ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 ապրիլի 2022 թվականի N 519-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Արմավիրի մարզպետարանին ամրացված 2 միավոր տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ համատեղ ապահովել սույն որոշման հավելվածում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվող տրանսպորտային միջոցների հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. ապրիլի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի ապրիլի 15-ի
N 519-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՑ ՀԵՏ ՎԵՐՑՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
._________________________________________________________________________.
|NN |Մակնիշը |Պետական |Թողարկման|Նույնականացման |Հաշվե- |Շուկայական|
|ը/կ| |համարանիշը|ամսաթիվը |համարը |կշռային |արժեքը |
| | | | | |արժեքը |(դրամ) |
| | | | | |(դրամ) |Վերագնահա-|
| | | | | | |տումը |
| | | | | | |կատարվել է|
| | | | | | |2017 թ. |
|___|__________|__________|_________|_________________|________|__________|
|1. |DAEWOO |252 LS 28 |2008 թ. |XWB4A11AD8A163821|414700 |410450 |
| |MATIZ-M | | | | | |
|___|__________|__________|_________|_________________|________|__________|
|2. |NISSAN |876 LL 11 |2006 թ. |5NIAR18B96L652558|15185000|1215000 |
| |PATHFINDER| | | | | |
._________________________________________________________________________.