ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
3 նոյեմբերի 2016 թվականի թիվ 91
քաղ. Աստանա
ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 30-րդ հոդվածին, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի 10-րդ հոդվածի 1-ին կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 100-րդ կետին և ««Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» համաձայնագրի իրագործման վերաբերյալ» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 108 որոշմանը համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող` Դեղագործական համատեղ ստուգումների անցկացման ապահովման կարգը:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում ««Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» 2015 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրված արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն ոչ շուտ, քան սույն Որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
Հայաստանի Հանրապետությունից` Վ. Գաբրիելյան
Բելառուսի Հանրապետությունից` Վ. Մատյուշևսկի
Ղազախստանի Հանրապետությունից` Ա. Մամին
Ղրղզստանի Հանրապետությունից` Օ. Պանկրատով
Ռուսաստանի Դաշնությունից` Ի. Շուվալով
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի խորհրդի
2016 թվականի նոյեմբերի 3-ի
թիվ 91 որոշմամբ
ԿԱՐԳ
ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն Կարգը մշակված է «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի 10-րդ հոդվածի 1-ին կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 100-րդ կետին համապատասխան և սահմանում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար` Միություն, անդամ պետություններ) դեղագործական տեսչությունների կողմից Միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության ոլորտում պատշաճ պրակտիկաների կանոններին դեղամիջոցների համապատասխանության մասով դեղագործական համատեղ ստուգումների անցկացման ապահովման կանոնները:
2. Դեղագործական համատեղ ստուգումներն անցկացվում են պլանային և արտապլանային կարգով:
Դեղագործական համատեղ պլանային ստուգումները կարող են անցկացվել անդամ պետությունների դեղագործական տեսչությունների կողմից` համագործակցության և փորձի փոխանակման շրջանակներում:
Դեղագործական համատեղ արտապլանային ստուգումները (այսուհետ` արտապլանային ստուգումներ) անցկացվում են անդամ պետությունների դեղագործական տեսչությունների կողմից` տարաձայնությունների կարգավորման և անդամ պետությունների կողմից դեղագործական վերահսկողության ու առաքման համակարգերի և դեղամիջոցների արտադրությունների, նախակլինիկական (ոչ կլինիկական), կլինիկական հետազոտությունների (փորձարկումների) արդյունքների` Միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության ոլորտում պատշաճ պրակտիկաների կանոններին համապատասխանության փոխադարձ ճանաչումն ապահովելու նպատակով:
3. Արտապլանային ստուգումներն անցկացվում են դեղագործական սուբստանցիաներ արտադրողների, չբաժնեծրարված և պատրաստի արտադրանքի, դեղամիջոցների ոչ կլինիկական և կլինիկական հետազոտություններ (փորձարկումներ) իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև դեղամիջոցների դիստրիբյուտորների (այսուհետ` ստուգվող սուբյեկտներ) նկատմամբ:
4. Դեղագործական համատեղ ստուգման անցկացումը, ինչպես նաև ստուգման հաշվետվության նախապատրաստումն իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից և այն անդամ պետության օրենսդրությամբ հաստատվող դեղագործական ստուգումների անցկացման կանոններին համապատասխան, որի լիազորված մարմինը նախաձեռնել է այդպիսի ստուգման անցկացումը:
5. Պլանային և արտապլանային ստուգման անցկացման ապահովումը, այդ թվում` ծախսերի վճարումը (ներառյալ գործուղման և այլ ծախսեր) սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
Արտապլանային ստուգման անցկացման հետ կապված ծախսերը կարող են կատարվել ստուգվող սուբյեկտի միջոցների հաշվին միայն այն դեղագործական տեսչության նկատմամբ, որի անդամ պետության լիազորված մարմինը նախաձեռնել է այդպիսի ստուգման անցկացումը:
II. ԱՐՏԱՊԼԱՆԱՅԻՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
6. Արտապլանային ստուգումն անցկացվում է Դեղամիջոցների գծով փորձագիտական կոմիտեի (այսուհետ` Փորձագիտական կոմիտե)` դեղամիջոցների շրջանառության ոլորտում անդամ պետության լիազոր մարմնի կամ ստուգվող սուբյեկտի դիմումի ուսումնասիրության արդյունքներով` տարաձայնությունների կարգավորման նպատակներով ընդունված հանձնարարականով:
7. Արտապլանային ստուգման անցկացումը նախաձեռնած դեղագործական տեսչությունը` արտապլանային ստուգման անցկացմանը մասնակցող մյուս դեղագործական տեսչությունների առաջարկությունների հիման վրա 10 աշխատանքային օրվա ընթացքում ձևավորում է տեսչական խումբ և նշանակում առաջատար տեսուչին:
Առաջատար տեսուչը բաշխում է տեսչական խմբի անդամների գործառույթները, համակարգում նախապատրաստական միջոցառումների անցկացումը և, անհրաժեշտության դեպքում, ներգրավում փորձագետների` մյուս դեղագործական տեսչությունների հետ համաձայնեցմամբ:
Նախքան տեսչական խմբի կազմում ընդգրկվելը ներգրավված փորձագետները ստորագրում են իրենց կողմից արտապլանային ստուգման անցկացման ընթացքում ստացված տեղեկատվության գաղտնիության և չհրապարակման մասին համաձայնագիր:
Արտապլանային ստուգման անցկացման ամսաթվի վերաբերյալ տեղեկությունները և տեսչական խմբի անդամների կոնտակտային տվյալները ուղարկվում են Փորձագիտական կոմիտե:
8. Արտապլանային ստուգման նախապատրաստման շրջանակներում առաջատար տեսուչը`
ա) արտապլանային ստուգման անցկացման նախատեսվող ամսաթվից ոչ ուշ, քան 40 օրացուցային օր առաջ ստուգվող սուբյեկտի հետ համաձայնեցնում է դրա անցկացման ժամկետը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ծանուցում այդպիսի ստուգման անցկացման ծախսերի վերաբերյալ,
բ) արտապլանային ստուգմանը մասնակցող դեղագործական տեսչություններ է ուղարկում տեղեկատվություն` այդպիսի ստուգման անցկացման համաձայնեցված ժամկետի վերաբերյալ,
գ) հավելվածով սահմանված ձևի համաձայն` արտապլանային ստուգման անցկացման վերաբերյալ ծանուցումն ուղարկում է դեղամիջոցների շրջանառության ոլորտում այն անդամ պետության լիազորված մարմին, որի տարածքի սահմաններում գտնվում է ստուգվող սուբյեկտը,
դ) ստուգվող սուբյեկտից պահանջում է Միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության ոլորտում պատշաճ պրակտիկաների կանոնների պահանջներին ստուգվող սուբյեկտի համապատասխանությունը հաստատելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները,
ե) մշակում է արտապլանային ստուգման անցկացման ծրագիրը և իրականացնում ստուգաթերթերի (ստուգման թերթիկների) նախապատրաստումը,
զ) ստուգվող սուբյեկտին է ուղարկում արտապլանային ստուգման անցկացման ծրագիրը:
9. Առաջատար տեսուչն ու տեսչական խմբի անդամները նախապես ուսումնասիրում են ստուգվող գործունեությանը և ստուգվող սուբյեկտին վերաբերող փաստաթղթերն ու այլ տեղեկատվություն` դրանք ստանալու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում:
10. Անհրաժեշտության դեպքում տեսչական խմբի անդամներին թույլատրվում է անցկացնել խորհրդակցություններ ստուգվող սուբյեկտի հետ, այդ թվում` առերես կամ տեսաժողովի ձևաչափերով:
III. ԱՐՏԱՊԼԱՆԱՅԻՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
11. Արտապլանային ստուգման ավարտից հետո առաջատար տեսուչը սահմանված ժամկետում, բայց 30 օրացուցային օրվանից ոչ ուշ, ստուգման հաշվետվությունն ուղարկում է անդամ պետությունների լիազորված մարմիններ, ստուգվող սուբյեկտին և Փորձագիտական կոմիտե:
12. Ստուգման հաշվետվության ուսումնասիրման արդյունքներով Փորձագիտական կոմիտեն սահմանված ժամկետում իրականացնում է տարաձայնությունների կարգավորման վերաբերյալ հանձնարարականի նախապատրաստում և ուղարկում այն անդամ պետությունների լիազորված մարմիններ, որոնք ապահովում են անդամ պետությունների կողմից դեղագործական վերահսկողության համակարգերի և դեղամիջոցների արտադրությունների ստուգման, նախակլինիկական (ոչ կլինիկական), կլինիկական հետազոտությունների (փորձարկումների) արդյունքների` Միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության ոլորտում պատշաճ պրակտիկաների կանոններին և (կամ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող` բժշկական օգտագործման համար նախատեսված դեղամիջոցների գրանցման և փորձաքննության կանոններին համապատասխանության փոխադարձ ճանաչումը:
Նշված հանձնարարականի պատճենն ուղարկվում է ստուգվող սուբյեկտին:
ՀԱՎԵԼՎԱԾ
Դեղագործական համատեղ
ստուգումների անցկացման
ապահովման կարգի
(ձև)
ԾԱՆՈՒՑՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
._____________________________________________________________________.
|Համարը`|Դեղամի- |Ստուգում|Ստուգման|Ստուգ-|Դեղագործական |Նշանակված|
|ը/կ |ջոցների |անցկաց- |օբյեկտը |ման |տեսչություն |տեսուչի |
| |շրջանա- |նելու | |անց- |_________________|Ա.Ա.Հ |
| |ռության |հիմքը | |կացման|ստուգ- |ստուգման | |
| |ոլորտում| | |նախա- |ման |անցկաց- | |
| |ստուգվող| | |տեսվող|անցկաց-|ման | |
| |սուբյեկտ| | |ամսա- |ման |մասնակից | |
| | | | |թիվը |նախա- | | |
| | | | | |ձեռնող | | |
|_______|________|________|________|______|_______|_________|_________|
|1 |2 |3 |4 | 5 | 6 | 7 | 8 |
._____________________________________________________________________.
Պաշտոնական հրապարակման օրը` 6 մայիսի 2022 թվական: