ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 հունիսի 2022 թվականի N 690-Ա
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով 2022 թվականի հունիսի 15-ից 18-ը Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների` Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել`
1) Մհեր Գրիգորյանինը և Արման Ղազարյանինը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի.
2) Ռոբերտ Խաչատրյանինը, Նարեկ Տերյանինը, Արմեն Սիմոնյանինը, Աշոտ Մուրադյանինը, Գևորգ Մանթաշյանինը, իսկ Վահան Քերոբյանինը` նաև ճանապարհածախսը` Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Մնացական Սաֆարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ`
1) Հրաչյա Սարգսյանի գործուղման ծախսերը կատարվելու են Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի միջոցների հաշվին.
2) Տիգրան Ավինյանինը` «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.
3) Լևոն Օհանեսյանինը և Արամ Վարդանյանինը` «Ներդրումների աջակցման կենտրոն» («Էնթերփրայզ Արմենիա») հիմնադրամի միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնություն է մեկնելու հատուկ ինքնաթիռի չվերթով:
5. Ընդունել ի գիտություն, որ ինքնաթիռի չվերթի կազմակերպման ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի «Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «Հանրապետության նախագահի գործունեության և ներկայացուցչականության ապահովում» միջոցառման «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդվածի միջոցների հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հունիսի 15
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2022 թ. հունիսի 15-ի
N 690-Ա որոշման
ԿԱԶՄ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ
Հ. Սարգսյան - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
Վ. Քերոբյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Ռ. Խաչատրյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Մ. Սաֆարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ն. Տերյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ (հունիսի 16-18)
Ա. Մուրադյան - Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Ղազարյան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի
պատասխանատու
Գ. Մանթաշյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության
նախարարության աշխատակազմի միջազգային
համագործակցության վարչության փորձագետ
Տ. Ավինյան - «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»
ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ (հունիսի 15-17.
համաձայնությամբ)
Լ. Օհանեսյան - «Ներդրումների աջակցման կենտրոն» («Էնթերփրայզ
Արմենիա») հիմնադրամի գլխավոր տնօրեն
(համաձայնությամբ)
Ա. Վարդանյան - «Ներդրումների աջակցման կենտրոն» («Էնթերփրայզ
Արմենիա») հիմնադրամի ներդրումների գծով տնօրեն
(համաձայնությամբ)