Սեղմել Esc փակելու համար:
ԱՄԲԱՐՁԻՉ ԿՌՈՒՆԿՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՄԲԱՐՁԻՉ ԿՌՈՒՆԿՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հուլիսի 2022 թվականի N 1048-Ն

 

ԱՄԲԱՐՁԻՉ ԿՌՈՒՆԿՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

301. Մալուխային ամբարձիչ կռունկի դինամիկ փորձարկման ժամանակ կատարվում է`

1) բեռի կրկնակի բարձրացում և իջեցում` տարբեր բարձրությունների վրա` կանգառներով,

2) բեռով բեռնասայլակի կրկնակի տեղաշարժում` թռիչքի տարբեր կետերում կանգառներով,

3) ամբարձիչի կռունկի կրկնակի տեղաշարժումներ` տարբեր ուղղություններով և տարբեր չափերով,

4) բեռի կրկնակի բարձրացում և իջեցում` բեռնասայլակի միաժամանակ տեղափոխություններով:

 

9. ՄԱՐԴԿԱՆՑ ԲԱՐՁՐԱՑՆՈՂ ԱՄԲԱՐՁԻՉՆԵՐ ԵՎ ԿԱՐԱՊԻԿՆԵՐ

 

302. Ձեռքի շարժաբերով կարապիկները, որոնք նախատեսված են մարդկանց բարձրացնելու համար, պետք է սարքավորվեն անվտանգ բռնակներով, որոնց կոնստրուկցիան թույլ է տալիս բարձրացում և իջեցում կատարել միայն բռնակի վրա անընդհատ ներգործման միջոցով: Այս դեպքում իջեցման արագությունը չպետք է գերազանցի 0,33 մ/րոպեն:

303. Էլեկտրական շարժաբերով կարապիկները նախատեսվում է սարքավորել փակ տեսակի արգելակներով, որոնք շարժիչի անջատման դեպքում, պետք է գործեն ավտոմատ կարգով: Արգելակման պաշարի գործակիցը պետք է լինի 2-ից ոչ պակաս:

304. Էլեկտրական շարժաբերով կարապիկներում էլեկտրաշարժիչի լիսեռի կապը թմբուկի լիսեռի հետ պետք է իրագործվի ատամնային կամ որդնյակային փոխանցման օգնությամբ: Արգելվում է այդ նպատակի համար օգտագործել փոկային և ֆրիկցիոն փոխանցումներ, ինչպես նաև ֆրիկցիոն և բռնցքային կցորդիչներ:

305. Կարապիկները պետք է հիմքին ամրացված լինեն այնպես կամ ունենան այնպիսի բալաստ, որպեսզի ապահովվի դրանց կայունությունն աշխատանքային կրկնակի ծանրաբեռնվածության դեպքում:

306. Մարդկանց բարձրացնելու համար նախատեսված ճոճանները և հենահարթակները պետք է կախվեն այնպես, որպեսզի բացառվի դրանց շուռ գալու հնարավորությունը: Ճոճանները և հենահարթակները պետք է ունենան ցանկապատում` 1200 մմ-ից ոչ պակաս բարձրությամբ: Ճոճանների մեջ մարդկանց նստած վիճակում բարձրացնելու դեպքում, եթե ցանկապատումը բացակայում է, ապա պետք է օգտագործվեն անվտանգության գոտիներ: Ճոճանը կեռից կախելու դեպքում կեռը պետք է ունենա փակող ապահովիչ սարք` ճոճանի ընկնելը բացառելու համար:

307. Այն դեպքերում, երբ հնարավոր է ճոճանի կամ հենահարթակի դիպչելը, կառչելը շենքերի, շինությունների դուրս ընկած մասերին և, երբ ճոճանի կամ հենահարթակի շարժման արագությունը մարդկանց իջեցնելու կամ բարձրացնելու դեպքում գերազանցում է 0,33մ/վ-ը, ապա պետք է տեղադրվեն կոշտ կամ ճկուն ուղղորդներ, ինչպես նաև ձեռնարկվեն միջոցներ շենքերի և շինությունների դուրս ընկած մասերին հնարավոր կառչումներից մարդկանց պաշտպանելու համար:

308. Էլեկտրական շարժաբերով կարապիկներում, որոնց բարձրացման և իջեցման արագությունը գերազանցում է 0,33մ/վ-ից, պետք է միջոցներ նախատեսվեն ճոճանի կամ հենահարթակի սահուն կանգառը ապահովելու համար:

309. Անշարժ տեղակայված էլեկտրական շարժաբերով կարապիկները պետք է ունենան ավտոմատ կարգով գործող անջատիչ, որն անջատում է էլեկտրաշարժիչի ճոճանը կամ հենահարթակը` վերին աշխատանքային դիրքին մոտենալու ժամանակ:

310. Մարդկանց բարձրացնելու համար նախատեսված անշարժ տեղակայված կարապիկի կառավարումը պետք է կատարվի ճոճանից կամ հենահարթակից` կառավարման սարքի հպակոճակի անընդհատ սեղմումով: Հպակոճակի սեղմումը դադարեցնելուց հետո` կարապիկը պետք է կանգնի:

311. Կարապիկները տեղակայելուց հետո, մինչև դրանց շահագործումը, ինչպես նաև շահագործման ընթացքում ոչ պակաս, քան տարեկան մեկ անգամ, պետք է ենթարկվեն համալիր տեխնիկական զննման:

312. Կարապիկների ստատիկ փորձարկումը տեխնիկական զննման դեպքում պետք է կատարվի բեռով, որը բարձրացման ժամանակ 1,5 անգամ պետք է գերազանցի կարապիկի քարշային ճիգը և դինամիկ փորձարկում բեռով, որը 1,1 անգամ պետք է գերազանցի կարապիկի քարշային ճիգը:

 

10. ԱՄԲԱՐՁԻՉ ԿՌՈՒՆԿՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

313. Ամբարձիչ կռունկները կարող են թույլատրվել այն բեռների փոխադրման կամ բարձրացման համար, որոնց զանգվածը չի գերազանցում ամբարձիչ կռունկի բեռնաբարձությանը: Սլաքային ինքնագնաց ու երկաթուղային ամբարձիչ կռունկներում պետք է հաշվի առնվեն հանովի հենարանների դիրքը և սլաքի թռիչքը, իսկ շարժական հակակշռով ամբարձիչ կռունկներում` հակակշռի դիրքը: Արգելվում է ամբարձիչ կռունկների օգտագործումն ավելի ծանր ռեժիմով, քան նախատեսված են դրանց տեխնիկական անձնագրով:

314. Այն ամբարձիչ կռունկները, որոնց բարձրացման մեխանիզմը սարքավորված է շփումային կամ բռունցքային կցորդիչներով, չի թույլատրվում օգտագործել մարդկանց, հալված, շիկացած մետաղների, թունավոր և պայթուցիկ նյութերի, գազի և ճնշման տակ գտնվող անոթների բարձրացման ու փոխադրման համար:

315. Մի քանի ամբարձիչներով բեռի փոխադրումը թույլատրվում է առանձին դեպքերում: Այդպիսի դեպքերում աշխատանքների կատարման համար պետք է կազմվի համապատասխան տեխնոլոգիական քարտ, որում պետք է լինեն առասանավորման և բեռի փոխադրման սխեմաները, գործողությունների կատարման հաջորդականությունը, բեռը բարձրացնող ճոպանների վիճակը, ինչպես նաև սահմանվեն պահանջներ ենթակռունկային ռելսուղիների վիճակի մասին և այլ ցուցումներ բեռի անվտանգ տեղափոխման համար: Մի քանի ամբարձիչ կռունկներով բեռի բարձրացման և փոխադրման ժամանակ յուրաքանչյուր ամբարձիչին ընկնող բեռը չպետք է գերազանցի դրա բեռնաբարձությանը:

316. Գրեյֆերային և մագնիսային բեռնաբռնիչ հարմարանքներով սարքավորված ամբարձիչ կռունկների աշխատանքը թույլատրվում է միայն պատրաստող գործարանի կողմից հատուկ այդ պայմանների համար մշակված շահագործման հրահանգով:

317. Մագնիսային և գրեյֆերային ամբարձիչ կռունկների աշխատանքի ժամանակ արգելվում է`

1) մարդկանց ներկայությունը և որևէ այլ աշխատանքի կատարումն այդ ամբարձիչների գործողության գոտում: Այն աշխատողները, որոնք սպասարկում են մագնիսային և գրեյֆերային ամբարձիչները, կարող են իրենց պարտականությունները կատարել միայն ամբարձիչ կռունկի աշխատանքային ընդմիջումների ընթացքում, երբ մագնիսը կամ գրեյֆերը իջեցված են գետնի վրա և գտնվում են անշարժ դիրքում,

2) մարդկանց գտնվելը հարթակներում, ավտոմեքենաներում, կիսավագոններում և այլ շարժակազմերում, մագնիսային և գրեյֆերային ամբարձիչներով բեռները բարձելու և բեռնաթափելու դեպքերում,

3) գրեյֆերի օգտագործումը մարդկանց բարձրացման և այնպիսի աշխատանքների կատարման համար, որոնց դեպքում գրեյֆերի շահագործումն արգելվում է:

318. Արգելվում է բեռի փոխադրումը ծածկերի վրայով, որոնց տակ տեղակայված են հասարակական և արտադրական նշանակության շինություններ, բնակելի շենքեր, որտեղ կարող են գտնվել մարդիկ:

319. Արգելվում է ամբարձիչ կռունկներով բեռի բարձրացումը և փոխադրումը, եթե բեռների վրա մարդիկ են գտնվում:

320. Հատակից կառավարվող ամբարձիչ կռունկների շահագործման ժամանակ, պետք է կռունկը կառավարող անձի համար ապահովվի ազատ անցատեղեր:

321. Շահագործման մեջ գտնվող ամբարձիչ կռունկները պետք է ունենան բնութագրիչ ցուցանակ, որի վրա պետք է նշված լինեն կռունկի գրանցման համարը, բեռնաբարձությունը, հաջորդ տեխնիկական զննման, տեխնիկական անվտանգության փորձաքննության ժամկետները, տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացությունը:

322. Արգելվում է ամբարձիչ կռունկների, հանովի բեռնաբռնիչ սարքերի և տարաների աշխատանքը, որոնք սույն կանոնով նախատեսված պահանջներով չեն ենթարկվել տեխնիկական զննումների և տեխնիկական անվտանգության փորձաքննության:

323. Ամբարձիչ կռունկներ շահագործող յուրաքանչյուր անձի խնդիրն է`

1) մշակել ամբարձիչ կռունկներով փոխադրվող բեռի ճիշտ կապակցման և շղթայման եղանակները, այդ եղանակների գրաֆիկական պատկերը և այն հանձնել առասանավորողներին և կռունկավարներին կամ կախել աշխատանքային տեղում: Արտադրական կազմակերպություններում պետք է մշակվեն նաև հավաքակցման և նորոգման ժամանակ բարձրացվող իրերի, հանգույցների, տարրերի կապակցման եղանակները, նշվեն օգտագործող հարմարանքները և բեռն անվտանգ կարգով շրջելու եղանակները, երբ այդպիսի գործողությունը կատարվում է ամբարձիչ կռունկի օգնությամբ,

2) առասանավորողներին (շղթայողներին) ապահովել հաշվարկված, փորձարկված, պիտակավորված հանովի բեռնաբռնիչ սարքերով և պահանջվող բեռնաբարձության տարաներով,

3) բեռի դասավորման համար առանձնացնել հատուկ տեղեր, կռունկավարներին և առասանավորողներին հրահանգավորել բեռների դարսման կարգի և եզրաչափերի մասին,

4) աշխատանքների կատարման տեղամասում կախել ամբարձիչ կռունկով փոխադրվող բեռների ցուցակը` նշելով դրանց քաշը: Այդ ցուցակը պետք է տրվի այն կռունկավարներին և առասանավորողներին, ովքեր սպասարկում են տվյալ ամբարձիչ կռունկը,

5) ճիշտ կշռված բեռով կատարել ամբարձիչ կռունկների բեռնաբարձիչի սահմանափակչի փորձարկման աշխատանքները` համաձայն կռունկի շահագործման հրահանգի և տեխնիկական անձնագրում նշված ժամկետների,

6) սահմանել կարգ աշտարակային ամբարձիչ կռունկի պաշտպանիչ վահանի (պանել) կապարակնքման կամ փականման, ինչպես նաև սլաքային կռունկների բեռնաբարձության սահմանափակչի կապարակնքման համար,

7) ապահովել ամբարձիչ կռունկներով աշխատանքների կատարումն ըստ տեխնոլոգիական ռեժիմի,

8) ապահովել ամբարձիչ կռունկների սարքին վիճակը` շինհրապարակներում շահագործումը դադարեցնելուց հետո,

9) մինչև ապահավաքակցումն ամբարձիչ կռունկն անջատել էլեկտրական հոսանքի աղբյուրից և միջոցներ ձեռնարկել քամու միջոցով դրա ինքնատեղաշարժումը կանխելու համար:

324. Ամբարձիչ կռունկի սեփականատերը (շահագործող անձը) շինհրապարակներում և արտադրություններում կռունկը աշխատելու համար պետք է հաստատի առասանավորողների (շղթայողների) և կռունկավարների միջև պայմանական ազդանշաններով փոխանակման կարգ, իսկ բարձրահարկ շենքերի կառուցման ժամանակ` կիրառվի երկկողմանի ռադիո խոսակցության կապ կամ կապի այլ միջոցներ:

325. Բեռների փոխադրման և բարձրացման ժամանակ ամբարձիչ կռունկի աշխատանքային գոտին պետք է լինի լավ լուսավորված:

326. Աշխատանքային տեղի անբավարար լուսավորման, մառախուղի, ձնաբքի, հորդառատ անձրևների, թույլատրելի արագությունից բարձր քամու ժամանակ, ինչպես նաև այն դեպքերում, երբ կռունկավարները վատ են տարբերում առասանավորողների (շղթայողների) ազդանշանները կամ փոխադրվող բեռը, կռունկի աշխատանքը պետք է դադարեցվի:

327. 42Վ-ից բարձր լարվածության էլեկտրահաղորդման օդային գծերի մոտ, մինչև 30մ հեռավորության վրա սլաքային ինքնագնաց ամբարձիչ կռունկներով բեռների բարձրացում-փոխադրումը պետք է կատարվի համաձայն կազմակերպության ղեկավարության կողմից տրված կարգագիր-թույլտվության, որի մեջ պետք է որոշված լինեն այդ աշխատանքների անվտանգ կատարման պայմանները: Կարգագիր-թույլտվությունը պետք է տրվի կռունկավարին անձամբ` աշխատանքները սկսվելուց առաջ:

328. Էլեկտրահաղորդման գծերի մոտ աշխատանքների կատարումը պետք է իրագործվի ամբարձիչ կռունկներով բեռների անվտանգ փոխադրման համար պատասխանատու անձի անմիջական ղեկավարությամբ, որը պետք է ապահովի կարգագիր-թույլտվությամբ նշված աշխատանքների անվտանգ կատարման պայմանները: Էլեկտրահաղորդման գծերի պահպանման գոտում կամ այդ գծերից բարձրավոլտ գծերի պահպանման նորմերով սահմանված հեռավորության վրա ամբարձիչ կռունկներով աշխատանքներ կատարելու համար կարգագիր-թույլտվությունը պետք է տրվի միայն էլեկտրահաղորդման գծերը շահագործող կազմակերպության համաձայնության առկայության դեպքում:

329. Քաղաքային էլեկտրատրանսպորտի լարման տակ գտնվող էլեկտրական հպալարերի մոտ ինքնագնաց սլաքային ամբարձիչ կռունկներով աշխատելու ժամանակ պետք է պահպանվի հպալարերից ոչ պակաս, քան 1000 մմ հեռավորություն` սլաքի տեղաշարժման հենարանի սահմանափակիչով սահմանափակելով այդ հեռավորությունը, որպեսզի բացառվի այդ տարածության փոքրացումը սլաքի վեր բարձրացման դեպքում: Ճկուն էլեկտրամալուխային գծերի մոտ ամբարձիչ կռունկներով աշխատանքներ կատարելու ժամանակ աշխատանքների կատարման կարգը պետք է համաձայնեցվի տվյալ էլեկտրամալուխները շահագործող կազմակերպության հետ:

330. Ամբարձիչ կռունկներով բեռների փոխադրման աշխատանքների անվտանգ կատարման համար կռունկի սեփականատերը (շահագործող անձը) պետք է ապահովի հետևյալ պահանջների պահպանումը`

1) բեռների փոխադրման աշխատանքների կատարման տեղում, ինչպես նաև ամբարձիչ կռունկների վրա, չի թույլատրվում այն մարդկանց ներկայությունը, որոնք չեն առնչվում կատարվող աշխատանքների հետ,

2) կամրջակային տեսակի և շարժական բարձակային ամբարձիչ կռունկներ մտնելը և դրանցից իջնելը պետք է կատարվի նստեցման-սպասարկման հարթակների միջոցով կամ առանձին դեպքերում` անցումային սրահներով,

3) ամբարձիչ կռունկի մետաղե կոնստրուկցիաների, մեխանիզմների, էլեկտրասարքավորումների զննման, նորոգման, կարգաբերման անհրաժեշտության դեպքում, պետք է անջատվեն էլեկտրական հոսանքի ներանցումը կասեցնող սարքերը,

4) կամրջակային տեսակի այն ամբարձիչ կռունկներում, որոնցում բեռնային սայլակների տեղաշարժման ռելսուղիները տեղակայված են սպասարկման սրահի երեսարկման մակարդակին հավասար, մինչ սպասարկող անձնակազմի սրահ դուրս գալը, բեռնային սայլակը պետք է կանգնեցվի խցիկից երեսարկում դուրս եկող ելքին անմիջապես մոտ:

331. Ամբարձիչ կռունկներով կառուցապատման/շինարարական (այդ թվում` կառուցման, վերակառուցման, ընդլայնման, արդիականացման, վերազինման, հիմնանորոգման/նորոգման) աշխատանքները պետք է իրականացվեն տեխնիկական անվտանգության պահանջների, իսկ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նաև հաստատված նախագծային լուծումների և շինարարական աշխատանքների կազմակերպման նախագծի համաձայն, որոնցում պետք է որոշվեն`

1) տեղակայված ամբարձիչ կռունկի համապատասխանությունը բեռնաբարձման, կառուցապատման/շինարարական (այդ թվում` կառուցման, վերակառուցման, ընդլայնման, արդիականացման, վերազինման, հիմնանորոգման/նորոգման) աշխատանքների պահանջվող պայմաններին,

2) ամբարձիչ կռունկների տեղակայման անվտանգ հեռավորության ապահովումն օդային էլեկտրահաղորդման գծերից, քաղաքային տրանսպորտի և հետիոտն ուղևորների ճանապարհներից, շինություններից, շինարարական նյութերի և իրերի դարսման, պահեստավորման տեղերից,

3) աշխատանքի անվտանգության պայմանները մի քանի ամբարձիչ կռունկներ միաժամանակ մեկ ընթացուղու վրա կամ զուգահեռ ընթացուղիների վրա աշխատելու ժամանակ,

4) կիրառվող ամբարձիչ հարմարանքների անվանացանկը, բեռների առասանման գրաֆիկական սխեման,

5) բեռների եզրերը և դրանց պահեստավորման տեղերը, միջանցիկ ճանապարհները և այլն,

6) ամբարձիչ կռունկի տեղակայման վայրի պայմաններին համապատասխան անվտանգության միջոցառումների մշակումը: Ամբարձիչ կռունկներով աշխատանքների անվտանգ կատարման համար պատասխանատու անձը, կռունկավարը, բեռներ առասանողը (ճոպանողը) այդ նախագծի հետ պետք է ծանոթանան նախօրոք, մինչև աշխատանքների սկիզբը:

332. Արգելվում է ամբարձիչ կռունկներով բեռնաբարձման և բեռնաթափման աշխատանքների կատարումն ավտոմեքենաների մեջ` դրանց թափքում կամ խցիկում մարդկանց առկայության դեպքում:

333. Ավտոմեքենաների և տրանսպորտային այլ միջոցների բեռնաբարձման և բեռնաթափման մշտական տեղերում բեռներ բարձող, առասանող (ճոպանող) անձանց համար պետք է նախատեսված լինեն անշարժ տեղակայված էստակադներ կամ կախովի սպասարկման հարթակներ: Կեռային ամբարձիչ կռունկներով բեռներ բարձելու կամ բեռնաթափելու ժամանակ կռունկների շահագործման տեխնոլոգիական սխեմայի մեջ պետք է նշված լինեն բեռներ առասանող (ճոպանող) անձանց կանգնելու տեղերը, նրանց էստակադներ կամ սպասարկման հարթակներ դուրս գալու հնարավորությունը:

334. Ամբարձիչ կռունկներով բեռնաբարձման և բեռնաթափման աշխատանքներ կատարելու ընթացքում արգելվում է բեռների տեղաշարժման, տեղափոխման աշխատանքներ կատարել, եթե դրա տակ մարդիկ են գտնվում: Բեռներ առասանող (ճոպանող) աշխատողները բեռների վեր բարձրացման կամ իջեցման ժամանակ կարող են գտնվել բեռների մոտ միայն այն դեպքում, եթե գտնվում են տվյալ հարթակի կամ գետնի մակարդակից 1000 մմ-ից ոչ ավելի բարձրության վրա: Բեռների առասանման համար պետք է օգտագործվեն այնպիսի առասաններ, որոնք համապատասխանում են բեռների զանգվածին և բնույթին` հաշվի առնելով ճոպանների ճյուղերի քանակը և թեքման անկյունը: Մանրահատ բեռների փոխադրումը պետք է կատարվի հատուկ այդ նպատակի համար նախատեսված տարաներով, բացառելով այդ դեպքում առանձին բեռների բեռնումից դուրս ընկնելը: Բեռը կամ բեռնաբռնիչ սարքը հորիզոնական դիրքում տեղաշարժելիս, դրանք պետք է նախապես վեր բարձրացվեն իրենց շարժման ուղու վրա հանդիպող առարկաներից` 500 մմ-ից ոչ պակաս բարձրությամբ:

335. Փոխադրվող բեռի իջեցումը պետք է կատարվի միայն այդ նպատակի համար նախատեսված տեղում, որտեղ բացառվում է բեռի թեքվելը, սահելը կամ շուռ գալը: Բեռի իջեցման տեղում նախօրոք պետք է տեղակայվեն համապատասխան ամրության տակդիրներ, որպեսզի հնարավոր լինի առասանները հեշտությամբ դուրս հանել բեռի տակից: Բեռների դարսումը և դատարկումը պետք է կատարվի հավասարաչափ, որպեսզի չխախտվեն բեռների պահեստավորման (դարսման) համար նախատեսված եզրաչափերը, չծանրաբեռնվեն անցատեղերը: Բեռների բարձումը և դարսումը ավտոմեքենաների կամ այլ տրանսպորտային միջոցների վրա պետք է կատարվի այնպես, որպեսզի հնարավոր լինի բեռների անվտանգ և հարմար առասանումը, բեռնաթափման ընթացքում չխախտվի դրանց հավասարակշռությունը:

336. Աշխատանքային ընդմիջումներին, աշխատանքներն ավարտելուց հետո, ամբարձիչ կռունկի բեռը չպետք է թողնել կախված վիճակում, իսկ կռունկավարի խցիկի կամ կռունկի մուտքում գտնվող էլեկտրական հոսանքի հատիչը պետք է լինի անջատված և փականով կողպված: Աշխատանքներն ավարտելուց հետո աշտարակային, ճակատամուտքային, այծիկային և կամրջակային ամբարձիչ կռունկների խցիկները պետք է լինեն փակված, իսկ կռունկն ամրացված դրա վրա գտնվող բոլոր այն սարքավորումների միջոցով, որոնք նախատեսված են դրա ինքնակամ տեղաշարժը կասեցնելու համար:

337. Մի քանի հարկաբաժիններով տեղակայված կամրջային ամբարձիչ կռունկների աշխատանքի ընթացքում պետք է ապահովվեն պայմաններ, որպեսզի վերևի հարկաբաժնում տեղակայված ամբարձիչ կռունկը` ներքևում տեղակայված կռունկի վրայով տեղաշարժվի միայն առանց բեռի, բեռնաբռնիչ կեռը վերևի աշխատանքային դիրքում պահված վիճակում:

338. Բեռներն ամբարձիչ կռունկով փոխադրելուց առաջ, դրանք պետք է նախօրոք գետնից բարձրացվեն 200-300 մմ-ից ոչ ավելի` բեռների բեռնակցման ճշտությունը, ինչպես նաև արգելակների աշխատանքի հուսալիությունը ստուգելու համար:

339. Պատերի, սյուների, իրերի դարսվածքների, երկաթուղային վագոնների, հաստոցների և այլ սարքավորումների մոտ բեռների բարձրացման և իջեցման ժամանակ արգելվում է մարդկանց (այդ թվում` նաև բեռներ առասանողների) գտնվելը` բարձրացվող կամ իջեցվող բեռի և վերը նշված շինությունների կամ սարքավորումների արանքում:

340. Ամբարձիչ կռունկի աշխատանքի ընթացքում արգելվում է`

1) ամբարձիչ կռունկի խցիկ մտնելը և խցիկից դուրս գալը կռունկի շարժման ժամանակ,

2) մարդկանց գտնվելը աշխատող աշտարակային կամ սլաքային ինքնագնաց ամբարձիչ կռունկների մոտ` դրանց շրջադարձվող և չշրջադարձվող մասերից ճզմվելուց խուսափելու համար,

3) բեռի փոխադրումն անհավասարակշռված դիրքով կամ բեռը երկեղջյուրանի կեռի մեկ եղջյուրից կախված վիճակում,

4) բեռի փոխադրումը, երբ դրանց վրա մարդիկ են գտնվում: Մարդկանց բարձրացումն ամբարձիչ կռունկով կարող է թույլատրվել միայն բացառիկ դեպքերում, հատուկ այդ նպատակի համար պատրաստված խցիկով և մարդկանց անվտանգությունը ապահովող լրացուցիչ միջոցառումների մշակումից հետո,

5) մետաղի հալվածքի, խարամի, հողի մեջ մխրճված, գետնահողին սառած, կպած բեռների բարձրացումը,

6) հողի կամ ռելսուղիների վրայով կռունկի կեռով, բեռնաճոպանների թեքված դիրքով, առանց բեռնային ճոպանների ուղղաձիգ դիրքը ապահովող հարմարանքների բեռների քաշելը,

7) ամբարձիչ կռունկի օգնությամբ բեռի մեջ խճճված, հանգուցավորված առասանների, շղթաների առասանների ազատումը,

8) բեռի քաշելը, դրա ամբարձման, տեղափոխման և իջեցման ընթացքում,

9) տեղափոխվող բեռի ձեռքի օգնությամբ հավասարեցումն, ինչպես նաև առասանի ուղղումը,

10) բեռի մատուցումը շենքերի պատշգամբների և բացվածքների վրայով` առանց հատուկ ընդունման հարթակների կամ հատուկ հարմարանքների,

11) ծայրային անջատիչների օգտագործումը որպես մեխանիզմների կանգնեցման աշխատանքային մարմին, բացառությամբ այն դեպքերի, երբ կամրջակային կռունկը մոտենում է շենքի ճակատամասում գտնվող սպասարկման հարթակին,

12) խափանված արգելակներով կամ շարքից դուրս եկած անվտանգության սարքերով աշխատելը,

13) կռունկի մեխանիզմների գործարկումը կռունկի վրա խցիկից դուրս` (մեքենայական սրահում, սլաքի հակակշռի սրահների վրա և այլ տեղերում) մարդկանց գտնվելու դեպքում,

14) սլաքային կարապիկի միջոցով բեռի բարձրացումն անմիջապես դրա տեղադրման վայրից (գետնից, հատակից, դարսվածքներից և այլն):

341. Նորոգման նպատակով ամբարձիչ կռունկի տեղափոխումը պետք է կատարվի կռունկների սարքին վիճակի համար պատասխանատու անձի կողմից` կռունկների նորոգման համար հաստատված ժամանակացույցին համապատասխան: Կամրջակային և բարձակային շարժական ամբարձիչ կռունկների նորոգման համար կռունկի սեփականատիրոջ կամ շահագործող անձի կողմից պետք է կազմվի և տրվի կարգագիր-թույլտվություն, որի մեջ պետք է նշված լինեն նորոգման աշխատանքների անվտանգ կատարման համար անհրաժեշտ պայմանները, միջոցները: Մասնավորապես, պետք է նշվեն` նորոգող անձնակազմին էլեկտրահարումից պաշտպանելու, բարձրությունից վայր ընկնելու, այլ կռունկի կողմից նորոգվող կռունկին վրաերթ կատարելու, ինչպես նաև նորոգող անձնակազմի կողմից աշխատող կռունկների աշխատանքային գոտի դուրս գալը կանխարգելող միջոցառումները: Ամբարձիչ կռունկը նորոգման տեղափոխելու ժամանակ, դրա հերթափոխային գրանցամատյանում և կարգագիր-թույլտվության մեջ պետք է գրանցվի կռունկի տեղափոխման ամիսը, ամսաթիվը, նորոգման համար պատասխանատու անձի անունը, ազգանունը, պաշտոնը: Առանց կարգագիր-թույլտվության կռունկի վրա կարելի է իրականացնել միայն կանխարգելակիչ զննումները և տեխնիկական սպասարկումը, ինչպես նաև կռունկավարի պահանջով անսարքությունների վերացումը:

342. Արգելվում է նորոգման մեջ գտնվող և նորոգումը չավարտված ամբարձիչ կռունկի օգտագործումն աշխատանքներ կատարելու համար: Նորոգելուց հետո կռունկի շահագործման մեջ մտցնելը թույլատրվում է դրա սարքին վիճակի համար պատասխանատու անձի կողմից հերթափոխային գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելուց հետո:

 

11. ԱՄԲԱՐՁԻՉ ԿՌՈՒՆԿՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

343. Ամբարձիչ կռունկի գրանցումը և հաշվառումը կատարվում է արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում` «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով:

344. Ամբարձիչ կռունկները ենթակա են վերագրանցման`

1) կռունկի վերակառուցումից հետո,

2) հիմնական նորոգումից հետո, եթե կռունկի համար կազմվել է նոր տեխնիկական անձնագիր,

345. Վերակառուցման ենթարկված ամբարձիչ կռունկների գրանցման ժամանակ պետք է ներկայացվեն ամբարձիչ կռունկի համար նոր կազմված տեխնիկական անձնագիրը և կցելով հետևյալ փաստաթղթերը`

1) ամբարձիչ կռունկի նոր բնութագիրը, կռունկի չափերի փոփոխության ընդհանուր գծագիրը, եթե դրանք փոփոխվել են,

2) ամբարձիչ կռունկի էլեկտրական և հիդրավլիկ սխեման, դրանց փոփոխության դեպքում,

3) ամբարձիչ կռունկի մեխանիզմների կինեմատիկ սխեման և ճոպանների պաշարի սխեման, դրանց փոփոխության դեպքում:

346. Ամբարձիչ կռունկի գրանցման մերժման դեպքում պետք է կռունկի սեփականատիրոջը գրավոր տեղեկացվի մերժման պատճառների մասին, ելնելով սույն Կանոնի պահանջներից:

347. Ամբարձիչ կռունկը ենթակա է գրանցումից հանման «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով:

348. Ամբարձիչ կռունկների սեփականատերը (շահագործողը) համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 250-րդ հոդվածի 5-րդ մասի պետք է մշակի և հաստատի աշխատողների տեղահանման պլաններ:

349. Ամբարձիչ կռունկների շահագործման և սպասարկման հետ կապված տեխնածին վթարների և արտադրական դժբախտ դեպքերի տեխնիկական քննությունը և հաշվառումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի N 488-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան:

350. Ամբարձիչ կռունկներ շահագործող կազմակերպությունները համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի, պետք է հաստատեն օբյեկտի տեխնիկական անվտանգության վկայագիր` մշակելով այն վկայագրին ներկայացվող պահանջներին համապատասխան:

351. Ամբարձիչ կռունկների շահագործման և սպասարկման գործառույթներում ընդգրկված ինժեներատեխնիկական մասնագետ կադրերի ուսուցումը և որակավորումն իրականացվում է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջներին համապատասխան:

Կռունկավարների, կռունկներ սպասարկող էլեկտրիկների, փականագործների, առասանողների, ազդանշանորդների գիտելիքների պարբերական ստուգումը պետք է կատարվի 12 ամիսը մեկ, իսկ ամբարձիչ կռունկների պատասխանատու ինժեներատեխնիկական անձնակազմի (վերահսկող, սարքին վիճակի և անվտանգ շահագործման պատասխանատու անձանց) գիտելիքների ստուգումը` 3 տարին մեկ անգամ:

 

12. ԱՄԲԱՐՁԻՉ ԿՌՈՒՆԿՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ, ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԶՆՆՈՒՄԸ

 

352. Ամբարձիչ կռունկների, հանովի բեռնաբռնիչ սարքերի, էլեկտրական և այլ սարքավորումների, մեխանիզմների, ինչպես նաև ենթակռունկային ռելսուղիների սարքին վիճակն ու անվտանգ շահագործումը կազմակերպելու և ապահովելու նպատակով պետք է իրականացվեն համապատասխան տեխնիկական անվտանգության փորձաքննություններ, տեխնիկական զննումներ, դիագնոստիկա և փորձարկումներ: Սույն կետով սահմանված գործառույթները «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով կարող են իրականացնել Արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, ինչպես Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված և լիազոր մարմնի կողմից հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը:

353. Ամբարձիչ կռունկների պարբերական տեխնիկական զննումներ և փորձարկումներ համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 19-րդ հոդվածի, կարող են իրականացնել նաև ամբարձիչ կռունկներ շահագործող կազմակերպությունների տեխնիկական անվտանգության ծառայությունները: Շահագործման մեջ գտնվող ամբարձիչ կռունկները դրա սեփականատիրոջ (շահագործողի) կողմից պետք է պարբերաբար ենթարկվեն տեխնիկական զննման`

1) մասնակի զննման` ոչ պակաս, քան յուրաքանչյուր տարին մեկ անգամ,

2) համալիր զննման` ոչ պակաս, քան յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ,

3) ոչ հաճախակի օգտագործվող (էլեկտրական, պոմպային, կոմպրեսորային կայաններում, մեքենայական սրահներ սպասարկող, միայն նորոգման նպատակով օգտագործվող) ամբարձիչ կռունկները` ոչ պակաս, քան յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ:

354. Ամբարձիչ կռունկներն ենթակա են արտահերթ տեխնիկական համալիր զննման հետևյալ դեպքերում`

1) ամբարձիչ կռունկի հավաքակցումից հետո,

2) ամբարձիչ կռունկի վերակառուցումից հետո,

3) ամբարձիչ կռունկի կեռի կամ կեռային կախոցը փոխելուց հետո (կատարվում է միայն ստատիկ փորձարկում),

4) ամբարձիչ կռունկի սլաքային սարքավորման տեղադրումից կամ նորով փոխելուց հետո,

5) բեռնային (սլաքային) կարապիկի հիմնական նորոգման կամ նորով փոխելուց հետո,

6) ամբարձիչ կռունկի, դրա մետաղե կոնստրուկցիաների կամ ամբարձիչ մեխանիզմների հիմնական նորոգումից կամ հաշվարկային հանգույցներն ու տարրերը փոխելուց հետո:

355. Խոտանված բեռնային, սլաքային և այլ տեսակի ճոպանների փոխման և վերատեղադրման դեպքերում պետք է կատարվի ճոպանների ճիշտ տեղադրման և դրանց ծայրերի հուսալի ամրացման զննում, ինչպես նաև ճոպանի ձգում աշխատանքային բեռով:

356. Ամբարձիչ կռունկները, որոնք պատրաստող գործարանի կողմից շահագործման վայր են ուղղարկվում պատրաստի հավաք վիճակում, պետք է համալիր տեխնիկական զննման ենթարկվեն գործարանում, մինչև դրանք պատվիրատուին ուղարկելը: Այդ դեպքում ամբարձիչ կռունկի տեխնիկական անձնագրում գրառվում է տեխնիկական զննման արդյունքները և դրանց կատարման ժամկետը: Շահագործումից առաջ ամբարձիչ կռունկի սեփականատերը կամ շահագործող անձը պարտավոր է կատարելու այդ կռունկի մասնակի զննում և դրա արդյունքները մտցնել տեխնիկական անձնագրի մեջ:

357. Տեխնիկական զննումը նպատակ ունի ճշտելու`

1) ամբարձիչ կռունկի և դրա տեղակայման համապատասխանությունը սույն կանոնի, կռունկի տեխնիկական անձնագրի պահանջներին ու գրանցման ժամանակ ներկայացված փաստաթղթերին,

2) ամբարձիչ կռունկի սարքինության վիճակը, դրա համապատասխանությունը տեխնիկական անվտանգության նորմերին,

3) ամբարձիչ կռունկի սպասարկման համապատասխանությունը սույն կանոնի պահանջներին:

358. Ամբարձիչ կռունկը համալիր տեխնիկական զննման ժամանակ պետք է ենթարկվի`

1) ստատիկ փորձարկման,

2) դինամիկ փորձարկման:

359. Մասնակի տեխնիկական զննման ժամանակ ամբարձիչ կռունկի ստատիկ և դինամիկ փորձարկումը պարտադիր չէ:

360. Ամբարձիչ կռունկի տեխնիկական զննման ընթացքում պետք է զննվեն և ստուգվեն`

1) կռունկի մեխանիզմներն ու էլեկտրասարքավորումները, հանովի բեռնաբռնիչ սարքերը, բեռի տեղափոխման տարաները, անվտանգության ու ղեկավարման սարքերը, արգելակները, ընթացանիվները, այլ հարմարանքներ, ինչպես նաև լուսավորության և ազդանշանային համակարգերը,

2) ամբարձիչ կռունկի մետաղակոնստրուկցիաների և դրանց կցվածքային միացումների վիճակը, ինչպես նաև խցիկի, սանդուղքների, հարթակների և ցանկապատերի վիճակը,

3) կեռի, բլոկների, թմբուկների վիճակը,

4) մետաղաճոպանների և դրանց ամրացումների վիճակը,

5) բլոկների, սռնիների և դրանք ամրացնող մասնիկների, ինչպես նաև սլաքային ամբարձիչների սլաքի կախման մասնիկների վիճակը,

6) էլեկտրական ամբարձիչ կռունկների էլեկտրական լարերի մեկուսացման և հողանցումների վիճակը` դիմադրության որոշումով,

7) սլաքային ամբարձիչ կռունկներում հակակշռի և բալաստի համապատասխանությունը տեխնիկական անձնագրում նշված մեծություններին,

8) ենթակռունկային ռելսուղու վիճակը և դրա համապատասխանությունն ամբարձիչ կռունկի շահագործման պահանջներին:

361. Հալված մետաղներ և հեղուկ խարամ տեղափոխող ամբարձիչ կռունկների կռած ու դրոշմած կեռերի և դրանց կախման տարրերի, ինչպես նաև թիթեղային կեռերի կախման տարրերի ստուգումը պետք է կատարվի լաբորատոր մեթոդով` ոչ պակաս, քան յուրաքանչյուր տարին մեկ անգամ, հսկման չքայքայող մեթոդի կիրառմամբ: Լաբորատորիայի եզրակացությունը պետք է պահվի ամբարձիչ կռունկի տեխնիկական անձնագրի հետ միասին:

362. Ամբարձիչ կռունկների տեխնիկական զննման արդյունքները ձևակերպվում են զննմանը մասնակից անձի (անձանց) կողմից կազմված ակտով (եզրակացությամբ), որը պետք է պահպանվի մինչև հաջորդ տեխնիկական զննումը:

363. Ամբարձիչ կռունկների ստատիկ փորձարկման ժամանակ պետք է ստուգվի կռունկի, դրա առանձին մասնիկների ամրությունն, իսկ սլաքային ամբարձիչ կռունկներում` նաև բեռնաբարձությունը: Ամբարձիչ կռունկի ստատիկ փորձարկումը տեխնիկական զննման ժամանակ կատարվում է դրա բեռնաբարձությունը 25% գերազանցող բեռով:

364. Կամրջակային, ինչպես նաև շարժական բարձակային ամբարձիչ կռունկների ստատիկ փորձարկումը նախատեսվում է կատարել հետևյալ կերպ. կռունկը տեղակայվում է ենթակռունկային ռելսուղու հենարանների վրա, իսկ դրա սայլակը (սայլակներն)` առավելագույն ճկմանը համապատասխանող դիրքում: Կեռով կամ դրան փոխարինող սարքավորմամբ բեռը կառչվում, բարձրացվում է 100-200 մմ բարձրության վրա և այդ դիրքում պահվում 10 րոպե տևողությամբ, այնուհետև բեռն իջեցվում է, ստուգվում ամբարձիչ կռունկի կամրջակի մնացորդային դեֆորմացիայի առկայությունը: Այծիկային և կամրջային փոխաբռնիչ ամբարձիչ կռունկների ստատիկ փորձարկումն անց է կացվում նույն եղանակով, ինչպես կամրջակայինը:

365. Բոլոր նոր պատրաստված ավտոմոբիլային, պնևմոդողային, թրթուրավոր և երկաթուղային ամբարձիչ կռունկների, ինչպես նաև կռունկ-էքսկավատորների ստատիկ փորձարկումը պետք է անցկացվի նախապատրաստված հորիզոնական հարթակի վրա:

366. Նոր պատրաստված սլաքային, աշտարակային, երկաթուղային, ավտոմոբիլային և թրթուրավոր ամբարձիչ կռունկների ստատիկ փորձարկումը կատարվում է երկու անգամ` սլաքի նվազագույն և առավելագույն արտաթռիչքների դիրքում:

367. Մեկ և մի քանի բեռնային բնութագիր ունեցող սլաքային ամբարձիչ կռունկների ստատիկ փորձարկումը պարբերական արտահերթ տեխնիկական զննումների դեպքում նախատեսվում է կատարել յուրաքանչյուր բեռնային բնութագրին համապատասխան` կռունկի առավելագույն բեռնաբարձության համապատասխանության դիրքում:

368. Սլաքային տեսակի ամբարձիչ կռունկի ստատիկ փորձարկման ժամանակ, դրա սլաքը դրվում է կռունկի նվազագույն կայունությանը համապատասխանող դիրքում, բեռը բարձրացվում է 100-200 մմ, որից հետո ստուգվում է հենարանների վիճակը: Ամբարձիչ կռունկը համարվում է փորձարկմանը դիմացած, եթե 10 րոպեի ընթացքում բարձրացված բեռը չի իջնում գետնին, ինչպես նաև կռունկի մետաղակոնստրուկցիաներում չեն հայտնվում ճեղքվածքներ, դեֆորմացիաներ և այլ վնասվածքներ:

369. Ամբարձիչ կռունկների դինամիկ փորձարկումը կատարվում է կռունկի բեռնաբարձությունը 10 % գերազանցող բեռով, որի նպատակն է ստուգել ամբարձիչ կռունկի մեխանիզմների և արգելակների գործողությունը: Դինամիկ փորձարկման դեպքում կատարվում է բեռի կրկնակի բարձրացում և իջեցում, ինչպես նաև ամբարձիչ կռունկի մյուս բոլոր մեխանիզմների գործողության ստուգում:

370. Երկու և ավելի բարձրացնող մեխանիզմներով սարքավորված ամբարձիչ կռունկում պետք է փորձարկվի յուրաքանչյուր մեխանիզմ:

371. Այն դեպքերում, երբ ամբարձիչ կռունկը օգտագործվում է միայն բեռը բարձրացնելու և իջեցնելու համար, դրա դինամիկ փորձարկումը կարող է կատարվել առանց կռունկի կամ սայլակի տեղաշարժման:

372. Հիդրո և ջերմաէլեկտրակայանների ու ենթակայանների սպասարկման համար նախատեսված կամրջակային ամբարձիչ կռունկների ստատիկ և դինամիկ փորձարկումները պետք է կատարվեն հատուկ հարմարանքների օգնությամբ, որոնք ստեղծում են փորձարկող բեռնվածություն, առանց բեռի օգտագործման: Հարմարանքը պետք է թույլատրի վերելքի մեխանիզմի դինամիկ փորձարկումը ծանրության տակ` թմբուկի մեկից ոչ պակաս շրջադարձի սահմաններում: Շարժվող մեխանիզմների փորձարկումը ծանրաբեռնվածության տակ պարտադիր չէ:

373. Մագնիսային և գրեյֆերային ամբարձիչ կռունկների փորձարկումները կարող են կատարվել համապատասխան մագնիսի կամ գրեյֆերի առկախված վիճակում:

374. Ամբարձիչ կռունկների պարբերական զննումները, սպասարկումը, ինչպես նաև ենթակռունկային ուղիների նորոգումը և հարդարումը պետք է կատարվեն համաձայն պլանային-նախազգուշական նորոգման համար սահմանված ժամանակացույցի:

375. Տեխնիկական զննման ենթարկված ամբարձիչ կռունկի տեխնիկական անձնագրում գրանցումով պետք է հաստատվի, որ այն համապատասխանում է տեխնիկական նորմերին, սույն Կանոնի պահանջներին, գտնվում է սարքին վիճակում և ենթարկվել է փորձարկման:

376. Հանովի բեռնաբռնիչ սարքերը (առասաններ, շղթաներ, հեծաններ, աքցաններ և այլն), ինչպես նաև բեռի տեղափոխման համար տարաները (շերեփներ, բեռնարկղեր, կոնքեր) գործարանում պատրաստելուց հետո, ենթակա են տեխնիկական զննման անմիջապես տեղում, իսկ նորոգումից հետո` այն կազմակերպությունում, որտեղ դրանք նորոգվել են:

377. Շահագործման ընթացքում հանովի բեռնաբռնիչ սարքերը և տարաները շահագործող կազմակերպությունների կողմից, պարբերաբար, պետք է ենթարկվեն արտաքին զննման ոչ ուշ քան`

1) միջաթմբերը, տարաները, աքցանները և այլ բռնիչները` յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ,

2) առասանները (բացառությամբ հազվադեպ օգտագործողների) յուրաքանչյուր 10 օրը մեկ անգամ,

3) հազվադեպ օգտագործող առասանները պետք է զննվեն անմիջապես շահագործումից առաջ: Զննման արդյունքում հայտնաբերված վնասվածք ունեցող հանովի բեռնաբռնիչ սարքերը պետք է հանվեն շահագործումից:

 

13. ԱՄԲԱՐՁԻՉ ԿՌՈՒՆԿՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

378. Ամբարձիչ կռունկներ և հանովի բեռնաբռնիչ սարքեր շահագործող կազմակերպությունները պարտավոր են ապահովել դրանց սարքին վիճակը և անվտանգ շահագործումը` համապատասխան տեխնիկական զննման, նորոգման և սպասարկման կազմակերպմամբ: Այդ նպատակով անհրաժեշտ է կազմակերպությունում`

1) նշանակել տեխնիկական պատասխանատու անձինք` ամբարձիչ կռունկի և բեռնաբռնիչ սարքերի ու տարաների անվտանգ շահագործման նկատմամբ հսկողության իրականացման համար, ամբարձիչ կռունկի սարքին վիճակի պահպանման համար, ամբարձիչ կռունկով բեռի տեղափոխման աշխատանքների անվտանգ կատարման համար,

2) ստեղծել վերանորոգման ծառայություն և սահմանել պարբերական զննումների, տեխնիկական սպասարկման և նորոգումների կարգ, որոնք պետք է ապահովեն ամբարձիչ կռունկների, հանովի բեռնաբռնիչ սարքերի և ենթակռունկային ռելսուղիների պահպանումը սարքին վիճակում,

3) ապահովել տեխնիկական պատասխանատու անձանց և սպասարկող անձնակազմին ամբարձիչ կռունկների անվտանգ շահագործմանը վերաբերող հրահանգներով, մեթոդական ձեռնարկներով և այլ նորմատիվային փաստաթղթերով:

379. Ամբարձիչ կռունկի, բեռնաբռնիչ սարքերի ու տարաների անվտանգ շահագործման նկատմամբ հսկողության իրականացման համար պատասխանատու անձի հիմնական իրավասություններն են.

1) իրականացնել հսկողության գործառույթներ ամբարձիչ կռունկների, բեռնաբռնիչ սարքերի, տարաների անվտանգ շահագործման նկատմամբ,

2) մասնակցել ամբարձիչ կռունկների զննման, տեխնիկական անվտանգության փորձաքննության անցկացման աշխատանքներին, տալ թույլտվություն կռունկների շահագործման համար,

3) վերահսկել ամբարձիչ կռունկների պարբերական զննման, ենթակռունկային ռելսուղիների նորոգման կատարման ժամանակացույցի և բեռնաբռնիչ սարքերի ու տարաների զննման ժամկետների պահպանումը,

4) ստուգել սպասարկող անձնակազմի կողմից ամբարձիչ կռունկների շահագործումը և սպասարկումը սույն կանոնի, շահագործման և սպասարկման հրահանգների պահանջներով կատարումը,

5) մասնակցել ամբարձիչ կռունկները սպասարկող անձնակազմի ուսուցման, գիտելիքների ստուգման և որակավորման բարձրացման գծով իրականացվող աշխատանքներին,

6) անհապաղ դադարեցնել ամբարձիչ կռունկների աշխատանքներն անսարքությունների հայտնաբերման դեպքում, որոնք կարող են առաջացնել վթար կամ դժբախտ դեպքեր:

380. Մասնավորապես, ամբարձիչ կռունկի շահագործումը պետք է արգելվի, եթե`

1) ամբարձիչ կռունկն օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված չէ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում, սահմանված ժամկետում այն չի ենթարկվել տեխնիկական անվտանգության փորձաքննության, զննման, փորձարկման և դիագնոստիկայի,

2) այն սպասարկվում է չուսուցանված և մասնագիտական որակավորում չունեցող կռունկավարի կողմից,

3) բեռի տեղափոխման ժամանակ նշանակված չեն անձինք, որոնք պատասխանատու են ամբարձիչ կռունկի աշխատանքի անվտանգ կատարման համար,

4) ամբարձիչ կռունկի վրա հայտնաբերվել են մի շարք թերություններ, որոնք կարող են վտանգ սպառնալ դրա անվտանգ շահագործմանը,

5) ամբարձիչ կռունկի մետաղե կոնստրուկցիաների համապատասխան տեղերում առկա են ճաքեր, ինչպես նաև շղթաների, կեռերի, ճոպանների անթույլատրելի մաշվածություններ,

6) անսարք է ամբարձիչ կռունկի բեռի բարձրացման մեխանիզմի կամ սլաքի արտաթռիչքի փոփոխության մեխանիզմը,

7) ամբարձիչ կռունկի վրա առկա են վերելքի բարձրացման, բեռնաբարձման սահմանափակչի, ազդանշանային սարքի անսարքություններ, որոնք կարող են աշխատանքի ժամանակ սպառնալիք առաջացնել մարդկանց համար:

381. Ամբարձիչ կռունկի սարքին վիճակի համար պատասխանատու անձը պետք է ապահովի`

1) կռունկի, բեռնաբռնիչ սարքերի, տարաների և ենթակռունկային ռելսուղիների սարքին վիճակում պահպանումը, ստուգումներով հայտնաբերված անսարքությունների ժամանակին վերացումը,

2) ամբարձիչ կռունկի սպասարկման և նորոգման կատարումը համապատասխան որակավորում ունեցող անձնակազմի միջոցով,

3) կռունկավարների կողմից ամբարձիչ կռունկը սպասարկելու ընթացքում արտադրական հրահանգների ճշգրիտ կատարումը,

4) ամբարձիչ կռունկի տեխնիկական զննման կատարումը սահմանված ժամկետներում,

5) ամբարձիչ կռունկի և դրա բաղկացուցիչ մասերի փորձարկման աշխատանքներին մասնակցությունը, փորձարկման արդյունքների ուսումնասիրությունը,

6) ամբարձիչ կռունկի, հանովի բեռնաբռնիչ սարքերի, տարաների և ենթակռունկային ռելսուղիների տեխնիկական փաստաթղթերի պահպանումը:

382. Ամբարձիչ կռունկով բեռի տեղափոխման աշխատանքների անվտանգ կատարման համար պատասխանատու անձը պարտավոր է`

1) կազմակերպել ամբարձիչ կռունկի աշխատանքը համաձայն սույն Կանոնի, տեխնիկական անվտանգության այլ նորմերի, աշխատանքների կատարման նախագծերի, պայմանների և պահանջների,

2) արգելելու ոչ սարքին վիճակում գտնվող, բեռի բնույթով ոչ համապատասխան, չդրոշմված հանովի բեռնաբռնիչ սարքերի և տարաների օգտագործումը,

3) կռունկավարներին և առասանավարներին ցույց տա բեռի դարսման տեղը, կարգը, եզրաչափերը և ճիշտ առասանման բեռնաբռնման ձևերը,

4) հետևել կռունկավարների և առասանավարների կողմից արտադրական հրահանգների կատարմանը և անհրաժեշտության դեպքում հրահանգավորել նրանց աշխատանքի անվտանգ կատարման մեթոդներով,

5) հատուկ ուշադրություն դարձնել ամբարձիչ կռունկի գերբեռնվածության կանխմանը, սլաքային ինքնագնաց ամբարձիչների ճիշտ տեղադրմանը, առասանավորողների անձնական անվտանգության պահպանմանը,

6) արգելել չուսուցանված և որակավորում չունեցող անձանց ընդգրկումը ամբարձիչ կռունկի սպասարկման աշխատանքներում,

7) արգելել առանց կարգագիր-թույլտվության աշխատանքների կատարումը,

8) ամբարձիչ կռունկը շահագործող և սպասարկող անձանց ապահովել աշխատանքային հագուստով, անվտանգության անհրաժեշտ գույքով և միջոցներով,

9) անձամբ ղեկավարել բեռնաբարձման, բեռնաթափման, բեռի տեղափոխման աշխատանքները, հսկել ամբարձիչ կռունկի աշխատանքներն էլեկտրահաղորդման գծերի մոտ տարածքում:

383. Այն կազմակերպությունները, որոնցում ամբարձիչ կռունկների քանակը չի գերազանցում 5 միավորից, սույն կանոնի 379-րդ, 381-րդ և 382-րդ կետերով նշված պարտականությունները կարող են կատարվել մեկ տեխնիկական պատասխանատու անձի կողմից:

384. Եթե շինարարական հրապարակներում, արտադրամասերում և ամբարձիչ կռունկի աշխատանքի այլ տեղամասերում, ամբարձիչ կռունկն աշխատում է հերթափոխային ժամանակացույցով, ապա յուրաքանչյուր հերթափոխի համար կազմակերպության ղեկավարի հրամանով, պետք է նշանակվեն բեռների անվտանգ տեղափոխման համար պատասխանատու անձինք: Նշված անձինք կարող են լինել` հերթափոխի պետեր, հերթափոխային վարպետներ, աշղեկներ, բրիգադավարներ, որոնք սույն կանոնի, կռունկավարների և առասանավորների համար նախատեսված հրահանգների պահանջներով անցել են ուսուցում, գիտելիքների ստուգում և ստացել համապատասխան որակավորում:

385. Ամբարձիչ կռունկների սպասարկման համար կռունկի սեփականատերը (շահագործողը) պետք է հրամանով նշանակի կռունկավարներ, կարող է նշանակել դրանց օգնականներ, առասանավորներ և փականագործներ, իսկ էլեկտրական շարժաբերով ամբարձիչ կռունկի սպասարկման համար` նաև էլեկտրիկներ: Վերը նշված մասնագետների աշխատելու հրամանը պետք է ձևակերպվի դրանց ուսուցումը և գիտելիքների ստուգումը կազմակերպելուց հետո:

386. Կռունկավարի օգնական նշանակվում է այն դեպքերում, եթե դա անհրաժեշտ է աշխատանքի տեղական պայմաններից ելնելով:

387. Ավտոմոբիլային ամբարձիչ կռունկների ղեկավարումը կարող է հանձնվել վարորդին` նրան կռունկավարի համար նախատեսված ծրագրով ուսուցանելուց և որակավորում տալուց հետո:

388. Ամբարձիչ կռունկի բեռը դրա կեռին կառչելու, փաթաթելու համար պետք է նշանակվեն առասանավորողներ (շղթայողներ): Կեռերին բեռը կախելու գործին կարող են թույլատրվել նաև արտադրության մեջ աշխատող այն անձինք (փոխադրասարքի բանվորներ, հավաքակցողներ և այլն), որոնք անցել են ուսուցում, ստացել որակավորում նման աշխատանքներ կատարելու համար:

389. Այն դեպքերում, երբ ամբարձիչ կռունկով սպասարկվող տարածքը լրիվ տեսանելի չէ կռունկավարի խցիկից և երբ կռունկավարի, առասանավարողի (շղթայողի) միջև բացակայում է ռադիո և հեռախոսային կապը, այդ դեպքում առասանավորից կռունկավարին ազդանշաններ տալու համար պետք է նշանակվի ազդանշանավար:

390. Կռունկավարներ, կռունկավարի օգնականներ, առասանավորներ (շղթայողներ), ամբարձիչ կռունկը սպասարկող փականագործներ, էլեկտրիկներ կարող են լինել 18 տարեկանից ոչ փոքր տարիք ունեցող անձինք, որոնք տվյալ մասնագիտությամբ աշխատելու համար անցել են նախնական ուսուցում, տիրապետում են գիտելիքների համապատասխան բազայի:

391. Կռունկավարները և նրանց օգնականները, որոնք տեղափոխվում են աշխատելու մեկ տեսակի ամբարձիչ կռունկից մեկ այլ տեսակի ամբարձիչ կռունկի վրա (օրինակ աշտարակայինից կամրջակայինի վրա) ինչպես նաև մեկ տարուց ավելի ժամկետով մասնագիտական աշխատանքում ունեցել են ընդմիջում` մինչև աշխատանքի նշանակվելը պետք է ուսուցանվեն և որակավորվեն սույն կանոնով սահմանված կարգով: Այդ դեպքում ուսուցումը կարող է անցկացվել արագացված ընթացակարգով:

392. Ազդանշանավարներ կարող են նշանակվել այն անձինք, ովքեր անցել են գիտելիքների ստուգում և հրահանգավորում` նշանային ազդանշանների իմացության գծով:

393. Ամբարձիչ կռունկների սեփականատերը (շահագործողը) պետք է կռունկավարներին և նրանց օգնականներին, առասանավորներին (շղթայողներին) ապահովի արտադրական հրահանգներով, որոնց մեջ պետք է սահմանված լինեն նրանցից յուրաքանչյուրի իրավունքները, պարտականությունները և աշխատանքի անվտանգ կատարման պահանջները:

394. Շենքից դուրս տեղադրված ամբարձիչ կռունկ վարող կռունկավարների հրահանգի մեջ պետք է սահմանվեն նաև պահանջներ յուրահատուկ պայմաններում աշխատանքների իրականացման համար (էլեկտրահաղորդման գծերի մոտ, ուժեղ քամու, ձյան, մառախուղի, ինչպես նաև ձմռանը ցածր ջերմաստիճանների պայմաններում): Արտադրական հրահանգը նշված անձանց պետք է տրվի մինչև նրանց աշխատանքի անցնելը:

395. Ամբարձիչ կռունկների, հանովի բեռնաբռնիչ սարքերի, տարաների զննումների արդյունքների գրառման համար պետք է ստեղծվեն պարբերական զննումների գրանցամատյաններ: Գրանցամատյանի ձևը և վարման կարգը հաստատում է կազմակերպության ղեկավարը:

396. Ամբարձիչ կռունկներ, բեռնաբռնիչ սարքեր և տարաներ շահագործող կազմակերպության կողմից պետք է սահմանվի այնպիսի կարգ, որպեսզի այն անձինք, որոնց վրա դրված են դրանց սպասարկման պարտականությունները (կռունկավարներ, նրանց օգնականներ, էլեկտրիկներ, փականագործներ, առասանավորողներ, շղթայողներ), նախքան դրանց գործարկելը մանրազնին դիտարկեն, զննեն ամբարձիչ կռունկների, ենթակռունկային ռելսուղիների և հանովի բեռնաբռնիչ սարքերի սարքին վիճակը: Կռունկավարները պետք է ամբարձիչ կռունկները ստուգեն և զննման ենթարկեն աշխատանքները սկսելուց առաջ: Կռունկավարի կողմից ամբարձիչ կռունկի զննման ու աշխատունակության ստուգման արդյունքները պետք է գրանցվեն կռունկավարի կողմից վարվող հերթափոխային գրանցամատյանում: Առասանավորները (շղթայողները) պետք է հանովի բեռնաբռնիչ հարմարանքների և տարայի զննումը կատարեն մինչ դրանց օգտագործումը:

 

Ձև 1

 

Ճոպանի հյուսվածքի անցքերի թիվը հյուսելու ժամանակ

 

._____________________________________________________________________.

|Ճոպանի տրամագիծը, մմ                      |Անցքերի նվազագույն թիվը,  |

|                                          |յուրաքանչյուր հյուսվածքում|

|__________________________________________|__________________________|

|մինչև  15                                 |4                         |

|15-ից մինչև  28                           |5                         |

|28-ից մինչև  60 և  ավելի                  |6                         |

._____________________________________________________________________.

 

Ձև 2

 

Ճոպանների օգտագործման նվազագույն գործակիցը (Zp)

 

._____________________________________________________________________.

|Մեխանիզմների դասակարգման                    |Շարժուն     |Ոչ շարժուն |

|խմբերը (ռեժիմները)                          |ճոպաններ    |ճոպաններ   |

|____________________________________________|________________________|

|ըստ ԻՍՕ 4301-1-2016-ի   |  ըստ ԳՈՍՏ 25835-ի |             Zp         |

|________________________|___________________|________________________|

|       M1               |       1M          |     3.15   |   2.5     |

|       M2               |       1M          |     3.35   |   2.5     |

|       M3               |       1M          |     3.55   |   3.0     |

|       M4               |       2M          |     4.0    |   3.5     |

|       M5               |       3M          |     4.5    |   4.0     |

|       M6               |       4M          |     5.6    |   4.5     |

|       M7               |       5M          |     7.1    |   5.0     |

|       M8               |       6M          |     9.0    |   5.0     |

|                        |                   |            |           |

._____________________________________________________________________.

 

Ձև 3

 

Սլաքային ինքնագնաց կռունկների համար օգտագործվող ճոպանների

նվազագույն (Zp) գործակիցները

 

._____________________________________________________________________.

|Ամբարձիչ|Շարժուն ճոպաններ                            |Ոչ շարժուն     |

|կռունկի |                                            |ճոպաններ       |

|դասա-   |____________________________________________|_______________|

|կարգման |Բեռի      |Սլաքի       |Փոխհագուցա-|Հավաքա- |Շահա-  |Հավաքա-|

|խումբն  |բարձրացում|բարձրացում, |վորում     |կցում   |գործում|կցում  |

|(ռեժիմը)|          |իջեցում     |(տելեսկոպա-|        |       |       |

|ըստ ԻՍՕ |          |            |վորում)    |        |       |       |

|4301-2- |_______________________|____________________________________|

|86-ի ըստ|Մեխանիզմի|   |Մեխանիզմի|    |Մեխանիզմի| Zp      | Zp        |

|ԳՈՍՏ    |դասա-    |Zp |դասա-    |Zp  |դասա-    |         |           |

|27553-ի |կարգման  |   |կարգման  |    |կարգման  |         |           |

|        |խումբը   |   |խումբը   |    |խումբը   |         |           |

|        |(ռեժիմը) |   |(ռեժիմը) |    |(ռեժիմը) |         |           |

|________|_________|___|_________|____|_________|_________|___________|

| A1     |  M3     |3.5|   M2    |3.35|  M1     |3.15|3.05|3.0 |2.73  |

| A3     |  M4     |5  |   M3    |3.55|  M2     |3.35|3.05|3.0 |2.73  |

| A4     |  M5     |4.0|   M3    |3.55|  M1     |3.15|3.05|3.0 |2.73  |

|        |         |4.5|         |    |         |    |    |    |      |

._____________________________________________________________________.

 

Ձև 4

 

Եռակցված բեռնաշղթաների և առասանների շղթաների ամրության պաշարի

նվազագույն գործակիցը

 

._____________________________________________________________________.

|Շղթայի նշանակումը                             |Մեխանիզմի դասակարգման |

|                                              |խմբերը (ռեժիմը)       |

|                                              |______________________|

|                                              | M1 M2    |M3 -- M8   |

|______________________________________________|__________|___________|

|Բեռնաշղթա, որն աշխատում է հարթ թմբուկի վրա,   |    3     |    6      |

|Բեռնաշղթա, որն աշխատում է աստղանիվի վրա       |    3     |    8      |

|(չափաբերված),                                 |    5     |    5      |

|Առասանների համար                              |          |           |

._____________________________________________________________________.

 

Ձև 5

 

Թմբուկի (h1), բլոկի (h2) և հավասարար բլոկի (h3) տրամագծերի

ընտրության գործակիցները

 

._____________________________________________________________________.

|Մեխանիզմի դասակարգման խումբը (ռեժիմը)|Տրամագծերի ընտրության          |

|                                     |գործակիցները                   |

|_____________________________________|_______________________________|

|ըստ ԻՍՕ             |ըստ ԳՕՍՏ 25885-ի| h1     |   h2      |   h3     |

|4301.1-1986-ի       |                |        |           |          |

|____________________|________________|________|___________|__________|

|        M1          |      1M        |   11.2 |    12.5   |   11.2   |

|        M2          |      1M        |   12.5 |    14.0   |   12.5   |

|        M3          |      1M        |   14.0 |    16.0   |   12.5   |

|        M4          |      2M        |   16.0 |    18.0   |   14.0   |

|        M5          |      3M        |   18.0 |    20.0   |   14.0   |

|        M6          |      4M        |   20.0 |    22.4   |   16.0   |

|        M7          |      5M        |   22.4 |    25.0   |   16.0   |

|        M8          |      6M        |   25.0 |    28.0   |   18.0   |

._____________________________________________________________________.

 

Ձև 6

 

Նվազագույն հեռավորությունը (մ) խրամուղու շեպի հիմքից մինչև

կռունկի մոտակա հենարանները` չլցված հիմնահողի դեպքում

 

._____________________________________________________________________.

|Խրամուղու  |                        Հիմնահողը                        |

|խորությունը|_________________________________________________________|

|(մ)        |ավազախճային|ավազահողային|ավազակավային|կավային|չոր անտառա-|

|           |           |            |            |       |յին        |

|___________|___________|____________|____________|_______|___________|

|     1     |    1.5    | 1.25       |1.0         | 1.0   |    1.0    |

|     2     |    3.0    | 2.4        |2.0         | 1.5   |    2.0    |

|     3     |    4.0    | 3.6        |3.25        | 1.75  |    2.5    |

|     4     |    5.0    | 4.4        |4.0         | 3.0   |    3.0    |

|     5     |    6.0    | 5.3        |4.75        | 3.5   |    3.5    |

._____________________________________________________________________.

 

Ձև 7

 

Zp և h նվազագույն գործակիցները

 

._____________________________________________________________________.

|                Ճոպանի նշանակումը                           |h |Zp   |

|____________________________________________________________|__|_____|

|Կրող`                                                       |--|3,0  |

|____________________________________________________________|__|_____|

|Ամբարձման.                                                  |  |     |

|____________________________________________________________|__|_____|

|կեռային հավաքակցման                                         |30|5,0  |

|____________________________________________________________|__|_____|

|                                                            |40|4,5  |

|____________________________________________________________|__|_____|

|                                                            |50|4,0  |

|____________________________________________________________|__|_____|

|կեռնային փոխաբեռնման                                        |30|5,5  |

|____________________________________________________________|__|_____|

|                                                            |40|5,0  |

|____________________________________________________________|__|_____|

|                                                            |50|4,5  |

|____________________________________________________________|__|_____|

|գրեյֆերային գերբարձրացման                                   |30|6,0  |

|____________________________________________________________|__|_____|

|                                                            |40|5,5  |

|____________________________________________________________|__|_____|

|                                                            |50|5,0  |

|____________________________________________________________|__|_____|

|Քարշման.                                                    |  |     |

|____________________________________________________________|__|_____|

|բեռնային սայլակի տեղաշարժում                                |30|4,0  |

|____________________________________________________________|__|_____|

|շարժաբեր օժանդակիչների տեղաշարժում                          |30|4,0  |

|____________________________________________________________|__|_____|

|կռունկի (հենարանների) տեղաշարժում,                          |30|4,0  |

|                                                            |30|2,5  |

|____________________________________________________________|__|_____|

|կռունկի (հենարանների) պահում քամու ազդեցությունից ոչ        |30|6,0  |

|աշխատանքային վիճակում                                       |  |     |

|____________________________________________________________|__|_____|

|Բազմաճախարակներ կրող ճոպանների խարսխման համար               |--|3,0  |

|____________________________________________________________|__|_____|

|Բռնցքային օժանդակիչների կախոցի համար                        |--|3,0  |

|____________________________________________________________|__|_____|

|Կայմասյան և  հենարանների քարշման համար                      |--|3,0  |

|____________________________________________________________|__|_____|

|Էլեկտրամալուխների կախոցների համար                           |12|4,0  |

|                                                            |20|4,0  |

._____________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 հուլիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.07.2022
N 1048-Ն
Որոշում