Սեղմել Esc փակելու համար:
«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 19-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

8 հուլիսի 2022 թվականի թիվ 1

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 19-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետև` նախարարություն) բազմաթիվ հարցադրումներ է ստանում «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի (այսուհետև` օրենք) 19-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ, մասնավորապես նշված դրույթի այն մասի վերաբերյալ, որով սահմանվում է մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի համապատասխան աշխատանքային ստաժի պահանջները:

Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար վերապատրաստման գործընթացը բնականոն կազմակերպելու համար կարևոր է, որ վերապատրաստող կազմակերպությունների, ինչպես նաև վերապատրաստման համար դիմող քաղաքացիների համար օրենքով ներկայացված պահանջները հնարավորինս հստակ և կանխատեսելի լինեն` նախարարությունը որոշել է իր նախաձեռնությամբ պարզաբանում տալ վերոգրյալ հարցի վերաբերյալ:

i

Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

1. Օրենքի վերը նշված դրույթով սահմանված է, որ նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և մանկավարժական աշխատանքի համապատասխան ստաժ:

Նշված դրույթով սահմանված չէ սահմանափակում կամ նշված չէ այն ենթաօրենսդրական իրավական ակտը կամ բնագավառը, որում կատարված աշխատանքը պետք է հաշվարկվի մանկավարժական ստաժում, ինչն էլ տարաբնույթ ընկալումների պատճառ է դառնում և ունի պարզաբանման կարիք:

i

Հարկ է նշել, որ կրթության ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերով, այն է` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կազմի տարիֆաորակավորման բնութագրերով սահմանված են հանրակրթական ուսումնական հաստատությունում և նախադպրոցական ուսումնական հաստատությունում գործող այն պաշտոնների անվանացանկերը, որոնք համարվում են մանկավարժական, և այդ պաշտոնները զբաղեցրած կամ զբաղեցնող անձանց համար տվյալ ժամանակահատվածը հաշվարկվում է որպես մանկավարժական ստաժ:

2. Օրենքի վերը նշված դրույթով սահմանված է, որ նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և հանրային կառավարման ոլորտի համապատասխան ստաժ:

i

Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նախադպրոցական ուսումնական հաստատությունները կարող են լինել պետական, համայնքային ենթակայության և ոչ պետական:

i

Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` նախադպրոցական կրթության բնագավառի ուսումնադաստիարակչական գործընթացի մասնակիցներից է նաև նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը (այսուհետև` տնօրեն), իսկ 19-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` տնօրենը պատասխանատու է նաև նախադպրոցական կրթության պետական չափորոշչին և համապատասխան տարիքային խմբի ծրագրերին համապատասխան ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման համար:

i

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կազմի տարիֆաորակավորման բնութագրերի համաձայն` նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնը համարվում է մանկավարժական:

Վերը նշված իրավական ակտերի համապատասխան դրույթների համադրումից և վերլուծությունից պարզ է դառնում, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունները պետական կամ համայնքային կազմակերպություններ են, որոնց գործադիր մարմնի` տնօրենի գործառույթները հիմնականում մասնագիտական են և վերջինս հանդիսանում է մանկավարժական աշխատող:

i

Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես պարզաբանում է.

i

1. Հիմք ընդունելով, որ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված չէ սահմանափակում կամ նշված չէ այն ենթաօրենսդրական իրավական ակտը կամ բնագավառը, որում կատարված աշխատանքը պետք է հաշվարկվի մանկավարժական ստաժում, հետևաբար հավասարապես կիրառելի են և պետք է հաշվարկվեն ինչպես Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշմամբ, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով հաստատված մանկավարժական պաշտոններում աշխատած ժամանակահատվածի ստաժը:

i

2. Օրենքի տրամաբանությունից ելնելով` համաձայն որի` նախադպրոցական ուսումնական հաստատությունները պետական կամ համայնքային կազմակերպություններ են, որոնց գործադիր մարմնի` տնօրենի գործառույթները հիմնականում մասնագիտական են, և վերջինս հանդիսանում է մանկավարժական աշխատող, հետևաբար, հանրային կառավարման ոլորտի ստաժ հաշվարկելիս հաշվի է առնվում «Հանրային ծառայության մասին» օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պետական ծառայության` քաղաքացիական ծառայությունը և համայնքային ծառայությունը:

 

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 12 հուլիսի 2022 թվական:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
08.07.2022
N 1
Պաշտոնական պարզաբանում