Սեղմել Esc փակելու համար:
ԱԶԱՏ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱԶԱՏ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հուլիսի 2022 թվականի N 1101-Ն

 

ԱԶԱՏ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետը և 2.1-ին հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ազատ վաճառքի հավաստագրի տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում ազատ վաճառքի հավաստագիրը տրվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հուլիսի 21

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի հուլիսի 21-ի

N 1101-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱԶԱՏ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Ազատ վաճառքի հավաստագրի տրամադրման կարգը (այսուհետ` կարգ) սահմանում է Հայաստանից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ ապրանքների ներմուծման ժամանակ Հայաստանի Հանրապետությունում ազատ վաճառքի հավաստագրի` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից ձևակերպման և տրամադրման կարգը:

2. Տվյալ կարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`

1) ազատ վաճառքի հավաստագիր (այսուհետ` հավաստագիր)` փաստաթուղթ է, որն անհրաժեշտ է Հայաստանից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ ապրանքներ ներմուծելու համար: Հավաստագիրը վկայում է, որ արտահանողի մոտ առկա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ անհրաժեշտ փաստաթղթեր հավաստագրում նշված ապրանքները Հայաստանի տարածքում շրջանառելու համար: Հավաստագիրը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխանության պարտադիր պահանջների հավաստման փաստաթուղթ: Ազատ վաճառքի հավաստագիրը չի հանդիսանում արտահանման պարտադիր փաստաթուղթ:

2) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր.

3) ապրանք` սույն կարգի իմաստով ցանկացած ապրանք, այդ թվում` արտադրատեսակ կամ նյութ:

3. Հավաստագիրը նախարարության կողմից ձևակերպվում և տրամադրվում է` համաձայն սույն կարգի N 1 ձևի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթերի առկայության հիման վրա, որոնք անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության տարածքում նշված ապրանքների ազատ շրջանառությունը հավաստելու համար:

4. Հավաստագիր ստանալու համար դիմումատուն նախարարություն է ներկայացնում դիմում` համաձայն սույն կարգի N 2 ձևի` կցելով հետևյալ փաստաթղթերը`

1) պայմանագրի պատճենն օտարերկրյա պետություն ապրանքների առաքման մասին` նշելով ապրանքների ցանկը, անվանումը, ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, ապրանքի քանակը (անհրաժեշտության դեպքում` այլ տեղեկատվություն, որը թույլ կտա կատարել ապրանքի միանշանակ նույնականացում), ներմուծման երկիրը.

2) տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող ապրանքի դեպքում համապատասխանության գնահատման (հավաստման) փաստաթղթեր, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան անհրաժեշտ են այդ ապրանքի` Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության համար (համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ կամ տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխանության գնահատման այլ փաստաթղթեր).

3) տեխնիկական կանոնակարգման օբյեկտ չհանդիսացող ապրանքի դեպքում նման ապրանքի արտադրման հիմք հանդիսացող իրավական ակտի (ստանդարտ, տեխնիկական պայման, այլ) համապատասխանությունը հավաստող փորձարկման արձանագրություն/արձանագրություններ.

4) լիցենզիա (թույլտվություն), որը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան անհրաժեշտ է ապրանքի արտադրության համար (առկայության դեպքում):

5. Դիմումին կից կարող են ներկայացվել ապրանքների արտահանման հետ կապված լրացուցիչ տեղեկություն և փաստաթղթեր, որոնց մասին դիմումատուն անհրաժեշտ է համարում ծանուցել նախարարությանը:

6. Դիմումատուի հայեցողությամբ դիմումը և դրան կից փաստաթղթերը կարող են ներկայացվել նախարարություն` էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` [email protected]), ինչպես նաև փոստային կամ առձեռն: Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

7. Նախարարությունը, հավաստագրի ձևակերպման և տրամադրման նպատակով, դիմումը գրանցելուց հետո ստուգում է սույն կարգի 4-րդ կետի 1-4-րդ ենթակետերին համապատասխան ներկայացված փաստաթղթերը` դրանց մեջ պարունակվող տեղեկատվության ամբողջականության և հավաստիության նպատակով:

8. Դիմումատուի կողմից, սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում լիազոր մարմնի կողմից դիմումի մուտքագրման օրվանից 4 աշխատանքային օրվա ընթացքում կարող է տրամադրվել կամ մերժվել հավաստագրի տրամադրումը:

9. Դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո թերի կամ ոչ հավաստի լինելու դեպքում 1 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է դիմումատուին:

10. Դիմումատուն դիմումը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը թերի կամ ոչ հավաստի լինելու մասին տեղեկացում ստանալու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք: Տվյալ դեպքում հավաստագրի տրամադրման ժամկետը երկարաձգվում է ևս մինչև 2 աշխատանքային օր:

11. Հավաստագիր ստանալու մասին դիմումը մերժվում է, եթե դիմումը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը թերի են կամ ոչ հավաստի, և 2 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուն չի վերացնում դիմումում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը:

12. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմիններից տեղեկատվություն ստանալու անհրաժեշտություն է առաջանում, հավաստագրի տրամադրման ժամկետը կարող է կասեցվել 23 աշխատանքային օր ժամկետով` մինչև համապատասխան տեղեկատվության ստացումը, որի մասին 2-օրյա ժամկետում տեղեկացվում է դիմողը:

13. Հայաստանից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ ապրանքների ներմուծման նպատակով տրամադրվող հավաստագիրը ձևակերպվում է անգլերենով` սույն կարգի N 1 ձևին համապատասխան:

14. Հավաստագրի գործողության ժամկետը սահմանվում է մեկ տարի դրա տրամադրման օրվանից և կարող է սահմանափակվել սույն կարգի 4-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված փաստաթղթերի գործողության ժամկետով:

15. Հավաստագրի կորստի դեպքում նախարարությունը, դիմումատուի գրավոր դիմումի հիման վրա, տրամադրում է հավաստագրի կրկնօրինակը, որը պարունակում է «Կրկնօրինակ» գրառումը:

16. Հավաստագրի կրկնօրինակը նախարարության կողմից տրամադրվում է դիմումը նախարարությունում մուտքագրելու օրվանից հետո` 2 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Ձև 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

 

ԱԶԱՏ ՎԱՃԱՌՔ

 

Դիմողի անվանումը և հասցեն

__________________________________________________________________

 

Դիմողի անվանումը և հասցեն Հավաստագիրը տրված է _______ (ներմուծման երկրի անվանումը) գրանցելու նպատակով

 

Ապրանքի նկարագիր

._____________________________________________________.

|NN |Ապրանքի անվանում |ԱՏԳ ԱԱ     |Արտադրող           |

|ը/ |                 |ծածկագիր   |                   |

|___|_________________|___________|___________________|

|___|_________________|___________|___________________|

|___|_________________|___________|___________________|

|___|_________________|___________|___________________|

|___|_________________|___________|___________________|

|___|_________________|___________|___________________|

._____________________________________________________.

 

Սույն հավաստագիրը չի տրվում ապրանքի խմբաքանակի արտահանման կամ նմանատիպ առաքումների համար:

Տրամադրման պահին Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը հայտարարում է հետևյալը`

ցանկում նշված ապրանքներն ազատորեն վաճառվում են Հայաստանի տարածքում,

նշված ապրանքների մասով արտադրողի կողմից իրականացվող արտադրական գործընթացները ենթակա են պետական վերահսկողության` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով,

հավաստագիրը նախատեսված է միայն վերոնշյալ ապրանքատեսակները գրանցման նպատակով իրավասու մարմնին ներկայացնելու համար:

Գրանցման նպատակով հավաստագիրը ենթակա չէ կրկնօրինակման:

 

Հավաստագրի գործողության ժամկետը:

 

Կ.Տ.

 

«____» ___________20___թ.

 

REPUBLIC OF ARMENIA MINISTRY OF ECONOMY CERTIFICATE

 

OF FREE SAL

 

Name and address of applicant

__________________________________________________________________

 

This Certificate is issued for registration in _ (import country name)

 

Product descriptio

._____________________________________________________.

|NN |Product nam      |HS Cod     |Produce            |

|___|_________________|___________|___________________|

|___|_________________|___________|___________________|

|___|_________________|___________|___________________|

|___|_________________|___________|___________________|

|___|_________________|___________|___________________|

|___|_________________|___________|___________________|

._____________________________________________________.

 

This Certificate is not issued for export of a consignment or for similar shipments.

At the moment of issuance, the competent authority of the Republic of Armenia declares the following:

the products indicated in the list are free for sale on the territory of Armenia;

the manufacturing processes performed by the producer regarding the mentioned products are subject to state control in accordance with the legislation of the Republic of Armenia;

the Certificate is only intended for the purpose of submitting the abovementioned product names for registration to the competent authority.

The Certificate for registration purposes may not be reproduced.

 

Date of Expiry of the Certificate:____________________________________.

 

Seal

 

«____»___________20____.

 

Ձև N 2

 

Հայաստանի Հանրապետության

էկոնոմիկայի նախարարությանը

 

«____ «________ 20_____ թ

N _____________________

 

ԴԻՄՈՒՄ ԱԶԱՏ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

Դիմողի անվանումը

____________________________________________________________

 

ՀՎՀՀ________________________________________________________

 

Դիմողի գտնվելու վայրը_______________________________________

 

Փոստային հասցեն_____________________________________________

 

Հեռախոսահամարը _____________, e-mail_________________________

 

Խնդրում ենք տրամադրել ազատ վաճառքի հավաստագիր______________ (երկրի անվանումը) հետևյալ ապրանքը Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ ներմուծելու համար

 

._____________________________________________________________.

|NN |Ապրանքի անվանումը|Ապրանքի   |Քանակը|Համապատասխանության   |

|ը/կ|հայերենով        |անվանումն |      |գնահատման փաստաթղթի  |

|   |                 |անգլերենով|      |համարը, գործողության |

|   |                 |          |      |ժամկետը և  տրամադրման|

|   |                 |          |      |ամսաթիվը (նշվում է   |

|   |                 |          |      |փաստաթուղթը` կախված  |

|   |                 |          |      |ապրանքի տեսակից)     |

|___|_________________|__________|______|_____________________|

|   |                 |          |      |                     |

|___|_________________|__________|______|_____________________|

._____________________________________________________________.

 

Սույնով հավաստում ենք, որ ցանկում նշված ապրանքները` դիմումին կից փաստաթղթերին համապատասխան, չունեն սահմանափակում Հայաստանի տարածքում շրջանառության և Հայաստանից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ ապրանքներ ներմուծելու համար:

Երաշխավորում ենք դիմումում նշված տեղեկատվությունների և դրան կից փաստաթղթերում նշված հավաստիությունը:

 

Կոնտակտային անձ (ԱԱՀ) ____________________________________________

 

Կոնտակտային անձի հեռախոսահամարը __________________________________

 

Էլեկտրոնային հասցեն ______________________________________________

 

Սույն դիմումին կից ներկայացվում են փաստաթղթեր` ըստ կից ցուցակի,

_____________ թերթի վրա:

 

__________  ________________________  ________________________

     պաշտոնը        ստորագրությունը            անունը, ազգանունը

 

«_______»_______________ 20______ թ.

 

Փաստաթղթերի ցանկ

ազատ վաճառքի հավաստագրի դիմումին կից

____________20 N

 

._____________________________________________________.

|NN |Փաստաթղթի անվանումը|Թերթի քանակը|Լրացուցիչ       |

|ը/կ|                   |            |տեղեկատվություն |

|___|___________________|____________|________________|

|___|___________________|____________|________________|

|___|___________________|____________|________________|

._____________________________________________________.

    ________________   ____________________    _____________________

      պաշտոնը           ստորագրությունը          անունը, ազգանունը

 

«_______»_______________ 20______ թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 21 հուլիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.07.2022
N 1101-Ն
Որոշում