ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 հուլիսի 2022 թվականի N 1140-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բանակի փողոցի 8-1/2 հիվանդանոցային համալիր հասցեում գտնվող` 2,153.88 քառ. մետր ընդհանուր մակերեսով մասնաշենքը` 75,757,916 դրամ հաշվեկշռային արժեքով, 80,219,080 դրամ սկզբնական արժեքով, 2,153.88 քառ. մետր ընդհանուր մակերեսով մասնաշենքի և 0.33 հեկտար հողամասի 279,932,907 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 26092019-06-0005 վկայական) և Բանակի փողոց 8-8 հիվանդանոցային համալիրի` 2601,1 քառ. մետր ընդհանուր մակերեսով շինությունների` 0,62499 հեկտար հողատարածքով մասնաշենքերը` 334,943,643 դրամ հաշվեկշռային արժեքով, 340,733,367 դրամ սկզբնական արժեքով, 340,733,367 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 02042021-06-0038 վկայական), հետ վերցնել Կադաստրի կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
2. Կադաստրի կոմիտեի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքերի հանձնման-ընդունման աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
2022 թ. հուլիսի
Երևան