Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 ապրիլի 2022 թվականի N 585-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 16.1-ին կետերը, ինչպես նաև «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-284-Ն օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությունում պետություն-մասնավոր գործընկերության պայմանական պարտավորությունների թույլատրելի սահմանաչափ սահմանել տարեկան 3 տոկոս` հաշվարկի իրականացման տարվա Հայաստանի Հանրապետության ծրագրային համախառն ներքին արդյունքի նկատմամբ:

2. Հայաստանի Հանրապետությունում պետություն-մասնավոր գործընկերության ուղղակի պարտավորությունների թույլատրելի սահմանաչափ սահմանել 1 տոկոս` հաշվարկի իրականացման տարվա Հայաստանի Հանրապետության ծրագրային համախառն ներքին արդյունքի նկատմամբ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. ապրիլի 28

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 28 ապրիլի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.04.2022
N 585-Ն
Որոշում