Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 օգոստոսի 2022 թվականի N 1191-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 9-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «Հայաստանում միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոն` ICMPD» կազմակերպության կողմից հանձնված 29,005,043 դրամ արժողությամբ սարքավորումները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քսանօրյա ժամկետում, «Հայաստանում միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոն` ICMPD» կազմակերպության հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2022 թ. օգոստոսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի օգոստոսի 4-ի

N 1191-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Մեկ միավոր գույքի      |Տեսակը        |Քա-|Գինը      |Գինը       |

|   |բաղկացուցիչ մասերի     |              |նա-|(ՀՀ դրամ) |(ՀՀ դրամ)  |

|   |անվանումը              |              |կը |1 հատի    |ընդհանուր  |

|___|_______________________|______________|___|__________|___________|

|1. |Հերթագրման սարքավորում |QMS 101       |23 |583896,0  |13429608,0 |

|___|_______________________|______________|___|__________|___________|

|2. |Տեղեկատվական վահանակ   |PHILIPS43PFS5 |23 |180035,0  |4140805,0  |

|   |                       |505/60        |   |          |           |

|___|_______________________|______________|___|__________|___________|

|3. |Հերթերի ավտոմատ կառա-  |NA            |1  |11434630,0|11434630,0 |

|   |վարման համակարգ        |              |   |          |           |

._____________________________________________________________________.

 

Ծանոթություն. «Հայաստանում միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոն` ICMPD» կազմակերպությունը նշված գույքի արժեքը ներկայացրել է «եվրո» տարադրամով: Մասնավորապես` հերթագրման սարքավորման մեկ հատի արժեքը նշվել է 1200 եվրո, տեղեկատվական վահանակի մեկ հատի արժեքը` 370 եվրո, և հերթերի ավտոմատ կառավարման համակարգի 1 հատի արժեքը` 23500 եվրո: Սույն ցանկում նշված արժեքը հաշվարկվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 24.05.2022 թվականի դրությամբ հաստատված եվրոյի փոխարժեքին համարժեք ՀՀ դրամով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.08.2022
N 1191-Ա
Որոշում