Սեղմել Esc փակելու համար:
ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հուլիսի 2022 թվականի N 1123-Ն

 

ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետը և 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Անհետաձգելի համարել 2022 թվականի ապրիլի 12-ին կնքված ՀՀԱՆԲՄԱՊՁԲ-22/18 ծածկագրով պայմանագրով ձեռք բերվող Համակարգչային էլեկտրոնային հսկողության համակարգերի գործարկման համար անհրաժեշտ սիմ քարտերի և դրանց սպասարկման գնման կարիքը:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը Համակարգչային էլեկտրոնային հսկողության համակարգերի գործարկման համար անհրաժեշտ սիմ քարտերի և դրանց սպասարկման ծառայությունները ձեռք բերել մեկ անձից գնում կատարելու ձևով:

3. Սահմանել, որ սիմ քարտերի և դրանց սպասարկման ծառայությունները` 200 000 (երկու հարյուր հազար) դրամ արժեքով, ձեռք են բերվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման «1120. Քրեակատարողական ծառայություններ» ծրագրի «11002. Պրոբացիայի ծառայություններ» միջոցառման «կապի ծառայություններ» տնտեսագիտական դասակարգման հոդվածի շրջանակներում հատկացված միջոցների հաշվին, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջներին համապատասխան` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության երկրորդ նախադասության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հուլիսի 21

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 22 հուլիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.07.2022
N 1123-Ն
Որոշում