Սեղմել Esc փակելու համար:
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հունիսի 2022 թվականի N 935-Ա

 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Մանկական եվրատեսիլ 2022» երգի մրցույթի կազմակերպման նպատակով «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից շարժական հեռուստակայանի ձեռքբերումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով` հաշվի առնելով, որ գնման ընթացակարգի`

1) կազմակերպումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի հիման վրա` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «զ» պարբերությունների, բացառությամբ կանխավճարի ապահովման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության պահանջները.

2) հրավեր տրամադրվում է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից որոշված մասնակիցներին, որոնց թիվը չի կարող պակաս լինել երեքից.

3) արդյունքում պայմանագիր կնքվում է հրավերով սահմանված տեխնիկական պահանջները բավարարող գնահատված և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցի հետ` պայմանով, որ ընտրված մասնակցի վարկունակությունը կգնահատվի բավարար` ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման համար:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հունիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.06.2022
N 935-Ա
Որոշում