Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.12.2000  -ից մինչեւ   09.04.2018  -ը:
 

 

010.0101.151100

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2000 թվականի հոկտեմբերի 24-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարել հետևյալ լրացումները.

1. Օրենսգրքի 8-րդ հոդվածի`

i

ա) 4-րդ կետի «թարգմանիչները» բառից հետո լրացնել «, որոնցից վերցվում է ստորագրություն` բացահայտված գաղտնի տեղեկությունները չհրապարակելու և չօգտագործելու մասին» բառերը.

բ) 5-րդ կետի «պահպանմամբ» բառից առաջ լրացնել «, պետական, ծառայողական, առևտրային, բանկային և այլ գաղտնիքների մասին օրենսդրության պահանջների» բառերը:

i

2. Օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերում համապատասխանաբար` «պատճենները» և «հետազոտմանը» բառերից հետո լրացնել «` հաշվի առնելով սույն օրենսգրքի 8 հոդվածի և այլ օրենքների պահանջները» բառերը:

i

3. Օրենսգրքի 49-րդ հոդվածի 4-րդ կետի «կարգով» բառից հետո լրացնել «` պետական, ծառայողական, առևտրային, բանկային և այլ գաղտնիքների մասին օրենսդրության պահանջների պահպանմամբ» բառերը:

4. Օրենսգրքի`

i

ա) 65-րդ հոդվածի 4-րդ կետի «կարգով» բառից հետո լրացնել «` պետական, ծառայողական, առևտրային, բանկային և այլ գաղտնիքների մասին օրենսդրության պահանջների պահպանմամբ» բառերը.

բ) 65-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5. Ապացույցի ապահովման մասին որոշումը կատարելուց հետո դատարանն այդ մասին անհապաղ տեղեկացնում է դատավարության այն մասնակցին, որին պատկանող ապացույցի նկատմամբ որոշում է ընդունվել, եթե վերջինս նախապես տեղյակ չի եղել այդ որոշմանը:»:

i

5. Օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` երկրորդ պարբերությամբ.

«Այն դեպքում, երբ հայցադիմումը ներկայացնելու հետ միաժամանակ հայցվորը միջնորդություն է ներկայացնում հայցի կամ ապացույցների ապահովման պահանջով, և դատարանը բավարարում է այդ միջնորդությունը, ապա հայցադիմումը և դրան կից փաստաթղթերի պատճենները դատարանի որոշումը կատարելուց հետո անհապաղ ուղարկվում են պատասխանողին:»:

i

6. Օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին կետի «անձի միջնորդությամբ» բառերից հետո հանել ստորակետը և լրացնել «կամ իր նախաձեռնությամբ» բառերը:

7. Օրենսգրքի 100-րդ հոդվածի`

i

ա) 1-ին կետի «այլ միջոցով» բառերից հետո լրացնել «կամ ձևափոխելու» բառերը.

բ) 2-րդ կետի «այլ միջոցով փոխարինելու» բառերից հետո լրացնել «կամ ձևափոխելու» բառերը:

i

8. Օրենսգրքի 101-րդ հոդվածի 2-րդ կետի «լուծվում է» բառերից հետո լրացնել «միջնորդությունն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում,» բառերը:

9. Օրենսգրքի 102-րդ հոդվածի`

i

ա) 1-ին կետի «պահանջել» բառից հետո լրացնել «եռօրյա ժամկետում» բառերը.

բ) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Այդ պահանջը չկատարելու դեպքում հայցի ապահովման մասին որոշումը ենթակա է վերացման:»:

 

15 նոյեմբերի 2000 թ.

ՀՕ-101

 

 

pin
ՀՀ 24.10.2000
N ՀՕ-101 օրենք