Սեղմել Esc փակելու համար:
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հուլիսի 2022 թվականի N 1035-Ա

 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից կազմակերպված «ԲՏԱՆ-ԲՄԱՇՁԲ-2022/01» ծածկագրով բաց մրցույթի արդյունքում ընտրված մասնակցի հետ պայմանագիր (այսուհետ` պայմանագիր) կնքելիս չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետի 10-րդ ենթակետի պահանջները.

2) պայմանագրի և որակավորման ապահովումները ներկայացվում են բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով` հատկացված ֆինանսական միջոցների մասով.

3) պայմանագրի` կատարող կողմին յուրաքանչյուր տարվա հատկացումների հաշվին համաձայնագրերի կնքման համար հիմք հանդիսացած ապահովումները հետ են վերադարձվում նոր հատկացումների շրջանակում վերջինիս կողմից համաձայնագիրը կնքելուց հետո:

2. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2021 թվականի դեկտեմբերի 30-ից փաստացի ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հուլիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.07.2022
N 1035-Ա
Որոշում