրի օրինակը և տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրամադրվող գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվելու և մշակվող գյուղատնտեսական հողատեսքերի մասին տեղեկանքը, եթե այդ փաստաթուղթը նախորդող մեկ տարվա ընթացքում ներկայացված չի եղել:
8. Գնորդն իրավունք ունի`
1) վաճառողի կողմից սահմանված գնումների ժամկետների խախտման դեպքում չգնելու ապրանքը.
2) ապրանքի ընդունումից հրաժարվել, եթե վաճառողը խախտել է պայմանագրով ամրագրված պարտականությունները կամ առկա է սույն պայմանագրի 16-րդ կետում նշված իրեն առնչվող դեպքերից մեկը:
9. Գնորդը պարտավոր է`
1) վաճառողից գնել միայն սույն պայմանագրի 3-րդ կետով նախատեսված սորտերի կամ տեսակների ապրանք.
2) սույն պայմանագրով ապրանքը գնել 11-րդ կետում նշված գնով և ստորև նշված պայմաններով`
ա. ապրանքը պետք է հասունացած լինի և ունենա սույն պայմանագրի հավելվածով հաստատված որակական ցուցանիշները, որը հաստատում են պայմանագրի կողմերը,
բ. սույն պայմանագրի 3-րդ կետում նշված տարբեր սորտերը կամ տեսակները պետք է գնվեն առանձին կամ խառը կամ առանձին ---% այլ սորտերի պարունակությամբ,
գ. գնվող ապրանքը պետք է զերծ լինի օտար մարմիններից: Վաճառողից գնել սույն պայմանագրի հավելվածով հաստատված որակական ցուցանիշներով ապրանքը սույն պայմանագրի 10-րդ կետում նշված գնով.
3) վաճառողի կողմից գնորդին սույն պայմանագրով որոշված ապրանքի քանակից պակաս հանձնելու դեպքում դրա մասին ծանուցել վաճառողին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 499-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով.
4) վաճառողից սույն պայմանագրում նշված քանակից ավելի ապրանք ընդունելու դեպքում լրացուցիչ ընդունված ապրանքի համար վաճառողին վճարել նույն ապրանքի համար պայմանագրով սահմանված գնով, եթե այլ գին որոշված չէ կողմերի համաձայնությամբ.
5) ապրանքի գնման ժամկետների վերաբերյալ վաճառողին տեղեկացնել ոչ ուշ, քան գնման օրվանից 1 շաբաթ առաջ` նշված գնման տեղամասում համապատասխան տեղեկությունները փակցնելու և համացանցում համապատասխան հայտարարություն տեղադրելու միջոցով.
6) իր կողմից գնման սահմանված ժամկետները խախտելու դեպքում պատշաճ ձևով վաճառողից ընդունել իրեն հանձնված ապրանքը.
7) կատարել սույն պայմանագրի պահանջներին համապատասխան այնպիսի գործողություններ, որոնք կապահովեն ապրանքի հանձնումը և ընդունումը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, իրավական այլ ակտերով կամ սույն պայմանագրով:
4. Գինը և վճարման կարգը
10. Ապրանքի գինը նշված կլինի գնորդի կողմից բերքահավաքից առաջ և հաստատված կլինի վերջինիս կողմից: Գնորդը երաշխավորում է նվազագույնը _____ դրամ/կգ գնման արժեք:
11. Սույն պայմանագրի 5-րդ կետով սահմանված գնումների ժամկետների խախտման դեպքում գնվող ապրանքի համար կիրառվում է սույն պայմանագրի 10-րդ կետով սահմանված կարգով որոշված գինը կամ դրանից ավելի ցածր գին, որն այնուհանդերձ չի կարող _____ դրամ/կգ-ից ցածր լինել:
12. Վճարումը կիրականացվի կանխիկ կամ փոխանցումով` համապատասխան տարվա համար նախատեսված ապրանքի ընդունումից հետո _____ օրացուցային օրվա ընթացքում: Այն դեպքում, երբ վաճառողի կողմից չեն ներկայացվում համապատասխան փաստաթղթեր վճարումը կատարելու համար, կամ այդ փաստաթղթերը թերի են, սույն կետում նշված ժամկետի հաշվարկն սկսվում է փաստաթղթերի վերջնական փաթեթը ներկայացնելուց հետո:
13. Գնորդը կարող է վաճառողին տրամադրել ագրոտեխնիկական խորհրդատվություն, կանխավճար կամ բերքի մշակության համար անհրաժեշտ այլ ապրանք (սերմ, բուժանյութ, վառելանյութ, պարարտանյութ և այլն):
14. Տրամադրված կանխավճարը մարվում է (հաշվանցվում է) բերքի գնման ժամանակ:
5. Կողմերի պատասխանատվությունը
15. Սույն պայմանագրի 4-րդ կետի և 7-րդ կետի 1-ին ենթակետում նշված ապրանքի ընդհանուր քանակի առնվազն ---%-ը սույն պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում համապատասխան տարում գնորդին չվաճառելու դեպքում գնորդն իրավունք ունի պահանջելու լրացնել ապրանքի պակաս հանձնված քանակը կամ հրաժարվելու ապրանքից և դրա համար վճարելուց: Եթե գնորդը պահանջում է, իսկ վաճառողը չի լրացնում ապրանքի պակաս հանձնված քանակը, ապա գնորդն իրավունք ունի լուծելու պայմանագիրը և պահանջելու վճարել տուգանք ապրանքի պակաս հանձնված քանակի արժեքի ---%-ի չափով:
16. Վաճառողի կողմից տրամադրված ապրանքն ընդունելուց հրաժարվելու կամ դրա ընդունումն ուշացնելու համար գնորդը վաճառողին վճարում է տուգանք` չընդունված կամ ուշացումով ընդունված ապրանքի արժեքի ---%-ի չափով և հատուցում է ապրանքի տեղափոխման ծախսերը, ինչպես նաև վաճառողի կրած կորուստները:
17. Պայմանագրի 12-րդ կետով սահմանված ժամկետում գնորդի կողմից ապրանքի լրիվ արժեքը չվճարելու դեպքում վաճառողն իրավունք ունի պահանջելու տույժ յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար չվճարված գումարի ---%-ի չափով:
6. Անհաղթահարելի ուժի ազդեցություն (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
18. Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և, որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսիք են` երկրաշարժը, կարկտահարությունը, ցրտահարությունը, ջրհեղեղը, հրդեհը և բնական այլ աղետները, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
7. Եզրափակիչ դրույթներ
19. Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:
20. Ապրանքի հանձնման ժամկետի ցանկացած փոփոխություն կատարվում է միայն կողմերի գրավոր համաձայնությամբ:
21. Սույն պայմանագրի լուծումը կամ ցանկացած փոփոխություն կատարվում է կողմերի միջև գրավոր փաստաթուղթ ստորագրելու միջոցով, որը կհանդիսանա սույն պայմանագրի անբաժանելի մասը:
22. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և դադարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված պարտավորությունների դադարման հիմքերով:
23. Սույն պայմանագիրը կնքված է հայերենով, 2 օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:
ԳՆՈՐԴ ՎԱՃԱՌՈՂ
__________________________ ____________________________________
(ընկերության անվանումը և (անունը, ազգանունը, հայրանունը)
գտնվելու վայրը) (ընկերության անվանումը)
______________________________
(վաճառողի հաշվի համարը)
(5-րդ ձևը լրաց. 15.04.2022 թիվ 506-Ն որոշում)
Ձև N 6
ԿԱԹԻ ԳՆՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N
------------------------------- -----------------------------
(կնքման վայրը) (օրը, ամիսը, տարին)
«____________________ -ը, ի դեմս _______________________ -ի, որը գործում է _______________________հիման վրա, մի կողմից, այսուհետ` գնորդ, և ________________»-ը, դեմս ___________________________ -ի, որը գործում է ___________________հիման վրա, այսուհետ` վաճառող, մյուս կողմից, գնորդը և վաճառողը միասին այսուհետ` կողմեր, իսկ առանձին` կողմ, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին`
1. Պայմանագրի առարկան
1. Վաճառողը պարտավորվում է սույն պայմանագրով սահմանված կարգով գնորդին որպես սեփականություն հանձնել_________________________________________
(գյուղացիական, ֆերմերային և այլն) տնտեսությունում արտադրված կովի կաթը (այսուհետ` կաթ), իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այն և վճարել դրա դիմաց:
1.1. Գնորդը գնում է բացառապես վաճառողի կողմից բուծվող (պահվող) գյուղատնտեսական կենդանիների կաթը, որը հավաստվում է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից անասնաբուծական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ տրված տեղեկանքով և պարունակում է հետևյալ տեղեկատվությունը`
տեղակայումը`_________ մարզ, համայնք _______________, գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը` հատ:
(1.1-ին կետը լրաց. 29.09.2022 թիվ 1506-Լ որոշում)
2. Վաճառողը գնորդին է հանձնում սույն պայմանագրով և հավելվածով սահմանված պահանջներին համապատասխանող կաթ:
3. Գնորդը վաճառողից կաթն ընդունում է փորձարկման տվյալների հիման վրա:
4. Սույն պայմանագրի գործողության ընթացքում կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող է ժամանակավորապես դադարեցվել կաթի հանձնումը:
2. Կողմերի իրավունքները և պարտականությունները
5. Վաճառողն իրավունք ունի`
1) գնորդին վաճառելու, իսկ գնորդը պարտավորվում է սույն պայմանագրի գործողության ընթացքում վաճառողից տարեկան գնել _______________ լիտր կաթ` սույն պայմանագրի հավելվածով նախատեսված պահանջներով, կարգով և ժամկետներում.
2) կաթի փորձարկման տվյալների հետ չհամաձայնելու դեպքում պահանջելու գնորդից կատարել կրկնակի փորձարկում` գնորդի կամ անկախ հավատարմագրված լաբորատորիայում և ստացված տվյալները համարել վերջնական.
3) հրաժարվելու կաթի վաճառքից, եթե գնորդը վաճառված կաթի համար 12-րդ կետում նշված վերջին օրվա ժամկետները 3-ից ավելի անգամ ուշացրել կամ անհիմն ձգձգել է:
6. Վաճառողը պարտավոր է`
1) սույն պայմանագրի գործողության ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնորդին ներկայացնել համապատասխան ուղեկցող փաստաթղթեր.
2) կենդանիների հիվանդության և դեղորայքային բուժման դեպքում նույն օրն էլեկտրոնային փոստով կամ հեռախոսակապով կամ բջջային կապի կարճ հաղորդագրությամբ տեղեկացնել գնորդին և անմիջապես դադարեցնել կաթի վաճառքը: Բուժումը կամ դեղորայքի ընդունումն ավարտելուց հետո ներկայացնել համապատասխան անասնաբուժական տեղեկանք կաթի վաճառքը վերսկսելու նպատակով, որում պետք է նշված լինի կաթի մթերման պիտանելիությունը.
3) կաթը գնորդին հանձնել ամեն օր` օրական մեկ կամ երկու անգամ` փոխադարձ համաձայնեցված գրաֆիկով.
4) անասնագոմում կամ ֆերմայում պահպանել զոո և սանիտարահիգիենիկ կանոնները.
5) առավոտյան և երեկոյան կթից ստացված կաթերը չխառնել և գնորդին հանձնել առանձին տարաներով.
6) չխոչընդոտել գնորդի կողմից վաճառողի անասնագոմում կամ ֆերմայում սանիտարահիգիենիկ վիճակին ծանոթանալու գործընթացին:
7. Գնորդն իրավունք ունի`
1) հրաժարվելու կաթի ընդունումից, եթե այն չի համապատասխանում սույն պայմանագրին կից հավելվածի պահանջներին.
2) հրաժարվելու կաթի ընդունումից, եթե վաճառողը չի կատարում սույն պայմանագրով սահմանված իր պարտավորությունները.
3) արտադրական և կոնյունկտուրային անհրաժեշտությունից ելնելով` որոշակի ժամանակահատվածով դադարեցնելու կաթի ընդունումը` դրա մասին առնվազն 7 օր առաջ տեղյակ պահելով վաճառողին.
4) վաճառողից պահանջելու սույն պայմանագրի պահանջների պատշաճ կատարումը:
8. Գնորդը պարտավոր է`
1) ընդունել վաճառողից արտադրանքը` ___________________________________
(վերջինիս գտնվելու վայրում կամ
գնորդի գնման տեղամասում) պահպանելով սանիտարահիգիենիկ նորմերը, սննդի արտադրությունում օգտագործման համար թույլատրելի տարաներով (ֆլյագաներ, ցիստեռններ), որոնք դրսից և ներսից պետք է լինեն մաքուր.
2) ստուգել կաթի որակը և քանակը, հայտնաբերված անհամապատասխանությունների կամ թերությունների մասին անհապաղ տեղեկացնել վաճառողին.
3) սույն պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետներում հաշվարկել և վճարել վաճառված կաթի դիմաց.
4) վաճառված կաթի որակը լրացուցիչ պայմաններին համապատասխանությունը որոշելու համար կատարել կաթի գնի վերահաշվարկ` համաձայն 10-րդ կետի.
5) վաճառողի պահանջով կատարել կաթի կրկնակի փորձարկում և ընդունել այն որպես վերջնական:
3. Ապրանքի գինը և վճարման կարգը
9. Սույն պայմանագրով գնվող առաջին տեսակի կաթի բազիսային գինը սահմանվում է գնորդի կողմից տվյալ ժամանակահատվածի համար, որի մասին գնորդը ծանուցում է վաճառողին առնվազն 5 օր առաջ: Կաթի բազիսային նվազագույն գինը կենդանիների մսուրային պահվածքի ժամանակահատվածում ------, իսկ արոտային պահվածքի ժամանակահատվածում ------ դրամ է:
10. Գնվող կաթի գինը որոշվում է հետևյալ վերահաշվարկով`
1) բարձր տեսակի կաթի համար կաթի բազիսային գինն ավելանում, իսկ առաջին և երկրորդ տեսակի կաթի համար կաթի բազիսային գինը նվազում է 10-ական %-ով.
2) կաթի բազիսային 3,6% յուղայնությունից յուրաքանչյուր 0.1% շեղման համար կաթի գնին ավելացվում կամ պակասեցվում է 2.7%-ով.
3) կաթի յուղայնության համար 12-րդ կետով գնի ավելացումը հաշվարկվում է յուղի պարունակության մինչև 4.0%-ի համար.
4) կաթի մեջ 4.0%-ից ավելի յուղի պարունակության դեպքում կաթի գնին ավելացվում է 4.0%-ը գերազանցող միայն յուղի արժեքը` յուղի շուկայական գներով, որը համաձայնեցվում է վաճառողի հետ:
11. Վաճառողը գնորդի կողմից սահմանված կաթի բազիսային գնի հետ չհամաձայնելու դեպքում կարող է դադարեցնել սույն պայմանագրի գործողությունը` դրա մասին առնվազն 3 օր առաջ գրավոր տեղեկացնելով գնորդին:
12. Գնորդն իրեն վաճառված կաթի դիմաց վճարումը կատարում է սույն պայմանագրի 10-րդ կետով կատարված վերահաշվարկով ստացված գնով` կաթի գնման օրվան հաջորդող ______ օրվա ընթացքում:
4. Կողմերի պատասխանատվությունը
13. Գնորդը կարող է հրաժարվել սույն պայմանագրով սահմանված պահանջներին չհամապատասխանող կամ ժամկետի ուշացումով տրամադրված կաթն ընդունելուց` չկրելով որևէ պատասխանատվություն:
14. Առանց սույն պայմանագրով սահմանված կարգով գնորդին ծանուցելու կաթը չտրամադրելու համար վաճառողը գնորդին վճարում է չգնված կաթի բազիսային արժեքի տոկոսի չափով տույժ` յուրաքանչյուր օրվա համար:
15. Վաճառողի կողմից սույն պայմանագրի հավելվածով սահմանված պահանջներին համապատասխանող և ժամկետում տրամադրված կաթն ընդունելուց հրաժարվելու համար գնորդը վաճառողին վճարում է տուգանք` չընդունված կաթի բազիսային արժեքի տոկոսի չափով, ինչպես նաև վաճառողի կրած կորուստները:
16. Վաճառողի կողմից սույն պայմանագրի հավելվածով սահմանված պահանջներին համապատասխանող և ժամկետում տրամադրված կաթի ընդունումն ուշացնելու դեպքում, եթե այդ պատճառով կաթը փչացել է, գնորդը տուգանքից բացի, վճարում է վաճառողին նաև կաթի բազիսային ամբողջ արժեքը և դրա տեղափոխման ծախսերը:
17. Վաճառված կաթի համար ժամանակին չվճարելու դեպքում գնորդը վճարում է ուշացման յուրաքանչյուր օրվա համար տույժ` վաճառված ամբողջ կաթի արժեքի _____ տոկոսի չափով: ______ օրվանից ավելի ժամկետով ուշացման դեպքում տույժի հաշվեգրումը դադարեցվում է, և գնորդը վաճառողին հաշվեգրված տույժից բացի վճարում է տուգանք` ժամանակին չվճարված գումարի ________ տոկոսի չափով:
5. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
18. Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է որպես անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք (երկրաշարժ, ջրհեղեղ, պատերազմ, ռազմական և արտակարգ դրություն, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցում, անասնահամաճարակներ և այլն), որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրի պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է երեք ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին տեղյակ պահելով մյուս կողմին:
6. Եզրափակիչ դրույթներ
19. Գնորդը կարող է վաճառողին տրամադրել խորհրդատվություն, կանխավճար, համակցված կերեր, բուժանյութեր և այլն:
20. Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:
21. Սույն պայմանագրի լուծումը կամ ցանկացած փոփոխություն կատարվում է կողմերի միջև գրավոր փաստաթուղթ ստորագրելու միջոցով, որը կհանդիսանա սույն պայմանագրի անբաժանելի մասը:
22. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և դադարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված պարտավորությունների դադարման հիմքերով:
23. Սույն պայմանագիրը կնքված է հայերենով, 2 օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ, հավելվածը հանդիսանում է պայմանագրի անբաժանելի մասը: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:
ԳՆՈՐԴ ՎԱՃԱՌՈՂ
__________________________ ____________________________________
(ընկերության անվանումը և (անունը, ազգանունը, հայրանունը)
գտնվելու վայրը) (ընկերության անվանումը)
______________________________
(վաճառողի հաշվի համարը)
Հավելված
Կաթի գնման պայմանագրի
Մթերման ենթակա հում կաթի ցուցանիշները սահմանվում են ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի N 67 որոշմամբ հաստատված «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (TR TC 033/2013) պահանջների:
1. Ընդունման ենթակա չէ`
1) կենդանիների ծնից հետո` առաջին 7 օրվա ընթացքում, ծնից առաջ` 5 օրվա ընթացքում և հիվանդ ու կարանտինի մեջ գտնվող կենդանիներից ստացված կաթը.
2) հակաբիոտիկներ, բակտերիոստատիկ մնացորդներ (նյութեր) պարունակող կաթը:
2. Մթերման հանձնվող կաթը կթից հետո պետք է մաքրվի և 2 ժամվա ընթացքում պաղեցվի մինչև 4+/-2 oC ջերմաստիճան:
3. Մթերման ենթակա հում կաթին ներկայացվող զգայորոշման, ֆիզիկաքիմիական և միկրո-կենսաբանական ցուցանիշները ներկայացվում են N 1 աղյուսակում, իսկ հում կաթի տեսակների դասակարգումը` N 2 աղյուսակում:
Աղյուսակ N 1
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը | Նորմատիվ պահանջը |
|___________________________________|_________________________________|
|Կազմությունը (Կօնսիստենցիյա) |Միատարր հեղուկ, առանց նստվածքների|
| |և փաթիլավորման: Սառեցում չի |
| |թույլատրվում: |
|___________________________________|_________________________________|
|Համը և հոտը |Մաքուր, առանց կաթին ոչ բնորոշ |
| |կողմնակի համի և հոտի |
|___________________________________|_________________________________|
|Գույնը |Սպիտակից մինչև բաց կրեմագույն |
|___________________________________|_________________________________|
|Սպիտակուցների զանգվածային մասը, %, | 2.8 |
|ոչ պակաս | |
|___________________________________|_________________________________|
|Յուղի զանգվածային մասը, %, ոչ պակաս| 2.8 |
|___________________________________|_________________________________|
|Չոր անյուղ նյութերի զանգվածային | 8,2 |
|մասը, %, ոչ պակաս | |
|___________________________________|_________________________________|
|Թթվայնությունը, oT | 16-21 |
|___________________________________|_________________________________|
|Խտությունը (20 oC-ում), կգ/մ3, | 1027 |
|ոչ պակաս | |
|___________________________________|_________________________________|
|Սառեցման ջերմաստիճանը (oC), ոչ | - 0.505 |
|ավելի | |
|___________________________________|_________________________________|
|Բակտերիալ վարակվածությունը | 5.0x10(5) |
|(ՄԱՖԱՄՔ), ԳԱՄ/սմ3 (գ), ոչ ավելի | |
|___________________________________|_________________________________|
|Սոմատիկ բջիջների պարունակությունը | 7.5x10(5) |
|1 սմ3, ոչ ավելի | |
|___________________________________|_________________________________|
|Պաթոգեններ, այդ թվում` սալմոնելա, |Չի թույլատրվում |
|25 գ-ում | |
._____________________________________________________________________.
Աղյուսակ N 2
3.6 % բազիսային յուղայնությամբ հում կաթի դասակարգումն
ըստ տեսակների
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը | Կաթի տեսակը |
| |_____________________________|
| |բարձր |առաջին |երկրորդ |
|_______________________________________|_________|___________________|
|Սպիտակուցների զանգվածային մասը, %, ոչ | 3.0 | 2.8 |
|պակաս | | |
|_______________________________________|_________|___________________|
|Յուղի զանգվածային մասը, %, ոչ պակաս | | 2.8 |
|_______________________________________|_________|___________________|
|Չոր անյուղ նյութերի զանգվածային մասը, | | 8,2 |
|%, ոչ պակաս | | |
|_______________________________________|_________|___________________|
|Մաքրության ցուցանիշը` 250 սմ3 կաթի | 2 | 2 | 13 |
|նմուշի ֆիլտրման ժամանակ ֆիլտրի վրա | | | |
|մեխանիկական մասնիկների քանակը, մինչև | | | |
|_______________________________________|_________|_________|_________|
|Թթվայնությունը, oT |16-18 |16-19 |16-21 |
|_______________________________________|_________|_________|_________|
|Խտությունը (20 oC-ում), կգ/մ3, ոչ պակաս|1028.0 |1027.5 |1027.0 |
|_______________________________________|_________|_________|_________|
|Սառեցման ջերմաստիճանը (oC), ոչ ավելի |- 0.520 |- 0.510 |- 0.505 |
|_______________________________________|_________|_________|_________|
|Բակտերիալ վարակվածությունը (ՄԱՖԱՄՔ), |1.0x10(5)|3.0x10(5)|5.0x10(5)|
|ԳԱՄ/սմ3 (գ), ոչ ավելի | | | |
|_______________________________________|_________|_________|_________|
|Սոմատիկ բջիջների պարունակությունը |2.5x10(5)|4.0x10(5)|7.5x10(5)|
|1 սմ3, ոչ ավելի | | | |
._____________________________________________________________________.
Գնորդ Վաճառող
__________________________ _______________________
(ստորագրությունը) (ստորագրությունը)
(6-րդ ձևը լրաց. 15.04.2022 թիվ 506-Ն որոշում)