Սեղմել Esc փակելու համար:
ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունիսի 2022 թվականի N 995-Ն

 

ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման «1148. Արտադպրոցական դաստիարակության ծրագիր» ծրագրի «11005. Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը նախատեսված տրանսպորտային ծառայությունների ձեռքբերման գնումների գործընթացներն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության հիման վրա` չկիրառելով կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության և 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ», «գ», «դ» պարբերությունների պահանջները:

2. Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին` սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային ծառայություններն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել իրականացված փաստացի ծախսերի վերաբերյալ հաշվետվություն:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից սույն որոշման 2-րդ կետում ներկայացված հաշվետվություններն ստանալուց, ամփոփելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել որոշման նախագիծ` սույն որոշմամբ նախատեսված տրանսպորտային ծառայությունների վերաբաշխման և Երևանի քաղաքապետարանին ու Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին գումար հատկացնելու մասին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հունիսի 30

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 հունիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.06.2022
N 995-Ն
Որոշում