Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հուլիսի 2022 թվականի N 1114-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել «Լիբրա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով պատկանող PISTEN BULLY 300 W մակնիշի (թողարկման տարեթիվը` 1999 թվական, նույնականացման համարը (ամրաշրջանակ)` WO982510767K30000, շարժիչի համարը` WJ4204N1178223) 16.040.000 դրամ արժեքով ձնագնաց թրթուրավոր մեքենան (ռատրակ) (այսուհետ` գույք) և այն ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարիքների համար օգտագործելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ընկերության հետ համատեղ ապահովել`

1) նվիրաբերության պայմանագրի կնքումը` դրանում նախատեսելով նաև, որ նվիրաբերության պայմանագրի կնքման, գույքի պետական գրանցման և հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին.

2) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հուլիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.07.2022
N 1114-Ա
Որոշում